Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, November 7, 2016

Տեղիցդ վեր կաց. ինքդ քեզ մոտիվացնելու 13 եղանակ, երբ ճգնաժամի մեջ ես

Երբեմն մենք այնպիսի ճգնաժամի մեջ ենք ընկնում, որ նույնիսկ դրական փոփոխություններ անելու մասին մտածելը շատ դժվար է թվումԲայց մի հուսահատվիր. շատ փոքր քայլերով կկարողանաս սկսել դրական փոփոխությունների ճանապարհըԳիտեմ, գիտեմ, երբեմն անհնար է թվումզգում ես, որ ոչինչ չես անում: Ես  զգացել եմ  և ժամանակ առ ժամանակ զգում եմ դա: Մենակ դու չես։ Բայց ես մի քանի եղանակ եմ գտել՝ ճգնաժամից դուրս գալու համար:
Sunday, November 6, 2016

Խաղողի հատիկից էլ փոքր կրիա


Աշխարհի ամենափոքր կրիայի անունը Թիմ է, և փոքրության պահճառով նրա տերը հաճախ նույնիսկ չի կարողանում գտնել նրան։ Այսպիսի կրիաները ծագումով Եգիպտոսից և Լիբանանից են և կարող են ապրել մինչև տասը տարի: Հավանաբար շատ մարդիկ չեն էլ լսել այնպիսի կրիայի մասին, որը ավելի փոքր է, քան խաղողի հատիկները:
Saturday, November 5, 2016

«Գտա՜»-պահերը և «Էվրիկան». արժե՞ արդյոք վստահել հանկարծ ծագած պայծառացումներին

Հոգեբանության և մտավոր առողջության հարցերում մասնագիտացող գիտական լրագրող Ռոննի Յակոբսոնը պատմում է, թե ինչպես է մեր ուղեղն ստեղծում «Գտա՜»-պահերը և արժե արդյոք վստահել հանկարծ ծագած պայծառացումներին:
«Գտա՜»-պահերը մեզ հաճույք են պատճառում, որովհետև դրանք թվում են միանգամայն իրական. մեզ թվում է, թե գլուխկոտրուկի բոլոր բաղկացուցիչներն ընկնում են իրենց տեղերը՝ որոշ չափով գիտակցված ջանքերով: Սակայն կարելի՞ է արդյոք վստահել այդպիսի հանկարծակի լուծումներին: Ըստ Thinking & Reasoning-ում հրատարակված վերջին հետազոտության՝ այո՛: Ստացված արդյունքները հաստատում են պայմանական այդ տեսակետը, որ այդ տեսակի ինտուիցիան կարող է դժվար հարցերին ճիշտ պատասխաններ տալ:
Tuesday, November 1, 2016

Կարո՞ղ է արդոք դատարկ խոսակցությունը մեզ դարձնել ավելի երջանիկ

«The Atlantic» պարբերականի խմբագրի օգնական Ստեֆանի Խայեսը շփումների ժամանակակից հետազոտությունների վերլուծություն է կատարում և պատմում է, թե ինչու ըստ վարկանիշային աղյուսակի թիկնապահի, բեռնատար մեքենաների վարորդի և վաճառողի աշխատանքները միշտ ընկնում են ամենաթշվառ մասնագիտությունների շարքը, ինչ դեր է մեր կյանքում խաղում դատարկ զրույցը,  և ինչպես են թեթև ասեկոսեները, որոնք մենք այնպես արհամարհում ենք, օգնում մեզ դառնալու ավելի երջանիկ և մտերմանալու մարդկանց հետ:
Friday, October 28, 2016

Մարդու տարիները

Աստված ստեղծում է ավանակին և նրան ասում.
-Դու կլինես ավանակը, անդադար կաշխատես` մեջքիդ կրելով ծանր բեռ: Դու խոտ կուտես և չես ունենա բանականություն: Դու կապրես 30 տարի:
Ավանակը պատասխանում է.
-Այդպես 30 տարի ապրել չի լինի, խնդրում եմ, տուր ինձ 20 տարի:
Եվ այդպես էլ լինում է:
Այնուհետև Աստված ստեղծում է շանը և նրան ասում.
Thursday, October 27, 2016

Նորությունների շարք

Մարդկային աշտարակներ

Հազարավոր մարդիկ են մասնակցել 26-րդ «Մարդկային աշտարակ» մրցույթին Իսպանիայում, որը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ Կատալոնիայում և գրավում է բյուրավոր թիմերի։ Այս մարզաձևը Իսպանական ավանդույթ է՝ սկիզբ առած 18-րդ դարից: 
Tuesday, October 25, 2016

Անկյան տակ

Հանս Հոլբեյն Կրտսերը գերմանացի հանրաճանաչ նկարիչ է: Իր կտավներից մեկըՄահացած Հիսուսը գերեզմանում», այնքան ուժգին ազդեցություն է թողել ֆյոդոր Դոստոևսկու վրա, որ նա իր կարծիքը նկարի մասին արտահայտել է իր հայտնի վեպի հերոսի՝ իշխան Միշկինի  միջոցով. «Ախր այդ կտավից հնարավոր է հավատը կորցնել»։
Հոլբեյնը եղել է նաև Անգլիայի՝  ամուսնությունների հանդեպ ունեցած սիրով հայտնի արքա Հենրի VIII-ի պալատական նկարիչը:

Sunday, October 23, 2016

Աշխարհի ամենածեր պանդան

1999 թվին մարդիկ մի պանդա նվիրեցին Հոնկոնգին, և նա ապրեց Օուշեն այգում (Ocean Park): Այս տարի նա 38 տարեկան դարձավ: Դա այնքան է, որքան մարդու համար 114 տարին:

Երկու երիտասարդ կյանքեր

Ջորջ Մասս

Ջորջ Մասսը գերմանացի գրող, սցենարիստ, ֆիլմերի տնօրեն, օպերատոր է։ Նա նաև նկարահանում է վավերագրական ֆիլմեր։ Այս վիպակի հիման վրա նկարահանվել է նաև ֆիլմ, որն արժանացել է բրոնզե մրցանակի ֆիլմերի գերմանական փառատոնում։





Գլուխ առաջին