Մեր տարիքում (75 և ավելի) ոչինչ պետք չէ փոխել և ոչնչից պետք չէ հրաժարվել։ Ես շատ եմ փորձել ծխելուց հրաժարվել, բայց դա ոչմի լավ բանի չի բերել։
Նորից
վերադառնում
էի այդ
արատավոր
սովորությանը,
մինչև
որդիս,
որին
ես
լսում
եմ
և
որից վախենում եմ, ասաց՝
վերջ,
հերիք
է։
Իսկ հետո ինձ խորհուրդ տվեցին
այցելել մի հրաշալի ակադեմիկոսի՝ զգուշացնելով, որ նա ոչ ոքի
չի
ընդունում,
բայց
ինձ
ինչ-որ տեղից
գիտի և
պատրաստ
է զրուցելու։
Ես
հավաքեցի
մեզի անալիզի շարադրանքի լիակատար ժողովածուն և գնացի Էնտուզիաստների
խճուղու ծայրին գտնվող ինչ-որ տեղ։
Առանձնատուն,
լռություն,
անցնում
են
գեղեցիկ,
ծուռոտանի
կանայք՝
պլաստմասսայե
խալաթներով։ Գորգեր,
հսկայական
աշխատասենյակ,
պատերին՝
պատվոգրեր
Նապոլեոնից,
Պյոտր
Առաջինից,
Նավուխոդոնոսորից։
Եվ
ոսկեգույն
ակնոցով
նստած
է
ակադեմիկոսը։
-Քանի՞ տարեկան եք, -ասում է։
-Շուտով, -ասում եմ,- չորս հարյուր կլինեմ։
-Նշանակում է՝ մենք հասակակիցներ ենք։ Ես մի տարի փոքր եմ Ձեզնից։
Հենց տեսավ
անալիզների
թղթապանակը,
թափահարեց
ձեռքը.
-Խնդրում եմ, հավաքեք, դա ինձ արդեն դուր է եկել։ - Փաթեթին չնայեց էլ։
-Ի՞նչ խնդիր ունեք։
-Առաջին
հերթին,-ասում եմ,- առավոտյան ծնկներս
ցավում
են։
-Իմն էլ՝ հակառակը՝ երեկոյան․ Իսկ ուրի՞շ։
-Շնչարգելություն։
-Դե դա նորմալ է։
-Սկսել եմ շուտ հոգնել։
-Ճիշտ է, ես էլ։
Դե,
մեր
տարիքում
այդպես
էլ
պետք
է
լինի։
Եվ ես հանգստացա։ Եթե
բժշկագիտության ակադեմիկոսն էլ է իրեն այնպես զգում, ինչպես ես, ուրեմն էլ ի՞նչ ասես։ Վերջում ասացի, որ հրաժարվելեմ ծխելուց։ Նա ոսկեգույն ակնոցի մեջից նայեց ինձ։
-Սիրելի՛ս,
ինչի՞
համար։ Մեր տարիքում
ոչինչ
պետք չէ
փոխել,
և
ոչնչից
պետք չէ
հրաժարվել․ կապրենք-կվերջացնենք՝
ինչպես
կանք:
Ես համբուրեցի նրա պատվոգրերը։ Հանճա՜ր է։ Բա որ սկսեր
իմ մեզի անալիզները կարդալ…
Թարգմանությունը՝ Բելլա Մարտիրոսյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment