Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, April 15, 2017

Էթնոսֆերա. Ուեյթ Դևիսը՝ մշակույթների ու լեզուների վերացման մասին

Ըստ գիտնականների հաշվարկների` մեր տեսակը գոյություն ունի ավելի քան 150000 տարի, այնինչ մեզ ծանոթ արդյունաբերական աշխարհը ստեղծվել է ընդամենը 300 տարի առաջ։ Մենք կասկած անգամ չունենք, որ մարդկության պատմության իրական առաջընթացը սերտ կապ ունի վերջին երեք դարերի հետ․ այդ ժամանակահատվածում են եղել  էական գիտա-տեխնոլոգիական ձեռքբերումները էլեկտրականության ու քիմիայի ոլորտներում, գիտությունը մեծ թռիչք է կատարել շրջակա միջավայրի մասին գիտելիքներով, բացի այդ՝ մենք մուտք գործեցինք
բարձրակարգ տեխնոլոգիաների ու վիրտուալ իրականության դարաշրջան, իսկ այս ամենը, ի վերջո, ավելի շատ կփոխեն մեր պատկերացումը իրականության, մարդու և բանականության բնույթի մասին (սա արդեն տեղի է ունենում, սրա մասին ավելի մանրամասն կարող եք գտնել Տատյանա Չերնիգովսկայայի՝ ուղեղի մասին դասախոսությունում)։ Այս ամենը հաշվի առնելով՝ մեզ համար պարզ է թվում արևմտաեվրոպական մշակույթի գերազանցությունը մնացած բոլորի նկատմամբ, իսկ մյուս մշակույթների միաձուլումը՝  անտարակույս օգուտ։ Սակայն արդյո՞ք դա իրականում այդպես է։

Մարդաբան ու National Geographic լրագրող Ուեյդ Դևիսը հակառակ կարծիքի է։ Նա կարծում է, որ մեր դարաշրջանը պատմության մեջ կհիշվի ոչ թե իր գիտական ու տեխնոլոգիական զարգացմամբ, այլ նրանով , որ ակտիվորեն պաշտպանել է կամ պասիվորեն ընդունել համատարած կործանումը երկրագնդի կենսաբանական ու մշակութային բազմազանության՝ էթնոսֆերայի,  որը, Դևիսի կարծիքով, մարդ տեսակի անվիճելի  հարստությունն է։

Այս բոլոր ազգերը մեզ սովորեցնում են, որ հնարավոր է գոյություն ունենալ այլ կերպ, մտածել այլ կերպ, այլ կերպ կողմնորոշվել Երկրի վրա ։ Ու եթե խորը մտածենք, այս գաղափարը հուսադրում է։ Տարբեր մշակույթները, միասին վերցրած,  հոգևոր ու մշակութային կյանքի թաղանթն են կազմում, որը պատում է Երկիրը ու մոլորակի բարեկեցության համար նույնքան կարևոր է, որքան մոլորակի կենդանի թաղանթը, որ հայտնի է բիոսֆերա անունով։ Այս կենդանի մշակութային թաղանթը կարելի է դիտարկել որպես մի էթնոսֆերա, որը կարող ենք մեկնաբանել որպես մարդկային երևակայության՝ բանականության ի հայտ գալուց ի վեր ստեղծած մտքերի, երազանքների, առասպելների, գաղափարների, մոտիվացիաների, ինտուիտիվ խորաթափանցությունների հանրագումար։ Էթնոսֆերան մարդկության անենամեծ ժառանգությունն է։ Դա խորհրդանշում է այն, ինչ մենք կանք և կարող ենք դառնալ՝ որպես զարմանալի հետաքրքրասիրություն ունեցող տեսակ։
Էթնոսֆերայի խնդիրների  վրա ուշադրությունը բևեռելու համար Դևիսը բերում է վիճակագրության արդյունքները, ըստ որոնց վերջին մի քանի տասնամյակների ընթացքում աշխարհում լեզուների թիվը պակասել է գրեթե երկու անգամ։ Իսկ ի՞նչ է ազգի լեզուն։ Դա ազգի մշակույթն է։ Անհասկանալի պատճառներով, երբ պանդայի կամ ամուրյան վարգի տեսակը ոչնչացման եզրին է հայտնվում, մենք սկսում ենք փող փչել ու աջակցել այդ տեսակը պահպանող զանազան կազակերպությունների, որոնցից կախված է բնակեցվածության բազմազանությունը ու հետևաբար՝ հաջող Էվոլյուցիան։ Սակայն, չնայած մշակույթների պակասելը ավելի փոքր ողբերգություն չէ, դա մեր մեջ վերոհիշյալ տագնապը չի առաջացնում։ Մինչդեռ քաղաքակրթությունն իրենից  ներկայացնում է հենց Երկրի վրա գոյություն ունեցող մշակույթների հանրագումար, ու դրա համար հավասարաչափ կարևոր են կոգերի պաշտամունքները, վուդուի ծեսերն ու եվրոպական ավանդույթները։ Մշակույթների կրճատումը  իր բազմազանությունը կորցնող քաղաքակրթության հարթեցումն ու պարզեցումն է։

Բիոսֆերան ենթարկվել է դաժան կործանման, ու նույկերպ կործանվում է նաև էթնոսֆերան, ու թերևս, ավելի մեծ արագությամբ։ Կենսաբանական բազմազանության վերացման ամենասարսափելի սցենարն անգամ, թե ինչ կարող է պատահել կենսաբանական բազմազանության հետ, ավելի լավ է, քան մշակութային բազմազանության զարգացման առավել լավատեսական սցենարը։ Սրա ապացույցն առաջին հերթին լեզուների կորուստն է։ Երբ լույս աշխարհ են եկել այստեղ նստացներից յուրաքանչյուրը, Երկրի վրա գոյություն է ունեցել ավելի քան 6000 լեզու։  Ու ախր լեզուն միայն բառային խումբը չէ կամ քերականության օրենքները։ Լեզուն մարդային ոգու կայծն է։ Դա հաղորդալար է, որի միջոցով ամեն մշակույթի ոգին տեղափոխվում է նյութական աշխարհ։ Ամեն լեզու դարերով զարգացած մտածողության արդյունք է, մտածելակերպի, փիլիսոփայության, հոգևոր հնարավորությունների  էկոհամակարգի արտացոլումը։ Ու հիմա, երբ մենք բոլորս գտնվում ենք այստեղ՝ Մոնտերեում, այդ 6000 լեզուների կեսից ոչ պակասը չի փոխանցվում հաջորդ սերունդներին։ Այդ լեզուներով այլևս դպրոցներ չկան, իսկ դա նշանակում է, որ եթե ոչինչ չփոխվի, դրանք կդառնան մեռած լեզուներ։

Պատմելով մշակութային բազմազանության ու այն փոփոխությունների մասին, որոնք այսօր կատարվում են աշխարհում՝ Ուեյդ Դևիսը իր լսարանին առաջարկում է ճամփորդել էթնոսֆերայով՝ հասկանալու համար, թե  որքան մեծ է հին մշակույթների անընդհատ անհետացման հետ կապված կորուստը։ Նա տասնյակ օրինակներ է բերում, որոնք ստիպում են մտածել, որ միգուցե արևմտյան առաջընթացի ու բարգավաճման մեր առասպելը ամենամեծ ձեռքբերումը չէ բոլոր նրանց համար, ովքեր ապրում են երկրի վրա։
Ի՞նչ է սա նշանակում։ Որ անդերցի երեխան, ում ներարկել են պատկերացումներ, որ սարը Ապուի ոգին է, որը որոշում է իր ճակատագիրը, կդառնա միանգամայն ուրիշ անհատականություն ու ուրիշ ձևով կսկսի վերաբերվել այդ ռեսուրսներին ու տեղերին, քան Մոնտանայից մի երեխա, որին մանկուց ներշնչել են, որ սարը քարերի կույտ է ու դրանից հնարավոր է հանքարդյունահանել։ Կարևոր չէ՝ սարը ոգու կացարան է, թե տեսակի կուտակման տեղ։ Հետաքրքրական է, որ այս փոխաբերությունը բացատրում է անհատականության վերաբերմունքը բնական աշխարհին։ Խնդիրը տեխնոլոգիաները չեն։ Սիու հնդկացիները չդադարեցին մնալ սիուի հնդկացիներ, երբ հրաժարվեցին նետ ու աղեղից, այնպես, ինչպես ամերիկացին մնաց ամերիկացի՝ դադարելով ձիեր ու կառքեր օգտագործելուց։
Փոփոխություններն ու տեխնոլոգիաները չեն, որ սպառնում են էթնոսֆերայի ամբողջականությանը։ Սպառնալիք ներկայացնող գործոնը իշխանությունն է։ Տիրելու կոպիտ ցանկությունը։ Որ երկիրն էլ վերցնենք որպես օրինակ, կհասկանանք, որ խնդիրը ոչնչացման դատապարտված մշակույթը չէ։ Դրանք դինամիկ զարգացող ազգերն են և ոչնչացվում են այն կոնկրետ ուժերի կողմից, որոնց ի վիճակի չեն հարմարվելու։
Մշակույթների ոչնչացման մասին մտորումներում Ուեյդ Դևիսը ցիտում է մարդաբան Մարգարետ Միդին, որը մահից առաջ բարձրաձայնել է իր մտահոգությունները։
Դեպի մի տձև աշխարհայացք շարժվելով՝ մենք ոչ միայն կնկատենք, որ մարդկային երևակայության հնարավորությունները նեղանում են մինչև մի նեղ ձևը։ Մի օր մենք կարթանանք ու չենք էլ հիշի, որ ուրիշ հնարավորություններ էլ են եղել։

Ուեյդ Դեվիսի դասախոսությունը TED-ի հարթակում պատուհան է դեպի այլ աշխարհ, որտեղ մարդկանց աշխարհայացքները չեն ստորադասվում արտադրության ու շահույթի գաղափարախոսությանը, ու որտեղ դեռ կենդանի են այդ «ուրիշ հնարավորությունները», որոնց մասին մենք դեռ  հնարավորություն ունենք ավելին իմանալու։


Թարգմանությունը՝ Դիանա Տատինցյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment