Ոմանք կարող են նրանց խելագար անվանել, բայց այս ժայռային
ջրասույզները կրակի հետ խաղացողներ են, որովհետև 30 մետրից ցատկում են Վիկտորիա ջրվեժի մոտ գտնվող Զամբեզի գետը:
Սակայն դա «տանը» փորձելու բան չի, քանի որ այս տղաները պրոֆեսիոնալներ են:
Ջոնաթան Պարեդեսն ու Օրլանդո Դուքյեն «Cliff Diving World Series»-ի (Աշխարհի՝ ժայռային ջրասուզակների խաղերին) ժամանակ սովորաբար ցատկում ու սուզվում են 26,5-ից 28 մետր բարձրությունից, բայց կարծես թե նրանք կատարելագործել են իրենց կարողությունները ու հասել են 30 մետրի:
Մեքսիկացի Պարեդեսը անցյալ տարի առաջին անգամ հաղթել է Աշխարհի խաղերին ու երկրորդն է եղել «High Diving World Cup»-ում (Ժայռասուզակների բարձրության աշխարհի գավաթ):
Կոլումբիացի Դուքյեն ունի աշխարհի տասներեք տիտղոս ու աշխարհի երկու ռեկորդ:
Թարգմանությունը՝ Էրիկ Ոսկանյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment