1970-ականները քաղաքական և հասարակական ցնցումների ժամանակաշրջան էր, բնութագրվում էր հաճախակի հեղաշրջումներով, պետական սկանդալներով, քաղաքական կոնֆլիկտներով և սառը պատերազմի պատճառով տարբեր միջազգային խմբավորումների միջև լարվածությամբ։ Երիտասարդության մասնակցությունը քաղաքականության մեջ մեծացել էր, քանի որ երիտասարդ ակտիվիստները սկսել էին հակապատերազմական, բնապահպանական, կանանց և ԼԳԲՏՔ+ իրավունքների ուղղություններ։ Մյուս կողմից էլ 70-ականները նշեցին «Ես սերունդ»-ի սկիզբը, որը բնութագրվում էր անհատականությամբ, անձնական ազատությունների և ինքնօգնության իրավունքի պաշտպանությամբ:
Հայտնի լրատվամիջոցներում, հատկապես Հոլիվուդում, սամանափակումները բռնության, անպարկեշտության և սեռական բովանդակության վրա թուլացան։ «Բիթլզի» երաժիշտները բաժանվեցին 1970թ.-ին և հանրությունը շրջվեց դեպի այնպիսի հայտնի խմբերը, ինչպիսիք են «Քուինը», «Ռոուլինգ սթոունսը» և «Աբբան»։ Բայց մարդկանց որոշ մասը սկսել էր հոգնել հայտնի դիսկո երաժշտությունից՝ Հիպպիներից 60-ականներից և մի քանի ռոքընռոլ խմբեր։ Նրանք ստատուս քվոյի մեջ դիվերսիա էին փնտրում, գեղագիտություն, որը և՛ ցնցող, և՛ ինտրիգներ էր առաջացնում։
Դա նշեց պանկերի սկիզբը։ Պանկը, ըստ էության, ենթամշակույթ է, որը արմատավորված է պանկ ռոք երաժշտության և խորը թաքցված հակաիշխանական արժեքների մեջ։ Այն բնութագրվում է չափազանց դիվերսիոն տեսքով. «սարքիր ինքդ» էթիկայով և ակտիվիզմի, ապստամբության և անառակության հակումով: Բայց պանկ շարժումը նվազեցնելը մինչև մի խումբ ապստամբ երեխաների, որոնք վազվզում են շուրջ բոլորը, անարդար է ոչ միայն շարժման նկատմամբ, ինչպես դա 70-ականներին էր, այլև վարկաբեկում է նրա ազդեցությունը, որն ունի մինչ օրս:
«Պանկի գրավչությունը… ինձ համար… դրա բացասական ինքնության մեջ էր։ Պանկը պահանջում էր լիակատար նվիրվածություն, որը պետք է արտահայտվեր որպես ամբողջական մերժում այն ամենին, ինչը պանկ չէր»խ- ասել է Կելեֆա Սաննեհը իր «Կես դրույքով պանկի կրթություն» էսսեի մեջ։ Պանկ ռոք արտիստները, ինչպիսիք էին «Ռամոնս»-ը և «Դը Վելվեթ անդերգրաունդ»-ը իրենց երգերում ներկայացնում էին սադրիչ և քաղաքականապես լիցքավորված տեքստեր և շուտով ձեռք բերեցին պաշտամունքի նմանվող հետևորդներ:
Թարգմանություւնը՝ Քեթրին Աղաջանյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment