Անտոնիո Մաչադո Ռուիս (իսպ.՝ Antonio Machado Ruiz, 1875, հուլիսի 26, Սևիլյա — 1939, փետրվարի 22, Կոլյուր, Արևելյան Պիրենեյներ, Ֆրանսիա), իսպանացի բանաստեղծ։
Հրատարակել է «Անձկություն» (1903), «Կաստիլիայի դաշտերը» (1912), «Նոր երգեր» (1924), «Պատերազմ» (1937) ժողովածուները։ 1920-1930-ական թվականներին եղբոր՝ Մանուել Մաչադո Ռուիսի հետ գրել է մի քանի չափածո պիես։ Իսպանացի ժողովրդի ազգային-հեղափոխական կռիվների (1936-1939) սկզբից ևեթ նվիրվել է հանրապետության պաշտպանության գործին։ Ճառով հանդես է եկել գրողների միջազգային երկրորդ կոնգրեսում (1937)՝ նվիրված մշակույթի պաշտպանությանը։

Պատրաստեց Աստղ Կիրակոսյանը
Ճանապարհով քայլելիս ես
Քո հետքերը թողնում. ուրիշ ոչինչ։
Քայլելու համար չկա ճամփա,
Ճամփա ինքներս պիտի կերտենք.
Եվ շրջելով հայացքը մեր՝
Մենք տեսնում ենք արահետներ,
Որոնց վրա երբեք էլ ոտք չենք դնի:
Քայլելու համար ճամփաներ չկան,
Միայն նավի հետքեր կան ծովի վրա:
Թարգմանությունը՝ Դիանա Տատինցյանի
Խորհրդատու՝ Նարինե Բարսեղյան
0 մեկնաբանություն:
Post a Comment