Միանշանակ կարող ենք հաստատել, որ արտահայտվելու համար մեր բերանը մարմնի միակ մասը չէ, որ կարող ենք օգտագործել։ Հայտնի է, որ բրազիլացիները, իտալացիները, ֆրանսիացիները հաղորդակցության ժամանակ շատ են օգտագործում ձեռքերը։
Ժեստերը, դեմքի արտահայտությունը, մարմինը, ինտոնացիան նույնպես կարևոր են հաղորդակցություն փոխանցելու համար և նույնքան կարևոր են, որքան լեզուն։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ հաղորդակցության միայն 7% է կազմում խոսքայինը, 38%-ը տոն և ինտոնացիա է, և 55%-֊ը՝ ոչ վերբալ հաղորդակցություն։
Հաղորդակցության մեջ կաևոր է նաև խոսքը փոխանցելու
ձևը, ինտոնացիան։ Նույնիսկ դրական բառերը, եթե ասենք դեմքի բացասակա արտահայտությամբ և բացասական տոնով, ձեռք կբերեն բացասական իմաստ։ Որոշ դեպքերում նույնիսկ խոսքերն ավելորդ են դառնում։ Երբ համաձայն ենք մեր խասակցի հետ, կարող ենք մեր համաձայնությունը արտահայտել գլխի շարժումով,
ոչ թե նրան ընդհատելով։ Ժեստերի լեզուն փոխկապակցված է նաև յուրաքանչյուր լեզվի մշակույթի հետ, և դրանք տարբեր մշակույթներում կարող են այլ իմաստ ունենալ։ Ոստի կարող ենք ասել, որ ճիշտ ժեստերը նույնքան կարևոր են, որքան ճիշտ բառերը։
Թարգմանեցին Արտակ Նշանյանը, Արման Մարտիրոսյանը և Տիգրան Աբրահամյանը
Խորհրդատու՝ Աննա Մարության
0 մեկնաբանություն:
Post a Comment