Շոկոլադե նորաձևություն
Շոկոլադի սրահը ստեղծել է
շոկոլադից պարաստված զգեստներ, և մոդելները հագել են այդ ստեղծագործությունները Փարիզում նորաձևության ցուցադրության ժամանակ, որը մի շոկոլադի ամենամյա տոնավաճառի մի մասն է կազմում: Ասում են, որ այս տոնավաճառն աշխարհում
ամենամեծն է: Աշխարհի չորս կողմերից
շոկոլադագործներ ու հրուշակագործներ էին եկել՝ մասնակցելու տոնավաճառին։ «Ֆորեսթ Գամփ» ֆիլմում գլխավոր հերոսը ասում է.«Կյանքը նման է մեկ տուփ շոկոլադի: Երբեք չես իմանա՝ ինչ ես վերցնում»։ Ընդհանուր առմամբ, կարող ենք
ասել, որ նորաձևության ցուցադրումները ևս նման են շոկոլադի տուփերի:
Թարգմանությունը՝ Աննա Ստեփանյանի, 9-րդ դասարան
Լող՝ Անտարկիկայում
Անգլիացի տոկուն ու դիմացկուն լողորդ Լյուի Փուն հաղթահարել
է Սառուցյալ օվկիանոսի սառցե ջրերը կոչ անելով՝ պահպանել Հարավային Սենդվիչ կղզիները
և Հարավային Ջորջիան:
Ավելի ուշ նա ասել է, որ դա լողալով անցնելու ամենադժվար ճանապարհն էր, որ նա երբևէ հաղթահարել է-, քանզի ջրի ջերմաստիճանը
ընդամենը 2 աստիճան էր: Հետո Փուն բացատրեց, որ իր այդ լողի իաստը կենդանական աշխարհի պաշտպանության
կարևորությունն ընդգծելն էր:
47- ամյա իրավաբանը հաջող ավարտեց իր խիզախ լողը
18րոպեում և դարձավ առաջինը, ով լողալով անցել է Թագավոր Էդվարդի փոքրիկ ծովածոցը:
Թարգմանությունը՝ Աննա Հարությունյանի, 11-րդ դասարան
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment