Ֆրանսիայի հուշարձանները
ներկայացնում են այդ երկրի պատմությունը: Ամենահայտնիներն են`
Էյֆելյան աշտարակ- կառուցվել է Գյուստավ Էյֆելի նախագծմամբ 1889թվականի
համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար, որը հետագայում դառնում է ոչ միայն
Փարիզի, այլ նաև Ֆրանսիայի խորհրդանիշը: Նրան անվանում են նաև «Երկաթյա տիկին»: Իր
կառուցման ժամանակ այն եղել է աշխարհի ամենաբարձ կառույցը` 324 մետր, և չի գերազանցվել
42 տարի:
Հաղթանակի կամար – գտնվում է Աստղի հրապարակում`Շանզելիզե պողոտայի
վերևի հատվածում: Այն կառուցվել է Նապոլեոն Բոնապարտի հրամանով 1806 թվականին և նվիրված
է ֆրանսիական բանակի հաղթանակին: Հուշարձանում է գտնում առաջին համաշխարհային պատերազմի
անհայտ զինվորի գերեզմանը:
Լուվրի թանգարան- Փարիզի խորհրդանիշներից է, նախկինում եղել
է թագավորական պալատ: Այնտեղ ներկայացված են արվեստի 35000 գործեր, ամենահայտնի աշխատանքը Լեոնարդո
Դավինչիի Ջակոնդան է: Լուվրում ցուցադրվում են նաև տարբեր ժանակաշրջանների քանդակներ
և հավաքածուներ:
Վերսալի ամրոց –պատմական հուշրձան է, նախկինում եղել է թագավորական
դղյակ: Վերսալի ամրոցն իր այգիներով համարվում է համաշխարհային ժառանգության նմուշ:
Տարեկան մի քանի միլիոն այցելու է ունենում:
Սակրը Կյոր տաճար –Փարիզի խորհրդանշական հուշարձաններից է, գտնվում
է 130 մետր բարձրության վրա`Մոնմարտր բլրին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում քաղաքի
վրա: Կառուցված է ռոմանաբյուզանդական ոճով և ճանաչվում է իր սպիտակ գույնով:
Շանզելիզե պողոտա –Փարիզի ամենամեծ ու հայտնի պողոտաներից է:
Շատերը համարում են քաղաքի, նույնիսկ աշխարհի ամենագեղեցիկ պողոտան: Նաև քաղաքի հիմնական
տուրիստական վայրերից է:
Լյուքսեմբուրգի այգի –հանրային այգի է, որը գտնվում է Փարիզի
6-րդ շրջանում: Այն ունի բույսերի 180 և քանդակների 106 տեսակի հավաքածու:
Փարիզի աստվածամոր տաճար – այս տաճարն այցելուներին հիացնում է իր արտասովոր
կառուցվածքով և հարուստ դեկորներով:
Մուլեն Ռուժ - Հայտնի Մուլեն Ռուժ կաբարեի մասին կան շատ
ֆիլմեր: Այսօր այն ոչ միայն կաբարե է, այլ նաև թանգարան: Կաբարեի սրահները զարդարված
են հին կահույքով, իսկ պատերին կարելի է տեսնել 100 տարվա վաղեմություն ունեցող նկարներ
և ամսագրեր:
Ֆրանսերենից թարգմանեցին 10-րդ,11-րդ, 12-րդ
դասարանի ֆրանսերեն խմբի սովորողները:
0 մեկնաբանություն:
Post a Comment