Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, January 17, 2015

Հերոս կատուն փրկել է երեխայի կյանքը

Երկարամազ, զոլավոր Մաշա անունով կատուն փրկել է Ռուսաստանի փողոցներից մեկում լքված երեխային. երբ կատուն բարձրացել է արկղի մեջ, նա ընկեցիկ երեխայի մոտ է գնացել և նրան տաք պահել,-ասում են առողջապահական ընկերության աշխատակիցները:
Friday, January 16, 2015

Ռուս մտավորականի արձագանքը Գյումրու դեպքերին

Բորիս Նեմցով
(Ռուս քաղաքագետ, պետական գործիչ)


Հայաստանի Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, ուր ռուսական 102-րդ հակաօդային պաշտպանության բազայի զինվորը սպանել է վեց հոգանոց ընդանիքը, այդ թվում՝ երկու տարեկան մի երեխայի, լռության է մատնվում պուտինյան քարոզչամեքենայի (առաջին հերթին՝ հեռուստատեսության) կողմից։ «Դոժդզ»-ից բացի ոչ մի հեռուստաալիք լրջորեն չի լուսաբանում Գյումրու դեպքերը։
Thursday, January 15, 2015

Հռոմի պապի արձագանքը տեռորիզմին

Associated Press: Մանիլա, Ֆիլիպիններ
...Հունվարի 15-ին, այցելելով Ասիայում կաթոլիկ հավատքով ամենամարդաշատ երկիրը, Հռոմի Պապ Ֆրանցիսկոն, իր քարոզում անդրադառնալով փարիզյան հարձակումներին, ասել է, որ արտահայտվելու սահմաններ կան, հատկապես, երբ այն վիրավորում է, կամ ծաղրում է մեկ ուրիշի հավատքը...   
Wednesday, January 14, 2015

Մեկնարկել է Հարբինի ձյան և սառույցի փառատոնը

Հարբինի՝ ձյան և սառույցի միջազգային փառատոնը, որը հայտնի է իր զարմանալի բարդ քանդակներով և նկարազարդված հսկայական համաշխարհային լոգոներով, շարունակվում է:
Tuesday, January 13, 2015

Մի բաժակ հիանալի թեյ. Ջորջ Օրուել

Եթե դուք փնտրեք «թեյ»-ը առաջին իսկ պատահած բաղադրատոմսերի գրքում, ամենայն հավանականությամբ, դուք այն չեք գտնի, կամ էլ լավագույն դեպքում կգտնեք մի քանի տողեր՝ թռուցիկ ցուցումներ, որոնք ոչ մի կարևոր բան չեն տա ձեզ:
Սա շատ հետաքրքիր է, բայց ոչ միայն այն պատճառով, որ թեյը Իռլանդիայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում քաղաքակրթության դեռևս պահպանված ձևերից է, այլ որովհետև այն պատրաստելու լավագույն եղանակը անզիջում վեճերի առարկա է:

10 մարդիկ, որոնք ուշ են հասել հաջողության

Մի հուսահատվեք, եթե չեք կարողանում գտնել սեփական գործը: Հաջողությունը միանգամից չի լինում:
Շատ մարդիկ 30 տարեկանի սահմանում քննադատաբար են դիտարկում իրենց կյանքը և հասկանում են, որ նշանակալից ոչ մի բան չեն հասցրել անել: Եվ գլուխը մի կպչուն միտք է մտնում, որ ժամանակը անցավ և հիմա պետք է համակերպվել իրավիճակին:
Monday, January 12, 2015

Մեջբերումներ Վիլյամ Սարոյանից

Նա մի քիչ լաց եղավ, բայց միայն թաքուն, որովհետև շատ վաղուց որոշել էր, որ լաց չի լինելու, որովհետև եթե երբևէ սկսես լաց լինել, լացելու շատ բաներ ի հայտ կգան, և դու էլ չես կարող կանգ առնել, դրա համար էլ պետք չէ։
Մենք ոչինչ չասացինք, քանի որ ասելու շատ բան կար, սակայն չկար մի այնպիսի լեզու, որով կկարողանայինք ասել դա։
Sunday, January 11, 2015

Անդրե Ժիդ. Արվեստի եզրագծերը

հատված 1900 թ. մարտի 29-ին Բրյուսելում կայացած «Անկախ էսթետներ» արվեստագետների միության համաժողովից)
Նվիրվում է Մորիս Դենիին
Հարցը հետևյալն է` մինչև ո՞ւր կհասնի առաջընթացը: Կարելի է ասել (և դա գրեթե տերմինաբանություն է), որ գիտության սահմանները միշտ ետ են մղվում` անգամ իր առաջընթացի իմաստով: Արվեստում հարցն այլ կերպ է դրված:

700 տարեկան կմախք զույգերը

 Անգամ մահը չի բաժանել այն երկուսին, ում ձեռք ձեռքի տված կմախքները պեղման արդյունքում հայտնաբերվել են անգլիական կոմսության մի կորած մատուռում
Մի խումբ հնէաբաններ Լեյսեստերի համալսարանի հնէբանների ծառայությունից կամավորների հետ համատեղ քառամյա նախագիծ են իրականացնում Հալատոն գյուղում: