-
Թռչու՞ն է:
-
Ինքնաթի՞ռ է:
-
Ո՛չ, դա Բեթմենն է: Ավելի ճիշտ՝ Բեթմենի՝ աշխարհի ամենաառաջնակարգ կոստյումն է:
Իր վրա ունենալով 23 հարմարանքներ՝ այն հիանալիորեն նմանվում է հենց իրական սուպերհերոսին:
Այս կոստյումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում կերպարի ամենից
հաջողված նմանակում:
Ստեղծված լինելով
հատուկ էֆեկտների մասնագետ Ջուլիան Չեքլիի կողմից՝ հանդերձանքը պարունակում է այնպիսի
գործիքներ, ինչպիսիք են ծխային նռնակները, առարկաներից կառչող զենքերը, ուլտրամանուշակագույն
լամպերը և այլն:









