Աստված ստեղծում
է ավանակին և նրան ասում.
-Դու կլինես ավանակը, անդադար կաշխատես` մեջքիդ կրելով ծանր բեռ: Դու խոտ կուտես
և չես ունենա բանականություն: Դու կապրես 30 տարի:
Ավանակը պատասխանում է.
-Այդպես 30 տարի ապրել չի լինի, խնդրում եմ, տուր ինձ 20 տարի:
Եվ այդպես էլ լինում է:
Այնուհետև Աստված
ստեղծում է շանը և նրան ասում.
-Դու կլինես շունը,
դու կհսկես քո տիրոջն ու այն ամենը, ինչ նրան է պատկանում և կլինես նրա լավագույն ուղեկիցը:
Դու կուտես նրա սեղանի մնացորդները և կապրես 25 տարի:
Շունը պատասխանում
է.
-Այդպես 25 տարի ապրել չի լինի, շատ երկար է, խնդրում եմ տուր ինձ ընդամենը
15 տարի:
Եվ այդպես էլ լինում է:
Եվ այդպես էլ լինում է:
Այնուհետև, Աստված
ստեղծում է կապիկին և նրան ասում.
-Դու կլինես կապիկը, հիմարի նման ծառից ծառ կթռչես, կզվարճացնես մարդկանց, և
կապրես 20 տարի:
Կապիկը պատասխանում է.
Կապիկը պատասխանում է.
-20 տարի հիմարություններ անել չի լինի, շատ է, 10 տարուց ոչ ավելի, խնդրում
եմ:
Եվ այդպես էլ լինում է:
Վերջապես Աստված ստեղծում է մարդուն և նրան ասում.
-Դու կլինես մարդը, երկրագնդի վրա միակ բանական էակը, կլինես աշխարհի տերը,
կտիրես աշխարհին ու այնտեղ եղած ամեն ինչին, և կապրես 30 տարի:
Մարդը պատասխանում է.
Մարդը պատասխանում է.
-Ընդամենը 30 տարի՞։ Դա շատ-շատ քիչ է, այդ ամենից օգտվելու համար: Խնդրում
եմ, տուր ինձ ավանակի մերժած 10, շան 15 և կապիկի 10 տարիները:
Եվ այդպես էլ լինում է:
Ահա՝ ինչու այսօր մարդը իր կյանքի 30 տարին ապրում է տիրակալ ու անհոգ, 10 տարին աշխատում է, իր վրա կրելով պատասխանատվություն, այնուհետև գալիս են երեխաները և մարդը հսկում է երեխաներին՝ վերցնելով այն ամենը, ինչը նրանք չեն ուզում, կապիկի 10 տարիներն էլ ապրելիս նա ծամածռություններ է անում, որպեսզի ուրախացնի իր թոռներին:

Ֆրանսերենից թարգմանեցին Ադել Միքայելյանը,
Սոնա Բեզիրգանյանը, Արման Մարտիրոսյանը
Խորհրդատու՝ Աննա Մարութան
0 մեկնաբանություն:
Post a Comment