Էկոլոգիական քայլեր մոլորակին օգնելու համար:
Ատամները լվանալու ընթացքում պետք է ծորակը փակել։
Երկարատև լոգանքի փոխարեն պետք է ընդունել կարճ ցնցուղ։
Պետք է լույսը անջատել սենյակից հեռանալիս։
Էլեկտրական սարքավորումները անջատել, երբ այդ պահին չեք օգտագործում։
Պետք է էներգիա խնայող լամպեր գնել։
Երբ տանը չենք, պետք է անջատել ջեռուցումը։
Կարճ ճանապարհները գնալ ոտքով կամ հեծանիվով։
Պետք է օգտվել հասարակական տրանսպորտից։
Պետք է գնել էկոլոգիական պիտակներ ունեցող արտադրանքներ։
Գնումներ կատարելու համար պոլիէթիլենային տոպրակները օգտագործելու փոխարեն պետք է օգտագործել կտորից կամ ծղոտից պայուսակներ։
Պետք է խուսափել չվերամշակվող փաթեթավորումներից։
Չի կարելի աղբը նետել բնության կամ ջրի մեջ։
Պետք է օգտագործել միայն սեզոնային մրգեր և բանջարեղեն։
Պետք է օգտագոփծել վերամշակված թուղթ։
Պետք է տեսակավորել աղբը։
Բազմազգ լինելու պատճառով Լոնդոնը հաճախ համարում են «Աշխարհի մայրաքաղաք»։ Լոնդոնը հայտնի է նաև իր կարմիր ավտոբուսներով, սև տաքսիներով, որոնցում արտահայտվում է բրիտանական շունչը։ Այնտեղ կան նաև շատ ֆրանկոֆոններ՝ ֆրանսախոսներ։
Ամեն տարի Լոնդոնում ֆրանսերեն Իմպրովիզացիա թատրոնի առաջնություն է տեղի ունենում։ Իմպրովիզացիայի թատրոնը առաջին անգամ ներկայացվել է Քեբեքում քառասուն տարի առաջ։ Ներկայացման ընթացքում պատմում են բանավոր պատմություններ։ Գլխավոր նպատակն է միացնել թատրոնը և հոկեյը։
Իմպրովիզացիան տեղի է ունենում հոկեյի խաղադաշտի տեսք ունեցող բեմի վրա։ Երկու թիմ, մեկ մրցավար, թեման մտածելու համար երեսուն վայրկյան։ Պետք է արտահայտվել միայն ֆրանսերեն։ Վերջում հանդիսատեսն է որոշում հաղթողին։ Բեմադրությունները զվարճալի են, և աճող հաջողություն են գրանցում։ Իմպրովիզացիայի թատրոնի ընթացքում օգտագործվում է պարզ ֆրանսերենը, որը հնարավորություն է տալիս մարդկանց տեսնելու լեզուն գործողության մեջ։

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Ադել Միքայելյանի
Խորհրդատու՝ Աննա Մարության
0 մեկնաբանություն:
Post a Comment