Պատկերացրու՝ չկա դրախտ,
Դա հեշտ է, փորձիր հապա։
Չկա դժոխք մեզնից ներքև,
Իսկ վերևում լոկ երկինք կա:
Պատկերացրու՝ բոլոր մարդիկ ապրում են
Պատկերացրու՝ չկան երկրներ.
Դժվար չէ անել դա:
Չկա սպանելու կամ մեռնելու պատճառ,
Եվ ոչ էլ կրոն կա:
Պատկերացրու բոլոր մարդկանց՝
խաղաղ ապրելիս…
Դու կարող ես ասել, թե երազող եմ,
Սակայն ես չեմ միայն:
Հուսամ՝ մի օր դու էլ կմիանաս մեզ,
Եվ աշխարհը կլինի ամբողջական:
Պատկերացրու՝ չկան սեփականություններ,
Հետաքրքիր է, կարո՞ղ ես:
Չկա պատճառ ագահության, կամ սովի պատճառ,
Եվ ամեն մարդու հետ դու եղբայր ես:
Պատկերացրու բոլոր մարդկանց՝
մի տան պես ապրելիս…
Դու կարող ես ասել, թե երազող եմ,
Սակայն ես չեմ մենակ:
Հուսամ՝ մի օր դու էլ կմիանաս մեզ,
Եվ աշխարհը կապրի որպես մի բովանդակ:
Թարգմանությունը՝ Վանուհի Ազատյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment