Այս նկարը ձեր աչքերը չի՞ խտղտացնում: Մի անհանգստացեք․ դա ձեզնից չէ, դա օպ արվեստն է:
Օպ արվեստը «օպտիկական արվեստ» բառի կրճատ ձեւն է: Օպտիկական բառն օգտագործվում է՝ նկարագրել այն, ինչ վերաբերում է մեր տեսածին: Նախկինում տեսե՞լ եք օպտիկական պատրանք: Նույն կերպ է աշխատում օպ արվեստը: Նկարիչները հատուկ ձևերով օգտագործում են ձևերը, գույները և նախշերը՝ պատկերներ ստեղծելու համար, որոնք կարծես շարժվող կամ լղոզված լինեն: Օպ արվեստը սկիզբ է առել 1960-ականներին, իսկ վերևում գտնվող նկարը Բրիջիթ Ռայլիին է, որ գլխավոր օպ ավեստագետներից մեկն է:
Ի՞նչ ձևեր կարող եք տեսնել ներքեւի նկարում: Սա Վիկտոր Վազարելի անունով օպ արվեստագետի հեղինակածն է:
Jesus Rafael Soto Light Trap (1965) Tate© ADAGP, Paris and DACS, London 2023 |
Բրիջիթ Ռայլին, Վիկտոր Վազարելին և մեկ այլ նկարիչ, որի անունն է Հիսուս Ռաֆայել Սոտո, ամենակարևոր օպ արվեստագետներից երեքն էին:
Bridget Riley Untitled [Fragment 5/8] (1965) Tate© Bridget Riley 2020. All rights reserved. |
Jean-Pierre Yvaral Ambiguous Structure No.92 (1969) Tate© ADAGP, Paris and DACS, London 2023 |
Frank Stella Untitled (Rabat) (1964) Tate© ARS, NY and DACS, London 2023 |
Julio Le Parc Continual Mobile, Continual Light (1963) Tate© Julio Le Parc |
Որոշ օպ արվեստագետներ ստեղծել են նկարմեր, որոնք ոչ միայ թվում է, որ շարժվում են, այլ իրականում շարժվում են: Շարժվող արվեստը երբեմն կոչվում է կինետիկ արվեստ:
Վերևում գտնվող նկարը Խուլիո Լե Պարկ անունով նկարիչինն է, ով հաճախ հեռախոսներ էր ստեղծում: Այս աշխատանքը պատրաստելու համար նա մետաղի շատ մանր կտորներ է կախել գրեթե անտեսանելի կախված թելերի վրա: Մետաղական այս կտորները ցնցվում են և չնչին զեփյուռից շարժվում, իսկ սպիտակ ֆոնի վրա նրանց ստվերները նույնպես շարժվում են ու շարժվում: Կարո՞ղ եք տեսնել ստվերները:
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կշարժվեր այս արվեստի գործը պատկերասրահում:
Թարգմանությունը՝ Անաիս Բիգլարյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment