Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, February 26, 2021

Ինչպես խոսել, որ մարդիկ լսեն քեզ


Նախորդ հատվածը



Ես կցանկանայի առաջարկել չորս հզոր սյուներ, որոնց վրա մենք կարող ենք հենվել, եթե ցանկանում ենք, որ մեր խոսքը լինի հզոր և փոփոխություն կատարի աշխարհում: Բարեբախտաբար, այդսյուները մի հապավման մեջ են: Այդ բառը «ԱՎԱՍ»-ն է, և այն ունի հիանալի սահմանում: Ես չեմ խոսում այն իրերի մասին, որոնք ընկնում են երկնքից և խփում գլխիդ: Ես խոսում եմ այս սահմանման մասին՝ ողջունել կամ գովել խանդավառությամբ, որը, իմ կարծիքով, մեր խոսքը կընդունի, եթե մենք հենվենք այս չորս սյուներին: Եվ այսպես, ի՞նչ սյուներ են սրանք: Տեսնենք, եթե դուք կարող եք գուշակել:

Ա-ն՝ արդարություն, իհարկե, ճշմարիտ լինել քո ասածի մեջ, խոսել ուղիղ և պարզ:
Վ-ն՝ վավերականություն, ուղղակի դու դու եղիր: Ընկերներիցս մեկը բացատրեց սա՝ որպես հետևելը քո սեփական ճշմարտությանը, ինչը, իմ կարծիքով, ճիշտ ուղի է:
Ա-ն՝ ամբողջականություն, ասել ձեր խոսքը և իրականում անել այն, ինչ ասում եք, և լինել այն մեկը, ում մարդիկ կարող են վստահել:
Եվ Ս-ն՝ սեր: Ես նկատի չունեմ ռոմանտիկ սերը, այլ՝ մարդկանց հետ խոսելիս մաղթել բարին:

Ամենից առաջ, ես մտածում եմ, որ ամբողջովին արդար լինելը այն չէ, ինչ մենք ցանկանում ենք: Ես նկատի ունեմ՝ «Աստված իմ, դու տգեղ ես այս առավոտ»: Միգուցե դա անհրաժե՞շտ չէ: Տոգորված լինել սիրով։ Իհարկե, արդարությունը հոյակապ բան է, բայց երբ դուք իրոք մեկին լավն եք մաղթում, շատ դժվար է միևնույն ժամանակ նրանց քննադատել: Ես նույնիսկ վստահ չեմ, որ կարող եք այս երկու բաները միաժամանակ անել:

Եվ այսպես՝ ԱՎԱՍ: Նաև, այն, ինչ դուք ասում եք (կարծես հին երգ լինի), նաև ճանապարհ պիտի ունենա՝ ինչպես ասել դա: Դուք ունեք մի զարմանաի գործիքատուփ: Այս գործիքատուփը, անհավանական բան է, բայց սակավաթիվ մարդիկ են բացել: Ես կցանկանայի հիմա մի փոքր փորփրել այն ձեզ հետ, և հանել մի քանի գործիք, որոնք դուք միգուցե ցանկանաք վերցնել և խաղալ դրանցով, ինչը կբարձրացնի ձեր խոսքի ուժգնությունը:

Օրինակի համար՝ ռեգիստր: Այսպես, բարձր ռեգիստրը միշտ օգտակար չի լինի, բայց կա նաև մջին ռեգիստր: Ես շատ տեխնիկական բառերով չեմ խոսի այս մասին նրանաց համար, ովքեր ձայնի մարզիչներ են: Այնուամենայնիվ, դուք կարող եք գտնել ձեր ձայնը: Այսպիսով, եթե ես խոսեմ քթիս տակ կամ խոսեմ կոկորդում, ինչպես հիմնականում խոսում են մեզանից շատերը,  դուք կարող եք լսել տարբերությունը: Բայց, եթե դուք ծանրություն եք ցանկանում, դուք պետք է իջնեք ներքև՝ մինչև կրծքավանդակ: Լսու՞մ եք տարբերությունը: Մենք քվե ենք տալիս բամբ ձայնով քաղաքական գործիչներին, դա ճիշտ է, քանի որ մենք ասոցացնում ենք խորությունը ուժի և հեղինակության հետ: Սա ռեգիստրն է:

Շարունակլի

Թարգմանությունը՝ Հասմիկ Վարդանյանի, Մելինե Ժամկոչյանի, Ժաննա Շահինյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment