Մարիո Բենեդետտին ուրուգվայցի լրագրող, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ ու գրականագետ է։ Նա իտալացի էմիգրանտների զավակ էր՝ ծնված 1920թվին Ուրուգվայում։ Հայրը փոքրիկ դեղատուն ուներ, որն էլ նրանց ապրուստի միջոցն էր քիչ թե շատ ապահովում։ Բենեդետտին հաճախել է գերմանական դպրոց, հետո շարունակել կրթությունը վարժարանում, բայց չի ավարտել ֆինանսական հանգամանքներից ելնելով։
14 տարեկանից նա ստիպված էր վաստակել մեքենաների պահեստամասեր արտադրող ֆիրմայում, բայց չորս տարի անց տեղափոխվել է Արգենտինա՝ Բուենոս Այրես, որտեղ մի փոքրիկ հրատարակչությունում սղագրող է աշխատել։ Այնուհետև փոխել է մի շարք գրասենյակներ ու խմբագրատներ, որոնք էլ նրա կյանքի դպրոցն են եղել։ 1945 թվականից Բենեդետտին վերադարձել է Մոնտեվիդեո և աշխատանքի անցել «Մարչա» շաբաթաթերթում, որտեղ էլ աշխատել է մինչև 1974 թվականը, երբ թերթը իշխանությունների ճնշման տակ փակվեց։ 1954 թվականից եղել է թերթի՝ գրականության բաժնի վարիչը։
Մարիո Բենեդետտին մահացել է 2009 թվականին՝ 88 տարեկանում։
Ներկայացնում ենք ֆրանսերենի ընտրությամբ խմբի թարգմանությամբ Մարիո Բենեդետտիի մի քանի բանաստեղծություններ։
Ոչ ոք դա չգիտի
Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք.
ոչ էլ գետը
կամ փողոցը,
ոչ ժամանակը,
ոչ էլ լրտեսը,
ոչ էլ իշխանությունը
եւ մուրացկանը,
ոչ դատավորը,
ոչ մաճկալը,
ոչ էլ Պապը.
ոչ ոք չգիտի,
ոչ ոք,
եւ ոչ էլ ես:
Թարգմանությունը՝ Էրիկ Նազարյանի
Մի փրկիր քեզ
Մի սառեցրու ուրախությունը
Մի ցանկանա դժկամությամբ
Մի փրկի ինքդ քեզ հիմա
Կամ երբևէ։
Մի փրկիր ինքդ քեզ
Մի լցրու ինքդ քեզ հանգստությամբ
Մի պահիր աշխարհում միայն մի լուռ անկյուն
Թույլ մի տուր կոպերդ փակվել ծանր ինչպես դատողությունները
Մի մնա առանց շուրթերի
Մի քնիր առանց երազի
Մի մտածիր առանց արյան
Մի դատիր ինքդ քեզ ժամանակից դուրս։
Բայց եթե
Անկախ ամեն ինչից դու չես կարող դրանից խուսափել
Եվ սառեցնում ես ուրախությունը
Եվ ցանկանում ես դժկամությամբ
Եվ փրկում ես ինքդ քեզ
Եվ լցնում ես ինքդ քեզ հանգստությամբ
Եվ պահում ես աշխարհում միայն մի լուռ անկյուն
Եվ թույլ ես տալիս կոպերդ փակել ծանր ինչպես դատողությունները
Եվ չորանում ես առանց շուրթերի
Եվ քնում ես առանց երազի
Եվ մտածում ես առանց արյան
Եվ դատում ես քեզ ժամանակից դուրս
Եվ մնում ես անշարժ
Ճանապարհի եզրին
Եվ փրկում ես ինքդ քեզ,
Ապա Ինձ հետ մի մնա:
Եվ քնում ես առանց երազի
Եվ մտածում ես առանց արյան
Եվ դատում ես քեզ ժամանակից դուրս
Եվ մնում ես անշարժ
Ճանապարհի եզրին
Եվ փրկում ես ինքդ քեզ,
Ապա Ինձ հետ մի մնա:
Թարգմանությունը` Հուրի Իսկանյանի
Խորհրդատու՝ Նարինե Բարսեղյան
0 մեկնաբանություն:
Post a Comment