Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, April 4, 2017

Խառնածինը/ Ֆրանց Կաֆկա


Ես մի արտասովոր գազանիկ ունեմ՝ կիսով չափ փիսո, կիսով չափ գառնուկ: Այն ժառանգել եմ հորիցս՝ այլ բաների հետ մեկտեղ: Բայց վերջնականապես ձևավորվել է արդեն ինձ մոտ. առաջ նա ավելի շատ գառնուկ էր, քան փիսիկ: Հիմա նա համարյա հավասարապես հա՛մ մեկն է, հա՛մ մյուսը: Կատվից մռութն ու ճանկերն են, իսկ գառնուկից՝ չափսերն ու կառուցվածքը, երկուսից՝ աչքերը. դրանք վառվում են վայրի փայլով, ինպես նաև մորթին. այն փափուկ է ու ամբողջովին հարթ: Նա շարժվում է և՛ թռվռալով, և՛ սողալով: Երբ արևը շողում է, նա պատուհանագոգին կծկվում է ու մռմռում, իսկ ջրափոսերի մեջ վազվզում է խենթի պես, այնպես, որ հետևից չես հասնի: Կատվից փախչում է, գառուկներին վրա տալիս: Լուսնկա գիշերներին նրա զբոսանքի ամենասիրելի տեղը տանիքն է: Մլավել չգիտի, մկներից զզվում է: Նա կարող է ժամերով հավաբնի մոտ զոհի հետևել, սակայն սպանելու երբեք էլ ընդունակ չի եղել:

Ես նրան կերակրում եմ քաղցրացրած կաթով, ու դա նրա համար լավագույն սնունդն է: Ագահաբար ծծում է կաթը գազանիկի ժանիքների արանքից:
Հասկանալի է, թե սա երեխաների համար ինչ ուրախություն է: Կիրակի առավոտներին մեր ընդունելության ժամերն են. ես գազանիկին նստեցնում եմ ծնկներիս, ու մեզ մոտ են գալիս շրջակայքի մանուկները: Գլխիս են թափվում ամենաանհավանական հարցերը, որոնց ոչ ոք ի զորու չէ պատասխանելու. ո՞նց է ծագել  այսպիսի կենդանին, ո՞նց է հայտնվել ինձ մոտ, արդյոք ունեցե՞լ եմ առաջ այսպիսի գազանիկ ու կունենա՞մ հետո, երբ է մեռնելու, արդյոք չի՞ ձանձրանում մենակ, ինչո՞ւ ձագուկներ չունի, ի՞նչ է անունն ու էլի էս տեսակ բաներ:
Ես անհրաժեշտ չեմ համարում նրանց պատասխանելը, ուղղակի` առանց ավելորդ խոսքերի, ցույց եմ տալիս եղածը: Երբեմն երեխաները հետները կատու են բերում, մի անգամ նույնիսկ երկու գառնուկ էին քարշ տվել, սակայն հիասթափվեցին, քանզի ոչ մի բարեկամական զգացում չկար:
Կենդանիները հանգիստ զննեցին միմյանց, ու նրանց կենդանական հայացքից պարզ էր, որ համակերպվեցին միմյանց գոյության հետ:
Իմ ծնկներին նստած՝ գազանիկը ո՛չ վախ է արտահայտում, ո՛չ արյունարբություն. փարվում է ինձ ու երանության մեջ ընկնում: Նա ընտանեկան կապվածություն է զգում բոլոր նրանց հանդեպ, ով իրեն մեծացրել է: Բայց դա բնավ ինչ-որ յուրահատուկ հավատարմություն չէ, այլ ուղղակի  ճիշտ հոտառություն մի կենդանու, որ աշխարհով մեկ սփռված անհամար նմանատիպեր ունի, բայց իսկական արյունակից ազգական՝ երևի և ոչ մեկը. դրա համար էլ մենք նրա համար սրբազան ամրոց ենք: Նույնիսկ ծիծաղս է գալիս, երբ իմ գազանիկը ինձ սկսում է հոտոտե, վազվզում ոտքերիս արանքում ու վախեում մի րոպե անգամ բաժանվել ինձնից: Երևում է՝ նրան հերիք չի միայն կատու ու գառնուկ լինելը, ուզում է նաև շուն լինել։
Մի անգամ այնպիսի օր էր, ինչպիսին բոլորն էլ ապրել են, երբ բոլորըգործերը  թարսվում են ու ելքը չի երևում, և ուզում ես ուղղակի թքել ամեն բանի վրա։ Ահա այդպիսի մի հգեվիճակում թիկնած ճոճաթոռին ու կենդանուն գրկած, պատահաբար իջեցրի հայացքս ու տեսա, որ իր գզգզված մռութից արցունքներ են թափվում՝ չգիտեմ՝ իմը թե իրենը: Չլինի թե այս կատվի կերպարանքով ու գառան հոգով արարածը ի հավելումն նաև մարդկային արժանապատվությամբ է լցված: Քիչ բան եմ ժառանգել հորիցս, սակայն այս կենդանին թանկ բան է:
Նրա մեջ, որքան էլ դրանք տարբեր լինեն, միախառնված են կատվի ու գառնուկի բնույթները: Դրա համար էլ նրան իր մարմինը նեղ է գալիս: Պատահում է՝ ցատկում է իմ գազանիկը դիմացի բազկաթոռին, կամ թաթերով հենվում է ուսիս, կամ քիթը մտցնում ականջս: Թվում է թե ինչ-որ բան է շշնջում, ու իրոք նա հենց այդ պահին էլ թեքվում է ու նայում դեմքիս, կարծես ուզում է ստուգել, թե ինչ ազդեցություն ունեցավ ինձ վրա իր ասածը: Նրան գոհացնելու համար ես գլխով եմ անում, հասկացող հայացքով: Հետո նա ցատկում է գետնին ու ուրախ թռվռում իմ շուրջը:
Հնարավոր է, որ մսավաճառի դանակը այս արարածի համար ազտում լիներ: Բայց նա ժառանգության իմ բաժինն է, ու ես այդպիսի զոհողության չեմ գնա: Թող սպասի մինչև ինքը հոգին կտա։ Չնայած՝ մեկ-մեկ նա նայում է ինձ վրա մարդկային հասկացող հայացքով՝ հորդորելով վարվել այնպես, ինչպես գիտակցությունս է հուշում:


0 մեկնաբանություն:

Post a Comment