Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, May 6, 2017

Գետը քաղաքում

Նախագծի շրջանակներում սովորողները թարգմանում են ֆրանսերենից






Գիյոմ Ապոլիներ




Միրաբոյի կամուրջը

Միրաբոյի կամրջի տակով հոսում է Սենան,
Եվ մեր սերերը,
Բայց պե՞տք է արդյոք, որ մենք այն հիշենք։
Գալիս է գիշերը՝ հնչում է ժամը,
Օրերը անցնում են՝ ես դեռ կամ։
Ձեռք ձեռքի բռնած մնանք դեմ դիմաց,
Մինչդեռ մեր ձեռքերի կամրջի տակով անցնում է
Հավերժական հայացքների ալիքը հոգնած։
Սերն անցնում է, ինչպես այս հոսուն ջուրը.
Սերն անցնումէ,
Ի՜նչ դանդաաղ է կյանքը,
Եվ ինչ մոլեգին է հույսը։
Անցնում են օրերը, անցնում են շաբաթները.
Ո՛չ անցած ժամանակը,
Ո՛չ էլ սերերը մեր չեն վերադառնա,
Միրաբոյի կամրջի տակով հոսում է Սենան։
Գալիս է գիշերը՝ հնչում է ժամը,
Օրերը անցնում են՝ ես դեռ կամ։

Ֆրանսերենից թարգմանեցին 11-րդ դասարանի սովորողները։

Աղբյուրը



Ժակ Պրևեր

Սենայի երգը

Սենան բախտավոր է.
Նա հոգս չունի
Հոսում է խաղաղ
Օր ու գիշեր:
Դուրս է գալիս իր ակունքից
Հանդարտ ու անաղմուկ,
Առանց ափերից դուրս գալու,
Առանց փրփրելու
Գնում է դեպի ծով`
Անցնելով Փարիզի միջով:
Սենան բախտավոր է.
Նա հոգս չունի։
Եվ երբ զբոսնում է
Իր ափերն ի վեր
 Կանաչ զգեստը հագին
Ու զարդարված ոսկեգույն լույսերով,
Նախանձում է նրան
Փարիզի Աստվածամոր տաճարը՝
անշարժ ու խիստ։
Բայց Սենան բախտավոր է.
Նա հոգս չունի։
Հոսում է խաղաղ,
Օր ու գիշեր:
Գնում է դեպի Հավր,
Գնում է դեպի ծով՝
Անցնելով, ինչպես երազ,
Փարիզի առեղծվածների միջով:

Ֆրանսերենից թարգմանեցին 10-րդ դասարանի սովորողները:





0 մեկնաբանություն:

Post a Comment