Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, January 16, 2024

Պոլ Սեզան

Իմացեք, թե ինչպես Պոլ Սեզանը փոխեց արվեստի աշխարհը խնձորով


Ո՞վ է Պոլ Սեզանը

Պոլ Սեզանը (1839-1906) նկարիչ էր, որ ունի ավելի քան 1300 նկար:

Սեզանն արվեստով է զբաղվել իմպրեսիոնիստների հետ միաժամանակ, բայց նրա մոտեցումը մարտահրավեր է նետել իմպրեսիոնիստների արվեստի կանոններին:

Իմպրեսիոնիստները փորձում էին բռնել շարժումը և լույսը, նրանք աշխատում էին արագ և խառը՝ հաճախ նկարելով դրսում:

Սեզանի ընթացքը շատ ավելի դանդաղ էր։ Նա սիրում էր դանդաղ ուսումնասիրել առարկաները և նայել դրանց տարբեր տեսանկյուններից։ Նրան ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչպես է ինչ-որ բան իրեն ստիպում զգալ, քան թե փորձում էր իրատեսորեն նկարել․ դա նրան մի քիչ ապստամբ էր դարձնում:

Ի՞նչ է նատյուրմորտը

Նատյուրմորտը տերմին է արվեստի այն ստեղծագործությանհամար, որը ներառում է տարբեր առարկաներ։
Ռոբերտ Էջ Փայն
Նատյուրմորտ գունապնակով և վրձիններով, մրգերով և ծաղիկներով (մոտ 1760–70)

Ավանդաբար նկարիչները ընտրում էին առարկաներ, որոնք շատ խորհրդանշական էին: Նրանք ծաղիկներ էին նկարում, որպեսզի դիտողին ստիպեին մտածել կյանքի ու գեղեցկության մասին։ Նրանք գանգ էին նկարում, որպեսզի դիտողին ստիպեին մտածել մահվան մասին: Երևի ոսկե մոմակալ նկարեին, որպեսզի մտածեին շքեղության և փողի մասին:

Ինչո՞ւ էր Սեզանը նկարում խնձորներ

Այն առարկաները, որոնք Սեզանն ընտրել էր իր նկարներում ուշադրությունը կենտրոնացնելու համար, այնքան էլ խորհրդանշական կամ շատ շքեղ չէին: Նա հաճախ էր նախընտրում նկարել խնձոր: 
Կենտրոնանալով այս տեղական, ծանոթ առարկայի վրա՝ Սեզանը մեր ուշադրությունը հրավիրում է առօրյայի վրա: Նա այսպես ուզում էր զբաղված աշխարհի մեջ անշտապություն մտցնել:
Պոլ Սեզան. Խնձորների զամբյուղը, մոտ 1893, Չիկագոյի արվեստի ինստիտուտ, Հելեն Բիրչ Բարթլետի հիշատակի հավաքածու:

Նա սիրում էր ուսումնասիրել այս խնձորները տարբեր անկյուններից՝ հաճախ ցույց տալով տարբեր տեսանկյուններ մեկ կտավի վրա՝ դարձնելով իր աշխատանքը գրեթե 3D:

Ի՞նչպես Սեզանը ոգեշնչեց ժամանակակից արվեստը

Սեզանն այժմ հայտնի է որպես պոստիմպրեսիոնիստ և կոչվում է «ժամանակակից արվեստի հայր», քանի որ նա ցույց է տվել, թե իրականում որքան ազատ կարող է լինել արվեստը: 
Նա խրախուսեց նկարիչներին՝ ուսումնասիրելու գույնը, ձևը և տարածությունը՝ առանց ավանդական, իրատեսական իմաստով իմաստավորելու կարիքի: 
Բենոդե Բեհարի Մուխերջի
Նատյուրմորտ բանալիով (մոտ 1965 թ.)
Շնորհակալություն Մրինալինի Մուկերջի հիմնադրամին

Այս մոտեցումը ազդեց կուբիզմի և պոստմոդեռնիզմի արվեստագետների վրա, ինչպիսիք են Պաբլո Պիկասոն, Վանեսա Բելը, Բենոդե Բեհարի Մուկերջին, Ջեյն Սիմփսոնը և Նժիդեկա Ակունիլի Քրոսբին, որոնք բոլորն էլ ստեղծել են նատյուրմորտներ իրենց յուրահատուկ ոճով:

Ի՞նչ եք տեսնում Բենոդե Բեհարի Մուկերջիի «Նատյուրմորտ բանալիով» նկարում: Նա տեսողությունը կորցնելուց հետո պատրաստել է թղթե կոլաժներ, ինչպես վերը նշվածը: Նրա խառնաշփոթ նատյուրմորտը երկրաչափական ձևերը խառնում էր ճանաչելի առարկաների հետ, և նրա շոշափելիքի զգացողությունը իսկապես կարևոր էր որպես արվեստ ստեղծելու միջոց:

Թարգմանությունը՝ Սյուզի Մելիքյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment