Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, December 29, 2017

Ինչ կա-չկա

Մոնրեալի սպիտակ բվերը

Կանադայի Մոնրեալ քաղաքում ճանապարհային տեսախցիկը ֆիքսել է սպիտակ բվի ցնցող տեսապատկերը։ Առեղծվածային այցելուն հմայել է դիտողներին՝ հավաքելով մոտ 15,000 հավանում և ֆեյսբուքյան էջի 18,000  տարածում։ Այդպիսի ուշադրության
Wednesday, December 27, 2017

Նվերը

Դոնալդ Ջ. Սիրս


Նա դուրս էր նայում նկարազարդ պատուհանից տեղացող ձյանը, մինչ խտասկավառակից հնչում էր Բինգ Քրոսբիի "White Cristmas" երգը: Նոր զարդարված ծառը՝ իր լույսերով և փայլերով, ծառից կախված փայտե զինվորիկներով, գեղեցիկ էր ինչպես երբեք: «Սա իմ 14-րդ Սուրբ Ծնունդն է»,- մտածեց այն ժամանակ, երբ շրջվեց դեպի սեղանը և վերջացրեց մայրիկի նվերի՝ "Emeraude" օծանելիքի (ամեն տարի էլ նվիրում է) փաթեթավորումը: Հենց նա նվերը դրեց ծառի տակ, մայրիկը աշխատանքից տուն մտավ։ Նա անշարժ գույք է վաճառում և վերջերս բավականին շատ էր լինում դրսում: 
Saturday, December 16, 2017

Ինչ կա-չկա


Ճապոնացի հայտնի նկարիչը

Ճապոնիայի Օսակա քաղաքում գրասենյակային մի  աշխատող՝ Սեիկու Յամաոկանհայտնի է դարձել մատնանկարչությամբ չնայած  նա  դա անում է ոչ ավանդական ձևով։
Նա  ունի արվեստագետի որակավորում, բայց  չի  կարծում, որ դրանով կարող է արժանապատիվ ապրել։ Յոթ տարվա դադարից հետո նա վերադարձել է նկարչությանը, բայց շատ զբաղված էր, որ ժամանակ ծախսեր իր արվեստի վրա։ Հետո նա հայտնաբերեց iPad-ը։
Friday, December 8, 2017

Հինգ ակնհայտ նշան նրա, որ ձեր կյանքը շուտով կփոխվի

Միշտ չէ , որ ուրախանում ենք փոփոխություններից, բայց դրանք անխուսափելի են: Ու երբ մտածում ենք, որ մեր կյանքում քաոս է տիրում, նանից է, որ մեր շուրջն ամեն ինչ վերակառուցվում է, որպեսզի օգնի մեզ հասնելու մեր իրական նպատակներին և նվիրական ցանկություններին:
Friday, December 1, 2017

Բարություն



Մենք կայուն չենք. երբեմն նյարդային ու նյարդայնացնող ենք լինում, երբեմն՝ խիստ ու ներամփոփ, իսկ երբեմն էլ շատ բարի, մարդկային ու պատրաստակամ: Այս պատմությունները ներկայացնում են հենց այն դեպքերը, երբ մարդիկ ցուցաբերում են իրենց լավագույն հատկանիշները, երբ հասարակ մարդը իր բարությամբ անսովոր քայլ է անում…

Շրի Լանկայի մեծ շափյուղան


Աշխարհի անցուդարձից

Շրի Լանկան հայտնի է իր թանկարժեք քարերով, իսկ վերջերս հայտնաբերվել է ամենամեծ կապույտ աստղային շափյուղան: Այն անհավատալի քաշ ունի՝ 1404.49 կարատ (281 գրամ) և ներկայիս
Monday, November 27, 2017

Բժիշկների դատավճռից հետո ավելի շատ ուզեցի ապրել/ Լյուդմիլա Լամոնովա

Ինձ անվասայլակով տանում էին տեղի հիվանդանոցի միջանցքով
-Ո՞ւր,- հարցրեց բուժքույրերից մեկը մյուսին:-Միգուցե ոչ թե առանձին, այլ ընդհանո՞ւր:
Ես լարվեցի:
-Այդ ինչո՞ւ ընդհանուր, եթե կա առանձին պալատի հնարավորություն:
Քույրերը վրաս այնպիսի կարեկցանքով նայեցին, որ ես անգամ զարմացա: Ես հետո իմացա, որ առանձին պալատ տանում էին մեռնողներին, որ նրանց չտեսնեն մնացած հիվանդները:
Friday, November 24, 2017

Ինչ կա-չկա



Շոկոլադե նորաձևություն 
Շոկոլադի սրահը ստեղծել է  շոկոլադից պարաստված  զգեստներ,   և մոդելները հագել են  այդ ստեղծագործությունները Փարիզում նորաձևության ցուցադրության ժամանակ, որը մի շոկոլադի ամենամյա տոնավաճառի  մի մասն է կազմում: Ասում են, որ այս տոնավաճառն  աշխարհում  ամենամեծն է: Աշխարհի չորս կողմերից շոկոլադագործներ ու հրուշակագործներ էին եկել՝ մասնակցելու տոնավաճառին։ «Ֆորեսթ Գամփ» ֆիլմում գլխավոր հերոսը ասում է.«Կյանքը նման է մեկ տուփ շոկոլադի: Երբեք չես իմանա՝ ինչ ես վերցնում»։ Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ նորաձևության ցուցադրումները ևս նման են  շոկոլադի տուփերի:
Monday, November 20, 2017

Լուիզը/ Վիլյամ Սոմերսեթ Մոեմ

Վիլյամ Սոմերսեթ Մոեմ
Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու է Լուիզն ինձ հետ շփվում: Նա ինձ չէր սիրում և հնարավորությունը բաց չէր թողնում իմ մեջքի հետևում իր նուրբ ձևերով ինչ-որ վիճելի բան ասել իմ մասին: Նա շատ նրբազգաց էր, որ իր մտքերը ուղիղ արտհայտեր, բայց մի ակնարկ, հոգոց և իր գեղեցիկ ձեռքերի թեթև շարժումներն օգտագործելով՝ իր ասելիքը պարզ էր դարձնում: Նա սառը գովասանքի տիրուհին էր: Ճիշտ է, որ մենք միմյանց ճանաչում էինք արդեն քսանհինգ տարի, բայց ինձ համար անհնար էր հավատալը, որ հին ծանոթությունները նրա համար որևէ նշանակություն ունեն: Նա ինձ համարում էր կոպիտ, դաժան, ցինիկ և գռեհիկ երիտասարդ: Ես շփոթված էի. ինչո՞ւ նա չէր դադարեցնում ինձ հետ շփումը և բաց չէր թողնում ինձ: Ոչ մի նման բան, իրականում նա ինձ հանգիստ չէր թողնում, հաճախ կանչում էր իր հետ նախաճաշելու և ճաշելու, տարին մեկ կամ երկու անգամ հրավիրում էր հանգստյան օրերը անցկացնելու իր ամառանոցային տանը: Վերջապես  ես կարծեցի, թե հայտնաբերել եմ նրա շարժառիթը: