Ինչպես է այն կազմված, կամ տարբեր շերտերի մտածողությունը վեց գույների մեջ
«Վեց գլխարկի» հիմքում ընկած է զուգահեռ մտածողության գաղափարը։ Ավանդական մտածողությունը հիմնված է բանավեճի, քննարկման և կարծիքների բախման վրա: Սակայն նման մոտեցման դեպքում հաճախ շահում է ոչ թե լավագույն լուծումը, այլ այն, որն ավելի հաջող էր առաջ գնում բանավեճի ընթացքում:
Սովորաբար, երբ փորձում
ենք մտածել գործնական խնդրի լուծման մասին, բախվում ենք մի քանի դժվարությունների:
Նախ՝ հաճախ ընդհանրապես հակված չենք մտածելու լուծման մասին, փոխարենը սահմանափակվում
ենք հուզական հակազդեցությամբ, որը կանխորոշում է մեր հետագա վարքագիծը: Երկրորդ՝ մենք
անվստահություն ենք զգում՝ չիմանալով, թե որտեղից պետք է սկսել և ինչ պետք է անել:
Երրորդ՝ փորձում ենք միաժամանակ մտքում պահել խնդրին վերաբերող բոլոր տեղեկությունները,
լինել տրամաբանական, հետևել, որ մեր զրուցակիցները լինեն տրամաբանական, լինել ստեղծագործ,
լինել կառուցողական և այլն, այս ամենը սովորաբար ոչնչի չի բերում, բացի շփոթությունից
ու տարակուսանքից:
«Վեց գլխարկի» մեթոդը
նման դժվարությունները հաղթահարելու պարզ և գործնական միջոց է, մտածողության գործընթացը
վեց տարբեր ռեժիմների բաժանելու միջոցով, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է իր
գույնի գլխարկով:
Գունավոր տպագրության
մեջ տախտակները պտտվում են հերթով, միմյանց վրա դրված, և արդյունքում մենք ստանում
ենք գունավոր պատկեր։
«Վեց գլխարկներ» մեթոդը
առաջարկում է անել նույնը մեր մտածողության հետ: Միևնույն ժամանակ ամեն իչնի մասին
մտածելու փոխարեն կարող ենք սովորել գործել մեր մտածողության տարբեր ասպեկտներով հերթականությամբ:
Մենք պետք է սովորենք, թե ինչպես պետք է գործենք մեր մտածելակերպի հետ: Եվ վերջում
աշխատանքի բոլոր այդ ասպեկտները պետք է հավաքվեն միասին, և մենք պետք է ստանանք «լրիվ
գունավոր մտածողություն»:
Վեց գլխարկ
Ահա վեց գլխարկների
մեթոդի օգտագործելու համառոտ սկզբունքները:
Սպիտակ գլխարկ. տեղեկություն
Սպիտակ գլխարկն օգտագործվում
է, որպեսզի ուշադրությունը ուղղվի միայն տեղեկության վրա: Մտածողությեան այս ռեժիմում
մեզ միայն փաստերն են հետաքրքրում: Մենք հարցեր ենք տալիս այն մասին, թե ինչ մենք արդեն
գիտենք, թե ուրիշ ի՞նք տեղեկատվություն է մեզ անհրաժեշտ և ինչպես ստանալ այն։
Կարմիր գլխարկ. զգացմունքներն ու ինտուիցիան
Կարմիր գլխարկի ռեժիմում
մասնակիցները հնարավորություն ունեն արտահայտելու իրենց զգացմունքները և ինտուիտիվ
ենթադրությունները հարցի վերաբերյալ, առանց բացատրելու, թե ինչու է դա այդպես, ով է
մեղավոր և ինչ անել:
Սև գլխարկ. քննադատություն
Սև գլխարկը թույլ է
տալիս դրսևորվելու քննադատական կարողություններին, մտահոգություններին և զգուշությանը։
Այն պաշտպանում է մեզ անխոհեմ և չմտածված գործողություններից, ցույց է տալիս հնարավոր
ռիսկերը և ստորջրյա խութերը: Այս մտածողության օգուտը ակնհայտ է, եթե, իհարկե, չչարաշահենք:
Դեղին գլխարկ. դրական տրամաբանություն
Դեղին գլխարկը մեզանից
պահանջում է մեր ուշադրությունը կենտրոնացնել տվյալ գաղափարի արժանիքների, առավելությունների
և դրական կողմերի որոնման վրա։
Կանաչ գլխարկ. ստեղծագործականություն
Կանաչ գլխարկի տակ
գտնվելով՝ մենք նոր գաղափարներ ենք հորինում, փոփոխում ենք արդեն գոյություն ունեցողները,
փնտրում այլընտրանքներ, հետազոտում հնարավորությունները, ընդհանուր առմամբ ստեղծագործականությանը
տալիս ենք կանաչ լույս։
Կապույտ գլխարկ. գործընթացի
կառավարում
Կապույտ գլխարկը տարբերվում
է մյուս գլխարկներից նրանով, որ այն նախատեսված է ոչ թե խնդրի բովանդակության հետ աշխատելու
համար, այլ աշխատանքի գործընթացը կառավարելու համար: Սովորաբար, այն օգտագործվում է
քննարկման սկզբում, որոշելու, թե ինչ պետք է արվի, և վերջում, որպեսզի ամփոփեն ձեռք
բերվածը ու նշանակեն նոր նպատակներ:
Ինչպես է դա տեղի ունենում
Խմբի աշխատանքում ամենատարածված
մոդելը, քննարկման սկզբում՝ գլխարկների հաջորդականության որոշումն է։ Հաջորդականությունը
որոշվում է՝ ելնելով խնդրի լուծումից: Այնուհետև սկսվում է նիստ, որի ընթացքում բոլոր
մասնակիցները միաժամանակ «դնում են» նույն գույնի գլխարկները՝ ըստ որոշակի հերթականության,
և աշխատում են համապատասխան ռեժիմով։ Մոդերատորը մնում է կապույտ գլխարկով և հետևում
է գործընթացին։ Քննարկման արդյունքները ամփոփվում են կապույտ գլխարկ դրած։
Առավելությունները
Ահա վեց գլխարկի մեթոդի որոշ առավելություններ, որոնք հայտնաբերվել են Էդվարդ դե Բոնոյի կողմից դեղին գլխարկի տակ:
·
Սովորաբար
մտավոր աշխատանքը ձանձրալի և վերացական է թվում: «Վեց գլխարկները» թույլ է տալիս, որ
այն գունեղ ու հետաքրքրաշարժ լինի՝ մտածողությունը վերսկսելու համար:
·
Գունավոր
գլխարկները լավ հիշվող փոխաբերություն են, որոնք հեշտ է սովորեցնել և հեշտ է կիրառել:
·
Վեց գլխարկի
մեթոդը կարող է օգտագործվել ցանկացած բարդության մակարդակում, մանկապարտեզներից մինչև
տնօրենների խորհուրդը:
·
Աշխատանքի
կառուցվածքի և անպտուղ քննարկումների բացառման շնորհիվ մտածողությունը դառնում է ավելի
կենտրոնացած, կառուցողական և արդյունավետ։
·
Գլխարկի
փոխաբերությունը մի տեսակ դերային լեզու է, որի վրա հեշտ է քննարկել և փոխել մտածողությունը,
շեղվելով անձնական նախասիրություններից, առանց վիրավորելու որևէ մեկին:
·
Մեթոդը
խուսափում է շփոթությունց, քանի որ միայն մեկ տեսակի մտածողությունն է օգտագործվում
ամբողջ խմբի համար:
·
Մեթոդը
ճանաչում է նախագծի վրա աշխատանքի բոլոր բաղադրիչների՝ հույզերի, փաստերի, քննադատության,
նոր գաղափարների նշանակությունը և դրանք ներառում է անհրաժեշտ պահին աշխատանքի մեջ՝
խուսափելով ապակառուցողական գործոններից:
·
Որոշ հետազոտություններ
հիմք են տալիս ենթադրելու, որ ուղեղի գործունեության տարբեր ռեժիմներում (քննադատություն,
զգացմունքներ, ստեղծագործականություն) նրա կենսաքիմիական հավասարակշռությունը տարբերվում
է: Եթե այդպես է, ապա վեց գլխարկի նման մի համակարգ պարզապես անհրաժեշտ է, քանի որ
չի կարող լինել մեկ «կենսաքիմիական դեղատոմս» օպտիմալ մտածողության համար:
Ինչպես արդեն ասվել
է, «վեց գլխարկը» կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում և տարբեր մակարդակներում՝
ցանկացած մտավոր աշխատանքի համար: Անձնական մակարդակում դա կարող է լինել, օրինակ,
կարևոր նամակներ, հոդվածներ, ծրագրեր, խնդիրների լուծումներ: Մեկ աշխատանքի մեջ պլանավորումը,
ինչ-որ բանի գնահատումը, դիզայնը, գաղափարների ստեղծումը: Խմբային աշխատանքում՝ հանդիպումների
անցկացում, կրկին գնահատում և պլանավորում, հակամարտությունների կարգավորում, ուսուցում:
Օրինակ՝ IBM-ը 1990 թվականին վեց գլխարկի մեթոդն օգտագործել է ամբողջ աշխարհում իր
40 000 մենեջերների ուսուցման ծրագրի համար։
Այս հոդվածը գրվել
է վեց գլխարկների մեթոդի կիրառմամբ:
Թարգմանությունը՝ Լիլի Գրիգորյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment