Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, March 4, 2021

Ինչպես են բառերը դասավորվում գլխում


Յուրաքանչյուր նոր բառ պետք է երկար ճանապարհ անցնի, մինչև վերջնականապես կհայտնվի մեր երկարաժամկետ հիշողության մեջ: Առաջին անգամ կարդալիս կամ բարձրաձայն ընթերցելիս նոր բառը հայտնվում է գերկարճաժամկետ հիշողության մեջ: Սովորաբար դրանք այնտեղից շատ շուտ վերանում են։ Այնուամենայնիվ, եթե դրանք ամրապնդվեն ուշադրության և կենտրոնացման տեսքով, ապա նոր բառերը հայտնվում են կարճաժամկետ հիշողության մեջ: Նոր բառերի մտապահման տևողությունը մոտավորապես 20 րոպե է: Ամենակարևոր բառերը պետք է կրկնվեն այս ընթացքում, հակառակ դեպքում դրանք կմոռացվեն: Կարճաժամկետ հիշողությունից դեպի երկարաժամկետ հիշողություն տանող ճանապարհը տևում է վեց ժամ:
«Այն աշխատում է այնպես, կարծես ուղեղը սեղմում է «փրկելու» կոճակը և ֆայլ է պահում կոշտ սկավառակի վրա, ճիշտ այնպես, ինչպես համակարգչի վրա»,- բացատրում է Բոստոնի Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբան Մեթյու Ուոքերը:
Բայց նույնիսկ եթե նոր բառերը գրանցվել են երկարաժամկետ հիշողության մեջ, նրանք այնտեղ չեն կարող մնալ: Դրանք պետք է կրկնվեն որոշակի, անհատապես տարբեր ժամանակային ընդմիջումներով: Հակառակ դեպքում նրանք սուզվում են երկարաժամկետ պասիվ հիշողության մեջ, այսինքն ՝ պասիվ բառապաշարի մեջ: Դա մի փոքր բարդ է թվում, բայց այդպիսով մարդիկ երկարաժամկետ հիշողության մեջ կարող են օրական գրանցել մինչև 200 նոր բառ: Այնուամենայնիվ, նկարագրված կայանները պարզ են դարձնում, թե ինչու է որոշակի ժամանակ պահանջվում նոր լեզվին կատարելապես տիրապետելու համար:
Չկան ընդհանուր առաջարկներ, թե ինչպես է ավելի լավ հիշել բառերը և դրանց ցանցային կապը այլ բառերի հետ: Քանի որ յուրաքանչյուր ուղեղ տարբեր է, բոլորը պետք է պարզեն իրենց համար ուսուցման ամենաարդյունավետ մեթոդը: Օգտակար է ճանաչել՝ սովորողի որ տեսակին եք պատկանում.
Տեսողական տեսակը կարող է լավագույնս անգիր անել նոր բառերը, երբ դրանք մեկ անգամ գրված տեսնի, այսինքն՝ կարդում է, հեպտիկ (շոշափելիքով) սովորողը ստիպված է ինքը գրել բառերը: Լսողական տեսակը նախընտրում է լսել դրանք: Յուրաքանչյուր ոք, ով վերլուծելով է մոտենում նոր լեզվին և քերականական կանոններ է փնտրում, ճանաչողական սովորող է, որին միանգամայն համակարգված դասագիրք է պետք: Կա նաև իմիտացիոն տիպ, որն ամենից հեշտ սովորում է՝ լսելով և կրկնելով: Բայց անկախ այն բանից, թե ինչպիսի սովորող եք դուք, պետք է նաև օգտագործեք ամեն հնարավորություն առօրյա կյանքում նոր լեզուն կիրառելու համար: Լեզվական փոքրիկ արկածներ կարող եք գտնել ամենուր՝ ինտերնետում, հեռուստատեսությունում, ռադիոյում կամ բանկոմատում, եթե ունեք գերմաներեն տրված հրահանգները:

Թարգմանությունը՝ Շուշան Պետրոսյանի (12-րդ դասարան)

0 մեկնաբանություն:

Post a Comment