Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, February 14, 2016

Ի՞նչ է ֆրանկոֆոնիան, և դրա գործառույթները

Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: 

Փոքրատառով ֆրանկոֆոնիան ի նկատի ունի մարդկանց, որոնք ֆրանսերենը մասամբ կամ ամբողջությամբ օգտագործում են իրենց առօրյա կյանքում, իսկ մեծատառովը՝ երկրները, կառավարություններն ու պաշտոնական մարմինները, որտեղ ֆրանսերենը պաշտոնական կամ գործնական փոխհարաբերությունների լեզու է: Ֆրանկոֆոնիա բառը առաջացել է ֆրանսերեն բառից: Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության դրոշը նման է` տարբեր գույների աղեղների բաժանված շրջանի: Այս կազմակերպության նպատակն է բնակչության կյանքի որակի բարելավումը: Այն իր մեջ ներառում է 80 երկրներ և կառավարություններ, 900 միլիոնից ավելի մարդիկ, որոնք օգտագործում են ֆրանսերենը և ընդունում են են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են խաղաղությունն ու անվտանգությունը, մշակութային և լեզվական տարբերությունները, ժողովրդական կառավարումը, ժողովրդական զարգացումը, մարդու իրավունքների հարգումը, աղքատության կրճատումն ու զարգացումը:
Ֆրանսերենը պետական լեզու է ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև Կոնգոյում, Մոնակոյում, Տոգոյում, Նիգերիայում, Սենեգալում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Քեբեքում, Շվեյցարիայում… 57 երկրներում, քաղաքական կարևորության առումով ֆրանսերենը աշխարհում երկրորդ լեզուն է:
Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը Միշել Ժանն է:
2008 թվականից սկսած Հայաստանը ևս ֆրանկոֆոնիայի անդամ է, և պայմանագրի համաձայն ֆրանսերեն լեզվի դերը մեծացել է Հայաստանում: Ամեն տարի ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, ՀՀ Արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների օժանդակությամբ կազմակերպում է մշակութային միջոցառումներ`թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություն, կլոր սեղաններ, համերգներ, ցուցահանդեսներ:
Ֆրանսերենից նյութը թարգմանեցին 12-րդ դասարանի սովորողները:

http://www.axl.cefan.ulaval.ca/francophonie/francophonie.htm

0 մեկնաբանություն:

Post a Comment