Կացարան՝ ծառայությունների դիմաց. Կոմպիենի մի ասոցիացիայի կողմից առաջարկված այս նախաձեռնությունը գրավիչ է և՛ ուսանողների, և՛ տարեցների համար։
Սկզբունքը պարզ է․ բնակեցնել ուսանողներին տարեցների տներում ակտիվ ներկայության կամ մատուցած ծառայությունների դիմաց։ Անընդհատ ավելի ու ավելի մեծ հաջողությունների հասնող Ensemble 2 Générations ասոցիացիան, որը ղեկավարվում է Բլանդին Լավուանի կողմից, գրեթե երկու տարի է, ինչ առաջարկում է արդյունավետ փորձի փոխանակում՝ Կոմպիենում կացություն գտնելու համար։
Միջսերնդային համակեցությունը հիմնված է երեք տարբեր բանաձևերի վրա.
- անվճար կեցություն երիտասարդի համար, որը փոխարենը պետք է տանը լինի շաբաթական վեց օր և ամսական առնվազն երկու շաբաթ-կիրակի
- մատչելի կեցություն, որտեղ ուսանողը շատ ցածր վարձի դիմաց մատուցում է մի շարք նախապես որոշված ծառայություններ
- համահավասար կեցություն, որտեղ ուսանողը սովորական վարձավճար է տալիս, բայց ավելի էժան, քան շուկայում՝ ներկայության ու չնախատեսված ծառայությունների դիմաց։
Կոմպիենի շրջանի ագլոմերացիայում նախաձեռնությունը ողջունվում է․ «Սա իրոք լավ բան է։ Կոմպիենում մենք ուսանողների համար կացարանի պակաս ունենք։ Այս ասոցիացիան գերազանց արձագանք է այս պահանջարկին, քանի որ փոխշահավետ է։ Սա է պատճառը, որ մենք դրան աջակցում ենք»,- ասում է Միշել լը Կարերեն, ով պատասխանատու է շրջանի Կոմպիենի ագլոմերացիայում սոցիալական խնդիրների և ինտեգրացիայի համար։ Նրա գործընկերը՝ Մարի-Ֆրանս Ժիբուն, նույն կարծիքն է հայտնել՝ հավելելով. «Սա կապ է ստեղծում մարդկանց միջև, բայց չպետք է փոխարինի արդեն գոյություն ունեցող աշխատանքներին, օրինակ՝ խնամակալներին»։
Աղբյուրը՝ այստեղ
Թարգմանությունը՝ Լուսի Ղարիբյանի
Խորհրդատու՝ Կարինե Թեւոսյան
Խորհրդատու՝ Կարինե Թեւոսյան
0 մեկնաբանություն:
Post a Comment