Յուրաքանչյուր մարդու կյանքում շատ կարևոր դեր ունի հաճելի զբաղմունք ունենալը:
Այնուամենայնիվ, այն ամենը, ինչ դուք անում եք հաճույքի համար, կարող է իշխել ձեր կյանքի վրա՝ առաջացնելով կախվածություն: Այն կարող է խանգարել աշխատանքին, դպրոցի դասերին, այն ամենին, ինչ դուք պետք է անեք, որպեսզի գումար վաստակեք և ապրեք: Ամբողջ գիշերը խաղի մի աշխարհից մյուսը գնալով անցկացնելը կարող է զվարճալի թվալ, բայց 50-րդ աշխարհին հասնելը ինչ-որ բանով կօգնի՞ աշխատանքի կամ քոլեջ ընդունվելիս: Եթե դուք այն փուլում եք, որ ձեր խաղալու սովորությունը դարձել է կախվածություն, շատ կարևոր է մի պահ կանգ առնել և հասկանալ, թե ինչ եք դուք ձեզ հետ անում:
1. Ուսումնասիրեք բոլոր այն բացասական հետևանքները, որոնք առաջացել են համակարգչային կախվածությունից։ Դրանցից են.
- ֆիզիկական ցավը
- մտավոր և ֆիզիկական կարողությունների նվազումը
- արդյունավետ ժամանակի կորուստը, որը կարող էր ծախսվել դպրոցի դասերի կամ գումար վաստակելու վրա
- դպրոցում գնահատականների վատացումը
- անհատականության փոփոխությունը
- ավելորդ քաշի ավելացումը, որը վատ սննդակարգի և ֆիզիկական քիչ ակտիվության հետևանքով է:
2. Կազմեք կարևոր աշխատանքների առաջնահերթության անկեղծ ցուցակը.
Ավելի պատկերավոր ասած՝ սա ձեր կախվածությունը հսկողության տակ պահելու համար է, մի կազմեք ցուցակն այնպես, ինչպես դա պետք է լինի, այլ այնպես, ինչպես կա հենց այս պահին: Եթե խնդիրներ են ծագում, թե որ աշխատանքն է ավելի առաջնահերթ, նայեք, թե ինչ եք արել անցյալում.
- Երբ դուք կարևոր աշխատանք էիք ունենում անելու, իսկույն կատարո՞ւմ էիք, թե՞ սպասում էիք, որ մի մակարդակ էլ անցնեք:
- Երբ ձեր ընկերները ցանկանում էին դուրս գալ տանից զվարճանալու, դուք գնո՞ւմ էիք նրանց հետ, թե՞ մնում էիք տանը և խաղում:
- Երբ դուք վերադառնում էիք տուն, տնային առաջադրանքները հենց այդ պահի՞ն էիք անում, թե՞ նստում էիք համակարգչի առջև և խաղում մինչև վերջին րոպեն:
3. Կազմեք կարևոր աշխատանքների ցուցակը, բայց այս անգամ գրեք, թե որոնք պետք է լինեն ձեր կարևոր աշխատանքները։ Հիշե՛ք, որ համակարգչային խաղեր պետք է խաղալ միայն ազատ ժամանակ, դրա համար էլ հաշվի առեք, թե որտեղ պետք է լինի ձեր ազատ ժամանակը կարևոր աշխատանքների ցուցակում:
4. Մտածեք, թե ինչպես կզգաք ձեզ, եթե հաճույքի համար մեկ այլ բանով զբաղվեք։
Դուք կարող եք գործն անել մի քանի րոպեում և հետո նորից վերադառնալ ձեր խաղին:
5.Հանձնարարեք ինքներդ ձեզ լավ փոփոխություններ անել։
Գիտակցումը, որ դուք խնդիր ունեք, այդ խնդրի հետևանքները տեսնելու հետ միասին տալիս է առավելություն: Այն տալիս է փոխվելու հնարավորություն և մոտիվացնում է դրանից կառչելը։
6. Որոշեք՝ ցանկանում եք կտրո՞ւկ թողնել այն, թե աստիճանաբար։
Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում կառավարել կախվածությունը մինչև կտրուկ չեն դադարեցնում, այնինչ կտրուկ դադարեցնելը կարող է վատ անդրադառնալ ուրիշների վրա:
7. Մոտ ապագայում նշանակեք օր, երբ դուք կպարտավորվեք դա անել։
Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում կառավարել կախվածությունը մինչև կտրուկ չեն դադարեցնում, այնինչ կտրուկ դադարեցնելը կարող է վատ անդրադառնալ ուրիշների վրա:
7. Մոտ ապագայում նշանակեք օր, երբ դուք կպարտավորվեք դա անել։
8. Դուք կարող եք քիչ-քիչ կրճատել, օրինակ՝ ժամերով, կես ժամ, օրերով կամ շաբաթներով:
9. Տեղափոխեք համակարգիչը մեկ այլ սենյակ, որտեղ դուք հաճախակի չեք մտնում։ Շատ հեշտ է տրվել գայթակղությանը, վեր կենալ և խաղալ, երբ համակարգիչը ճաշասենյակում է կամ էլ ննջարանում, այնպես որ, եթե ունեք մեկ այլ սենյակ, դրեք այն այնտեղ:
10. Երբեմն ձեր կախվածությունն օգնում է ձեզ կանգ առնել։
Եթե դուք նախընտրում եք խաղ, որտեղ առաջադրանքներն ավարտվում են ամբողջովին, մտածեք, թե որքան ձանձրալի կլինի: Հաշվեք, թե որքան ժամանակ կպահանջվի այս փուլին հասնելու համար:
11. Կատարեք ձեր բոլոր պարտավորությունները համակարգչի առջև նստելուց առաջ։ Երբ դպրոցից տուն եք գալիս, կատարեք ձեր տնային առաջադրանքները: Կատարեք ձեր աշխատանքները և վերջացրեք ամենակարևոր աշխատանքները՝ համակարգչի առջև նստելուց առաջ:
12. Գնացեք քնելու ավելի ու ավելի շուտ։ Շատ հաճախ համակարգչային խաղերից կախվածություն ունեցողները շատ ուշ են քնում: Փորձեք ամեն օր քնել ավելի շուտ, բայց ոչ այնքան շուտ, որ պառկեք քնելու և ուղղակի նայեք առաստաղին: Եթե դուք սովորաբար քնում եք ժամը 10-ին, փորձեք հաջորդ գիշեր քնել 9:45, հետո՝ 9:30 այնուհետև՝ 9-ին:
13.Այն ժամանակը, որը ծախսում եք համակարգչի վրա, փոխարինեք ավելի արդյունավետ գործունեությամբ։ Դուք կարող եք կատարել վարժություններ, կարդալ կամ անել որևէ այլ բան, որը խթանում է ուղեղի աշխատանքը:
14. Ձեր ընկերների հետ ավելի շատ զբոսնեք։ Ընկերներ ունենալը շատ կարևոր է, նրանք օգնում են ձեզ, նրանք խորհուրդների աղբյուրն են, և հետո կյանքում այդ կապերը կարող են օգնել նույնիսկ աշխատանք գտնելիս: Ավելացնենք նաև, որ առևտրի կենտրոնում կամ էլ այգիներում զբոսնելն առողջարար է:
15.Արեք այս ամենն այնքան ժամանակ, մինչև դուք կսկսեք չխաղալ կամ կհամարեք, որ այն ընդամենը զվարճանալու միջոց է։ Երբ հասնեք նրան, որ կհասկանաք՝ խաղերը ազատ ժամանակ խաղալու համար են, ի տարբերություն մի բանի, որի համար դուք հրաժարվում եք այլ բաներից, դուք շատ կարևոր ձեռքբերում կունենաք:
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment