Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, October 23, 2016

Երկու երիտասարդ կյանքեր

Ջորջ Մասս

Ջորջ Մասսը գերմանացի գրող, սցենարիստ, ֆիլմերի տնօրեն, օպերատոր է։ Նա նաև նկարահանում է վավերագրական ֆիլմեր։ Այս վիպակի հիման վրա նկարահանվել է նաև ֆիլմ, որն արժանացել է բրոնզե մրցանակի ֆիլմերի գերմանական փառատոնում։





Գլուխ առաջին




Մարտ, 1945թիվ։
-Մեգա՛ն, ինձ մի բաժակ թեյ չե՞ս բերի,- բղավեց Հարի Ջենքինսն իր փոքր խանութի դիմացից,- բեր ու արի՝ խոսենք:
-Ահա, խնդրեմ հայրիկ,- ասաց Մեգանը՝ նրան մի բաժակ թեյ տալով, և փորձեց ժպտալ:
Ամեն օր նույն բանն էր: Հենց որ Մեգանը տուն էր հասնում դպրոցից, հայրը նրանից թեյ էր խնդրում, այնուհետև ուզում էր ամեն ինչ իմանալ նրա օրվա մասին. ինչ էր արել դպրոցում,  արդյոք ուսուցիչները գոհ են նրա աշխատանքից, ում հետ է նա տուն գալիս: Մեգանը տասնվեց տարեկան էր և արդեն կուշտ էր այդ ամենից: Ինչո՞ւ պետք է հայրը այդքան հետաքրքրվեր  իրենով:
-Այսպիսով՝ Մեգան, ինչպե՞ս էր դպրոցում այսօր:
-Նորմալ,- պատասխանեց Մեգանը:
- Անցած շաբաթվա քննության մասին ուսուցիչը մի բան ասա՞ց:
-Այո։
-Հետո՞ ,– հարցրեց պարոն Ջենքինսը:
-Հետո՝ ի՞նչ,- ասաց Մեգանը՝ շատ լավ իմանալով, թե ինչ է հայրն ուզում իմանալ:
-Հետո՝ ինչպես ես հանձնել: Լսի՛ր, աղջիկ, եթե դու ուզում ես քոլեջում սովորել, պիտի դպրոցում լավ սովորես:
Պարոն Ջենքինսի ընտանիքից ոչ ոք երբևէ քոլեջում չէր սովորել, բայց հիմա հնարավոր է՝ Մեգանի համար շանս լիներ: Նա ուզում էր, որ Մեգանը հեռանա, գնա այդ գյուղից: Տրեդոնալդը՝ ուելսյան այդ գյուղը, որտեղ նրանք ապրում էին, ածխահանությամբ էր զբաղվում: Գրեթե բոլոր տղամարդիկ աշխատում էին հանքահորերում՝ կեղտոտ, սև ածուխը գետնի տակից հանելով: Պարոն Ջենքինսը չէր ուզում, որ իր աղջիկը ամուսնանա հանքափորի հետ և ոչ էլ՝ վատնի իր կյանքը՝ աշխատելով խանութում. աղջիկը չափազանց լավն է դրա համար: Նա չէր հարցնում Մեգանին՝ ինչ է ուզում:
Գյուղի մյուս ծայրում, Հյու Թոմասը` Մեգանի ընկերը, ավարտում էր իր աշխատանքային օրը: Հյուն ևս տասնվեց տարեկան էր, բայց արդեն հոգնել էր կյանքից: Նա աշխատում էր գյուղի ածխահանքերում օրական ութ ժամ, շաբաթը՝ հինգ օր: Ուրիշ ոչինչ չկար գյուղի մարդկանց համար: Դու կամ պիտի գետնի տակ աշխատեիր կամ ընդհանրապես չաշխատեիր: Եղածը դա էր: Բայց դա ավելի լավ էր, քան զինվոր լինելը և կռվելը ինչ-որ օտար երկրում, ինչպես  գյուղի որոշ տղամարդիկ: Վարչապետը Լոնդոնում շարունակում էր ասել, որ պատերազմը գրեթե ավարտվել է, բայց Հյուն վստահ չէր դրանում:
Հյուն վերելակ նստեց հանքահորի մի խումբ ուրիշ հոգնած տղամարդկանց հետ: Նրանց դեմքերը սևացել էին ածխից, և սկզբում չնկատեց իր մեծ եղբորը` Գարեթին, որը կանգնած էր իր դիմաց: Նրանք ժպտացին միմյանց, բայց չխոսեցին: Վերելակը դանդաղորեն և աղմուկով մութ անդրաշխարհից բարձրացավ վերև: Տասը կեղտոտ դեմքեր նայեցին վերև՝ դեպի լույսը: Վերևում մի քանի վայրկյան պահանջվեց օրվա լույսին հարմարվելու համար: Նրանք քայլեցին դեպի լոգարան՝ մաքուր օդ շնչելով: Հյուի համար սա օրվա լավագույն պահն էր: Ընդամենը վեց շաբաթ էր, ինչ նա հանքափոր էր, բայց ավելի երկար էր թվում: Գարեթը սպասում էր նրան դրսում.
-Լա՞վ ես, Հյու,- հարցրեց Գարեթը,- ինչպե՞ս էր այսօր:
-Նորմալ,-ասաց Հյուն,- հուսով եմ՝ ավելի լավ կլինի:
-Այդպես էլ կլինի,-պատասխանեց եղբայրը,- քեզ նայիր: Ընդամենը հինգ շաբաթվա աշխատանքից հետո քո թևերն արդեն ավելի ուժեղ են։
-Վեց շաբաթվա,- ասաց Հյուն:
Գարեթը ծիծաղեց.
-Լավ, լավ, սա դժվար աշխատանք է, բայց մեր բախտը բերել է, որ աշխատանք ունենք: Մենք փողի կարիք ունենք, քանզի հայրիկը չի աշխատում:
Հյուն չէր կարողանում հիշել`վերջին անգամ, երբ է հայրն աշխատանք ունեցել: Երբեմն  հայրը տնից վաղ դուրս էր գալիս և վերադառնում էր՝ մի փոքր գումար կամ իրենց համար ինչ-որ ուտելու բան ձեռքին: Բայց երբեմն էլ ընդհանրապես տուն չէր գալիս: Կյանքը հեշտ չէր Թոմասների ընտանիքի համար: Երկու եղբայրները քայլում էին իրենց փողոցով և բարևում կանանց, քույրերի և աղջիկների, ովքեր տներից դուրս էին եկել` իրենց տղամարդկանց դիմավորելու: Բայց Հյուի տան դիմաց ոչ ոք չկար, որ նրանց դիմավորեր: Հյուն երբեք չէր տեսել մորը: Նա մահացել էր իր ծնվելու ժամանակ: Հայրը և երկու եղբայրները` Ռիչարդը և Գարեթը, իր ընտանիքն էին եղել: Եվ հիմա Ռիչարդն էլ չկար. զոհվել էր Հյուսիսային Աֆրիկայում պատերազմի ժամանակ.
-Հայրի՛կ,- բղավեց Գարեթը,- մենք տանն ենք: Ի՞նչ կա ճաշի համար:
Պատասխան չկար:
-Պետք է որ դրսում լինի,- ասաց Հյուն:
-Կամ անկողնում,- ասաց Գարեթը,- գնամ, տեսնեմ:

Հենց որ Գարեթը մտավ ննջարան, վիսկիի հոտը խփեց քթին: Հայրը, շորերը հագին, քնած էր անկողնում:
-Կրկին խմած է,- ասաց Գարեթը Հյուին,-որտեղի՞ց է փող ճարել գինետուն գնալու համար։ Դու ոչինչ չէիր թողել տանը, չէ՞:
-Իհարկե՝ չէ, բացի այն գումարից, որ պետք է վճարեինք պարոն Ջենքինսին անցած շաբաթվա սննդի համար: Բայց նա չգիտի, թե որտեղ ենք պահում այդ գումարը, չէ՞:
Հյուն հանեց փոքր արկղիկը թաքստոցից, բացեց.
մբողջը տարել է:
-Լավ,-ասաց Գարեթը,- ստիպված կլինես գնալ և բացատրել պարոն Ջենքինսին, որ մենք չենք կարող վճարել նրան մինչև շաբաթվա վերջ:
Գարեթը քայլեց փոքր խոհանոց, բացեց պահարանը`սնունդ գտնելու հույսով.
-Եվ խնդրիր նրան, թող  մի քիչ հաց կամ կարտոֆիլ տա: Նա կարող է դա ավելացնել հաջորդ շաբաթվա հաշվին, -ասաց:
-Ինչու՞ միշտ ես պետք է բացատրեմ,- հարցրեց Հյուն:
-Որովհետև դու փոքրն ես, և պարոն Ջենքինսը գուցե խղճա քեզ,- պատասխանեց Գարեթը,- արագացրու, Հյու: Ես սոված եմ:
Հյուն գիտեր, թե ինչու է իր հայրը հարբած, բայց դա ոչինչ չէր փոխում: Նա բարկացած էր հոր վրա: Ոչ ոք աշխատանք չէր տա քառասուն տարեկան, խմելու սեր ունեցող տղամարդուն։ Այսպիսով՝ Հյուն ստիպված էր լքել դպրոցը և սկսել գումար վաստակել:
Մեգանը աչքերը բարձրացրեց գրքից և տեսավ Հյուին խանութ մտնելիս: Մտածեց, որ նա հոգնած և բարկացած տեսք ունի.
-Բարև, Հյու,- ասաց նա ժպտալով,- Լա՞վ ես:
-Ոչ այդքան. Սովորականի պես,- ասաց Հյուն:
Մեգանը և ողջ գյուղը գիտեին Հյուի հոր մասին: Պարոն Ջենքինսը լսում էր Հյուի վերջին բացատրությունը:
Պարոն Ջենքինսը խղճում էր Հյուին, բայց ոչինչ չէր կարող անել: Կյանքը դժվար էր բոլորի համար: Պատերազմ էր:
Ուրիշ ընտանիքներն էլ էին տղաներ կորցրել պատերազմի ընթացքում. Դևիդ Թոմասը միակը չէր: Բայց նա միակն էր, ով սկսել էր խմել՝ թողնելով իր երկու տղաներին, որ իրենք հոգ տանեն իրենց մասին:
-Ուզում եմ  զբոսնելու  գնանք, Հյու,- ասաց Մեգանը։
Նա և Հյուն երկար տարիներ է, ինչ ընկերներ էին: Նրանք դպրոցում նստում էին նույն նստարանին և դպրոցից դուրս շատ ժամանակ էին անցկացնում իրար հետ: Հիմա նրանց ընկերությունը կարծես թե ավելի ուժեղ էր:
-Այո, շատ լավ,-պատասխանեց Հյուն,- ես աստեղ կգամ մոտավորապես ժամը յոթին: Ժամը հարմա՞ր  է, պարոն Ջենքինս:
-Այո, բայց ոչ երկար, Մեգան,-ասաց պարոն Ջենքինսը, մի քանի կարտոֆիլ դնելով Հյուի պայուսակի մեջ,-Դու վաղը դասեր ունես, հիշիր:

Բայց Մեգանը գիտեր իրական պատճառը. հայրը չէր ուզում, որ  նա դուրս գա Հյուի հետ երկար ժամանակով. նա վախենում էր իրենց շարունակվող ընկերությունից: Իրենք այլևս երեխաներ չէին, և պարոն Ջենքինսը տեսել էր` ինչպես էր Հյուն նայում իր աղջկան:

Աղբյուրը

Թարգմանեցին ընտրությամբ անգլերենի խմբի սովորողները։
Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան

0 մեկնաբանություն:

Post a Comment