Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, October 2, 2016

Էվկալիպտի ծառերը գրոհում են թշնամուն

Ծառերի մեծ մասի համար հրդեհը իսկական աղետ է:  Ոչ մի բան այնքան լավ չի այրվում, ինչպես չոր փայտը: Ավելին,  բույսը չի կարողանա պաշտպանել ինքն իրեն, եթե հանկարծ խարույկ անեն տակը, ու կրակը պատի ծառը: Ավստրալական էվկալիպտը կարող է օգտագործել հրդեհը հօգուտ իրեն՝ օգտվելով մրցակիցների թուլությունից: 

 Ինչպես կենդանիները, այնպես էլ բույսերը մրցակցում են միմյանց հետ տարածության և տեղի համար: Չնայած բոլորովին էլ ամեն մի ծառ չէ, որ կարող է պաշտպանել ինքն իրեն և վրեժխնդիր լինել իր մարգագետնին հավակնող մրցակցից: Բայց երբ խոսքը վերաբերում է տարածքի պաշտպանությանը, էվկալիպտը ոչ միայն  կարող է դիմակայել անտառային հրդեհներին և գոյատևել կրակի մեջ, այլև նույնիսկ հրահրել դրա առաջացումը: Եթե դուք ուսումնասիրեք անտառը հրդեհից հետո, ապա կտեսնեք, որ էվկալիպտը կանգուն է մնացել առանց որևէ մի վնասվածքի: Ծառի միջուկը թաքնված է շատ խորը՝ կեղևի տակ: Ծառը, փաստորեն, գրեթե անընդհատ դյուրավառ նյութ է արտադրում՝ մի կայծի սպասելով: Սա չափազանցություն չէ: Էվկալիպտը պարունակում է հատուկ տեսակի յուղ, որը հեշտ  բոցավառվում է, և  բույսը բռնկվում է վառ բոցով, հենց որ հրդեհ է սկսվում: Էվկալիպտի թափված տերևներն այնքան թունավոր են, որ մանրէներն ու սնկերը չեն կարողանում քայքայել դրանք: Տերևները թափվում են և փռվում գետնին՝ որպես դյուրավառ գորգ։ Ավելին, այս ծառը արտազատում է կապտամոխրագույն գազի ամպեր, որոնք կարող են հեշտությամբ հրդեհ առաջացնել: Բավական է մեկ կայծակ կամ չհանգցրած ծխախոտ:

Թարգմանությունը՝ Մարիամ Խաչանյանի, 9-րդ դասարան

0 մեկնաբանություն:

Post a Comment