Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, October 2, 2017

Որքան ժամանակ է անհրաժեշտ օտար լեզու սովորելու համար

Լեզվաբան Պատսի Լիգտբոուն պնդում է, որ 6 տարեկան երեխային անհրաժեշտ է 12000-ից 15000 ժամ իր մայրենի լեզուն սովորելու համար: Հետևաբար որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ չափահաս մարդուն, որ սովորի օտար լեզու: Սա այն հարցն է, որ, համոզված եմ, մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ ինքն իրեն տվել է։
Կան լեզու սովորելու մի քանի հիմնական գործոններ։
  •        Առաջին որոշիչ գործոնն անկասկած նպատակն է

Ցանկանում ենք իսպաներեն մի քանի բառ սովորել ճամփորդության համա՞ր, վարժ խոսել մանդարիներեն միջազգային նոր աշխատանքի՞ համար, թե հետազոտական զեկույցի շրջանակներում ցանկանում ենք գրավոր արտահայտվել: Կախված նպատակից և առաջին հերթին ձեռք բերելիք հմտություններից՝ լեզուն սովորելու համար հատկացվող ժամանակը տարբեր կլինի:


·         Տրամադրվող ժամանակը
Անշուշտ սա մեկ այլ որոշիչ գործոն է, քանի որ նա, ով լեզու սովորելուն տրամադրում է օրական 3 ժամ, շատ ավելի արագ կտիրապետի տվյալ լեզվին, քան նա, ով դրանով զբաղվում է օրական 10 րոպե:

·         Լեզվի բարդությունը
Դժվար է ասել՝ որ լեզուներն են հեշտ սովորելու համար, որոնք՝ դժվար: Օրինակ՝ լատինական լեզուները, ինչպիսիք են ֆրանսերենը, իտալերենը, իսպաներենը, պորտուգալերենը և այլն, ծագել են լատիներենից: Եթե ձեր ցանկացած օտար լեզուն իր բառապաշարով, արմատներով, քերականությամբ նմանվում է ձեր մայրենի լեզվին կամ մեկ այլ լեզվի, որին դուք արդեն տիրապետում եք, նոր լեզվի ուսուցումը շատ ավելի հեշտ կլինի, և հակառակը, եթե նոր լեզուն այլ լեզվաընտանիքից է, ավելի շատ ժամանակ կպահանջվի:

·         Կազմակերպումը, մեթոդները և օգտագործվող տեխնիկան
Սովորելու մեթոդից շատ բան է կախված. Օրինակ՝ եթե մեկը կարդում, հեռուստացույց է դիտում պորտուգալերեն, լսում է երգեր այդ լեզվով և օրական 30 րոպե տրամադրում է սովորելուն, ավելի շուտ արդյունքի կհասնի, քան նա, ով միայն սովորում է բառապաշարը: Նույն կերպ օտար երկրում ավելի արագ կսովորես տվյալ երկրի լեզուն, քան եթե քո երկրում գնաս այդ լեզվի դասընթացների: Մեթոդը, օգտագործվող տեխնիկան և գործիքները մեծ դեր են խաղում լեզվի ուսուցման գործում:

·         Մոտիվացիան
Այն կախված է հենց մեզանից: Որքան մոտիվացված ենք, այնքան ավելի արագ ենք սովորում:


·         Եվ գործոններից ամենաորշիչը հենց մենք ենք, քանի որ մոտիվացիան, ժամանակը, կազմակերպումը կախված են հենց մեզանից:

Թարգմանությունը՝ Ադել Միքայելյանի և Արման Մարտիրոսյանի
Խորհրդատու՝ Աննա Մարության

0 մեկնաբանություն:

Post a Comment