Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, April 24, 2017

Ճշմարիտ մարդու 10 հատկանիշ

«Իրեն չկեղծող» արտահայտությունն այսօր շատերի համար ուղղակի աչք ծակող խոսք է։ Սակայն ի՞նչ է դա նշանակում. ի՞նչ է նշանակում «իրեն չկեղծող» անձնավորություն լինել։ Իրեն չկեղծողը իրականն է, իսկականը, ճշմարիտը։ Լինել իրեն չկեղծող՝ նշանակում է ինքդ քեզ նման լինելու խիզախությունն ունենալ՝ անտեսելով, թե ինչ կմտածեն քո մասին մարդիկ և ինչ կխոսեն քո հետևից։ Ճշմարիտ մարդկանց հեշտ է ճանաչել նրանց արարքներից, առանձնահատկություններից և իհարկե նրանից, թե ինչպես են նրանք հարաբերվում աշխարհի հետ։
Ահա այն 10 հատկանիշները, որոնք հատուկ են ճշմարիտ մարդկանց։


1.Ճշմարիտ մարդիկ ունեն ինքնորոշվելու հատկություն։ Նման մարդիկ միշտ վերլուծում են իրենց քայլերը՝ նայելով կողքից, փորձելով հասկանալ՝ ով և ինչ են իրենք։ Նրանք մշտապես մտածում են, թե ինչ է պետք իրենց կյանքում և ինչպիսի մարդու կուզեին հանդիպել իրենց ճանապարհին։ Նրանք վերլուծում են իրենց սխալներն ու բացթողումները, բայց կանգ չեն առնում դրանց վրա։ Ձեռք բերված փորձը օգտագործվում է որպես բազա, որը կօգնի ավելի լավը դառնալու ձգտման մեջ։

 2. Ճշմարիտ մարդիկ չեն մեղադրում։
Քանի որ
ճշմարիտ մարդը միշտ կողքից նայում է իրեն ու իր սխալներին, նրան բոլորովին հատուկ չէ ուրիշներին մեղադրելը։
Նրանք գիտեն, որ սխալները պետք է ուսումնասիրել, քանի որ դրանք շատ արժեքավոր գործիքներ են սեփական աճի ու ապագայում փոփոխությունների համար։ Ճշմարիտ մարդիկ ընդունում են ուրիշներին՝ անկախ վերջիններիս մաշկի գույնից, կողմնորոշումից, կրոնից, ազգությունից և այլն։

3. Ճշմարիտ մարդիկ ապրում են ներկա ժամանակում։
Այդպիսի մարդիկ անընդհատ չեն հիշում անցյալը, իրենց սխալները և չիրականացած երազանքները։ Ավելին, նրանք ժամանակ չեն ծախսում՝ երազելով, թե ինչ տեղի կունենա ապագայում։ Նրանք ապրում են այս օրով և ընդունում են ներկայի բոլոր իրադարձությունները։ Ճշմարիտ անհատականությունները հասկանում են, որ ոչինչ հավերժ չէ, և դրա համար էլ աշխատում են առավելագույն օգուտ քաղել իրենց կյանքից։

4. Ճշմարիտ մարդիկ պրագմատիկ են։
Չնայած նախորդ կետում ասածին՝ ճշմարիտ մարդկանց հատուկ է իրենց ապագան ծրագրելը։ Նրանք կողմնորոշվում են երկարատև նպատակներով, ոչ թե ստի, գողության և խաբեության միջոցով ձեռք բերված վայրկենական շահով։ Նրանք իրենց ժամանակը ներդնում են հեռահար շահի մեջ և չեն հետևում ամբոխին։ Այս մարդիկ գիտեն, թե ով են իրենք, ինչ են ուզում կյանքից, դրա համար էլ իրենց նպատակին հասնելը ծրագրում են խելամիտ ժամկետներում։

5. Ճշմարիտ մարդիկ բնավորություն ունեն։
Նրանք գնահատում են իրենց բնավորությունն ու իրենց արժանապատվությունը, ոչ թե հեշտ գումար աշխատելու կարողությունը կամ անկարողությունը։ Նրանք միշտ անում են այն, ինչ ասել են, քանի որ վստահելի և ազնիվ են։ Այդպիսի մարդկանց վրա միշտ կարելի է հույս դնել. նրանք միշտ իրենց ուսերին պատասխանատվություն են կրում իրենց խոսքերի և գործերի համար։

6. Ճշմարիտ մարդիկ կարողանում են լսել։
Նրանք քեզ հետ կխոսեն միայն այն դեպքում, եթե ուզեն լսել՝ դու ինչ կասես։ Ավելորդ խոսակցության վրա երբեք ժամանակ չեն ծախսի։ Այլ կերպ ասած՝ նրանք ոչ միայն սպասում են արձագանքի իրենց կարծիքին, այլև փորձում են գիտակցել այն, ինչ լսում են։ Նման մարդիկ միշտ ուշադրություն են դարձնում խոսքում հանդիպած մանրուքներին, որպեսզի ըմբռնեն էականը։

7. Ճշմարիտ մարդիկ հետևողական են։
Քանի որ ճշմարիտ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում՝ մտածելով իրենց սեփական քայլերի մասին և լրիվ պատասխանատվություն կրելով դրանց համար, նրանց հատուկ է զգացմունքայնության և հետևողականության ավելի բարձր աստիճանը։ Այդպիսի մարդիկ միշտ գիտեն՝ ինչ են ուզում, այնպես, ինչպես միշտ գիտեն՝ ով են և ինչ են իրենցից ներկայացնում կյանքում։ Ճշմարիտ մարդիկ շարժվում են այն ուղղությամբ, որն իրենք են իրենց համար ընտրել, դրա համար էլ չեն ընկնում այնպիսի անցողիկ բաների հետևից, ինչպիսիք հարստությունն ու կարգավիճակն են։ Նրանք միշտ դիրքավորվում  են այսօրվա մեջ, մինչև կիրականանան իրենց ծրագրերը, և գնում են իրենց ճանապարհով։ Նրանք երբեք չեն լինի անվճռականության և թեթևամտության օրինակ, քանի որ միշտ գիտեն՝ ինչ է պետք իրենց։

8. Ճշմարիտ մարդիկ ազնիվ են։
Նրանք առաջին հերթին ազնիվ են իրենք իրենց հետ։ Նրանք գիտեն՝ ինչ են ուզում դառնալ և ինչ են ուզում կյանքից։ Նրանք սովոր չեն իրենց զսպելու և իրերը կոչում են իրենց անուններով, ինչպես իրենք տեսնում են։ Իրենց տեսակետներում և մտքերում միշտ ազնիվ են և բաց։ Կարիք չունեն որևէ մեկին խաբելու։ Չէ՞ որ նրանց հատուկ չէ անվճռականությունն ու մրցակցության զգացումը։ Միակ բանը, որ նրանց տանում է դեպի նպատակների կատարում, ինքնամոտիվացիան է։

9. Ճշմարիտ մարդիկ հարգում են իրենց։
Քանի որ միշտ ազնիվ են իրենք իրենց հետ, նրանք ինքնավերլուծում են և  գնահատում են իրենց բնավորությունը։ Ճշմարիտ մարդիկ հարգում են իրենց։ Նրանց քայլերից երևում է հարգանքը սեփական անձի նկատմամբ։ Նրանք երբեք չեն վարկաբեկի իրենց հայացքներն ու սկզբունքները, որովհետև հաջորդ օրը չեն կարող իրենք իրենց աչքերի մեջ նայել։ Նրանք պատասխանատու են իրենց խոսքերի և քայլերի համար, ինչը և նրանց բնավորությունն ուժեղ է դարձնում։ Դա ավելին է նրանց համար, քան փողը։


 10. Ճշմարիտ մարդիկ համարձակություն են ունենում իրենք իրենց նման լինելու և հավատարիմ մնալու սեփական իդեալներին, անգամ եթե այն ընդունված չէ հանրության մեջ։ Նրանք հասկանում են իրենց սկբունքների զորությունը։ Նաև կարող են դիմել ուժային մեթոդներին, երբ ամբողջ աշխարհը իրենց դեմ է և ուզում է իրենց ծնկի բերել։ Նման մարդիկ հակված չեն հասարակության ճնշմանը ենթարկվելու և շարժվում են իրենց խելքով։ Ճշմարիտ մարդը տարբերվում է նրանով, որ հրաժարվում է անել այն, ինչ ուրիշների կարծիքով ինքը պիտի անի։ Իրականում նա բավարար չափով  խիզախ է առանձնահատուկ լինելու համար և այդպիսին էլ կա։


Թարգմանությունը՝ Նինա Կարապետյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment