Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆրանսիացիների բնական հատկանիշներից 11-ը, որոնցով անսխալ կճանաչեք նրանց ցանկացած միջավայրում։
- Երբ նրանք ուտում են ինչ-որ հիանալի ուտեստ, սկսում են խոսել այլ ախորժալի ուտեստների մասին, որ կերել են կամ կարող էին, անշուշտ, ուտել:
- Ֆրանսիացիները հեգնանքի պրոֆեսիոնալներ են և սիրում են խայթել ուրիշներին:
- Նրանք պատրաստ են բանավիճել բոլորի հետ, նույնիսկ առանց հատուկ պատճառի: «Ես բոլորովին համաձայն չեմ» նախադասությունը կարող է ընդհատել զրույցը ամեն պահի:
- Նրանք ընդունակ են ամեն ինչում գտնելու բացասական կողմ` ասելով «բայց»։
- Կապույտը, սևը, մոխրագույնը և սպիտակը գերակշռում են նրանց պահարանում:
- Լավ կերակուրը պետք է միշտ ուղեկցվի լավ գինով:
- Լույսերի քաղաքը՝ Փարիզը, անշուշտ, սիրահարների քաղաք է:
- Նրանք չեն վարանում ազատորեն դժգոհելուց: Դա նրանց ազատ արտահայտվելու սովորական ձևն է:
- Նրանք կարող են մի քանի ժամ նստած մնալ սեղանի շորջը ընկերների կամ ընտանեկան միջավայրում` մինչ կերակուրի պատրաստ լինելը:
- Ֆրանցիացիներն իրենք էլ պայքարում են իրենց սեփական քերականության) grammaire) հետ (մեկ «մ»-ով, թե՞ երկու):
- Ֆրանսիացիները ռոմանտիկ են:
Ֆրանսերենից թարգմանեց 10-րդ դասարանի սովորող Ադել Միքայելյանը։
0 մեկնաբանություն:
Post a Comment