Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, November 16, 2017

Աշխարհի անցուդարձից

Տարօրինակ գյուղը
Էպեկուենը, որը գտնվում է Բուենոս Այրեսի (Արգենտինա) հարավ-արևմուտքից 549 կմ հեռավորության վրա մի ժամանակ եղել է աղային լճին մոտ գտնվող մի գյուղ: Այն անսպասելի կործանվել է 1985 թվի նոյեմբերին, երբ գյուղամերձ լիճը ափերից դուրս եկավ և ջրի տակ առավ գյուղը: Տեղաբնակները և զբոսաշրջիկները ստիպված էին հեռանալ ևչընդամենը մի քանի օր անց նրանց տները և կառույցները գրեթե տաս մետր խորությամբ հայտնվել էին աղի լճի տակ։
Հիմա՝ երեսուն տարի անց, գյուղը կրկին Արգենտինայի ամենազբոսաշրջային վայրերից մեկն է: Ջուրը գոլորշիացել է, և նախկին բնիկները կարողն են քայլել իրենց գյուղի ավերակների միջով: Այն նման է զոմբի ապոկալիպսիսի ֆիլմից տեսարանի:


Հազվագյուտ ռնգեղջյուր է ծնվել
Չեխիայի կենդանաբանական այգիներից մեկում ծնվել է արևելյան հազվագյուտ սև ռնգեղջյուր: Կենդանաբանական այգին, որը հպարտանում է իր ռնգեղջյուրներով Եվրոպայում, ասում է, որ նորածինը աշխույժ և առողջ է: Ընդամենը մի քանի հարյուր արևելյան ռնգեղջյուրներ են մնացել վայրի աշխարհում, որտեղ նրանք անօրինական որսի վտանգի տակ են: Դրա համար նորածնի լույս աշխարհ գալը մի կարևոր քայլ է՝ պաշտպանելու նրանց ոչնչացումից: Մայր ռնգեղջյուրը կարիք կունենա ձագին խնամելու ամենաքիչը երկու տարի, մինչ նա կմիանա այն կենդանիներին, որոնք կենդաբանական այգուց ուղարկվելու են դեպի Աֆրիկա:



Տեխնոլոգիաների վտանգը

Նոր կարճաժամկետ ցուցահանդեսը Լոնդոնում բացահայտում է ժամանակակից թվային աշխարհը, հատկապես մեր թվային կյանքի մութ կողմերը: «Ապակե սենյակը» (The Glass Room) ներառում է արվեստի քառասուն աշխատանքներ, որոնք բացահայտում են մեծ տվյալներ ունեցող տնտեսության ապագան: Կան ինտերակտիվ աշխատանքներ, ինչպիք է դիմաճանաչողային համակարգը, որը փորձում է համապատասխանեցնել դեմքդ առցանց բազային և փորձում է կարդալ քո զգացմունքային իրավիճակը:
Աշխատակազմը չի փորձի ձեզ վաճառել թվային ապրանքներ, բայց մարդիկ խորհուրդներ կտան տվյալների գաղտնիության համար: Այս ամենը ձևավորված է՝ ցույց տալու, թե ինչքան հեշտությամբ մեր անձնական տվյալները կարող են հավաքվել: Երբ անցյալ տարի ցուցահանդեսը տեղափոխվեց Նյու Յորք, մոտ տասը հազար մարդ այցելել էր այն։


Թարգմանությունը՝ Ժորա Ավետիսյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment