Հանս Հոլբեյն Կրտսերը գերմանացի հանրաճանաչ նկարիչ է: Իր կտավներից մեկը`«Մահացած Հիսուսը գերեզմանում», այնքան ուժգին
ազդեցություն
է
թողել
ֆյոդոր
Դոստոևսկու
վրա,
որ
նա
իր
կարծիքը
նկարի
մասին
արտահայտել է իր հայտնի
վեպի
հերոսի՝ իշխան Միշկինի
միջոցով.
«Ախր
այդ
կտավից
հնարավոր
է
հավատը
կորցնել»։
Հոլբեյնը եղել է նաև Անգլիայի՝ ամուսնությունների
հանդեպ
ունեցած
սիրով հայտնի
արքա Հենրի VIII-ի պալատական նկարիչը:
Մենք այսօր կխոսենք Հոլբեյնի «Դեսպաններ» կտավի մասին, որի միջոցով, ինչպես պարզվել է հետագայում, նկարիչը գաղտնի ուղերձ է թողել:
Երբ նայում ենք նկարին, առաջին հայացքից տեսնում ենք երկու լավ հագնված տղամարդկանց և ինչ- որ տարօրինակ
ձգված
առարկա:
Շատ
երկար
ժամանակ
բոլորը
վիճում
էին,
թե
ինչ
է
արդյոք
պատկերված,
բայց
պարզվեց,
որ
հասկանալու
համար
կտավին
պետք
է
նայել
անկյունից (նկարը՝ այստեղ)
Ինչպես տեսնում ենք, պատկերվածը գանգ է։
Դա
նկատելի
է,
երբ
կտավին
նայում
ենք
աջ
անկյունից
և
շատ
մոտ
կանգնած:
Քննադատները
համարում
են, որ այդ միջոցով Հոլբեյնը փորձել է ցույց տալ, որ սովորաբար կյանքում մարդու համար մահը թվում է մի անհասկանալի կետ, որին չարժե ուշադրություն դարձնել: Բայց փոխելով
տեսադաշտը
և
ավելի
խորը
նայելուց
հետո մահը գալիս
է
առաջին
պլան,
և
ամեն
ինչ
կորցնում
է
իմաստը,
վերածվում
պատրանքի…
Հիմա մեզ հայտնի դարձավ, որ նկարներում
պատրանքներն
օգտագործվել
են
դեռևս
XVI դարում:
Թարգմանեց Մերի Մարկոսյանըhttps://youtu.be/sNlgLSRZaos
0 մեկնաբանություն:
Post a Comment