Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, December 6, 2019

Չառլզ Բուկովսկի. Մենակ՝ բոլորի հետ

Մարմինը ծածկում է ոսկորները
և նրանք դնում են միտք այդտեղ
և երբեմն էլ հոգի,
և Կանայք ծաղկամանները
պատերին են տալիս
և տղամարդիկ խմում են
բավականին շատ
և ոչ ոք չի գտնում
այդ միակին,
բայց շարունակում է փնտրել,
մագլցել մահճակալից մահճակալ:
Tuesday, December 3, 2019

Չառլզ Բուկովսկի. Մահը ծխում է իմ սիգարները


Գիտե՞ք՝ ես կրկին խմած եմ այստեղ՝ լսելով Չայկովսկուն ռադիոյով.
Աստված իմ, ես լսել էի նրան 47 տարի առաջ, երբ սոված բանաստեղծ էի
և ահա նա, կրկին.
Իսկ ես արդեն մի քիչ հասել եմ հաջողությունների որպես գրող
Saturday, November 30, 2019

Ջեք Քերուաք. Հոքուներ

«Կարդում ենք ամերիկյան գրականություն» նախագիծ

Անիմաստություն
Անիմաստությո՜ւն, անիմաստությո՜ւն...
Վարար անձրևը թափվում է
ծովի մեջ
Thursday, November 28, 2019

Չարլզ Բուկովսկի Ինչպե՞ս է սիրտդ

Կարդում ե նք ամերիկյան գրականություն

Իմ ամենավատ ժամանակներում՝
այգու նստարաններին,
բանտերում
կամ անբարոյականների հետ ապրելիս,
ես միշտ զգացել եմ
ինչ-որ բավականություն,
որը չէի համարի ուրախություն,
ավելի շատ ներքին հավասարակշռություն,
Tuesday, November 26, 2019

Օ՜, ջազ...

«Կարդում ենք ամերիկյան գրականություն» նախագիծ 

Բոբ Քաուֆման


Պարզապես ջազն էր սուլում
Մենք շտապեցինք և ծիծաղեցինք
Մենք հրեցինք և բռնեցինք
Մինչ ջազն էր սուլում գիշերում
Հանկարծ նրանք չափազանց զբաղված էին պարզ հնչյուն լսելու համար
Զբաղված էին այն մարդկանց բերանը հող լցնելով
Ովքեր զբաղված էին կենդանի հողի վրա մեռնելով
Զբաղված էին երեխաներին մեկուսացած փողոցներում սպանելու համար մեդալներ ստանալով
Sunday, November 17, 2019

Քո արտաքինը խլացնում է այն, ինչ ուզում ես ասել

Ինչքան շատ ենք օգտագործում կյանքի բարիքները, այնքան մենք դժբախտ ենք մեզ զգում. շատ հետազոտություններ ապացուցել են այս պարադոքսը։ Ժամանակակից աշխարհում ընկճվածության մակարդակը բարձրանում է, բայց շատերն արդեն չեն կարողանում հրաժարվել հայտնի լինելուց, փողից և հանրաճանաչության մրցավազքից։ Մենք զոհաբերում ենք իրկական արժեքները՝ «գեղեցիկ կյանքի» հատկանիշների դիմաց: Հայտնի ամերիկացի խոսնակ Սթիվեն Քովին այս երևույթին տվել է «վերադասավորել պառկելաթոռները խորտակվող նավի վրա» տերմինը: Ունենալով համբավ, հարստություն և հաջողություններ ՝ այս մարդուն հաջողվել է խուսափել գոռոզությունից և ցուցամոլությունից: Քովիի 15 ցիտատները կպատմեն, թե ինչպես մաքրել իրկական «ես»-ը սպառողական գիտակցության շերտերից, գտնել կյանքի ամբողջականությունն ու ուրախությունը:
Friday, November 8, 2019

Առակներ



Երկու ընկեր

Մի անգամ երկու ընկեր վիճեցին, և նրանցից մեկը մյուսին ապտակեց։ Վերջինը զգաց ցավը, բայց ոչինչ չասաց և գրեց ավազի վրա․
— Այսօր իմ ամենալավ ընկերը ինձ ապտակեց։ 
Wednesday, September 11, 2019

Ինչ կա-չկա

Զբոսաշրջիկները Մայա Բեյում


1999թվականին, երբ Հոլիվուդը ժամանել էր Թայլանդի լողափներից մեկում՝ Մայա Բեյում, Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ ֆիլմ նկարահանելու, լողափը նորությունների կիզակետում էր: Այդ ժամանակից ի վեր ամեն օր ավելի քան 4000 զբոսաշրջիկ, որոնք գալիս էին նավերով, հեղեղում էին այդ ափը:

Tuesday, September 3, 2019

Ինչ կա-չկա

Ամազոնը՝ հրդեհների մեջ

Ամազոնյան անտառներում մեծ հրդեհներ են, և այդ հրդեհները հանգցնելը բոլորի համար դարձել է մարտահրավեր։ Անտառածածկ տարածքը հասնում է մոտավորապես 2.5 միլիոն մղոնի։  Այնքան մեծ են վառվող տարածքները, որ մարդիկ հրդեհները