Իմ պատասխանատվությամբ է հեռանալն այն ամենից, ինչն ինձ ցավ է պատճառում։ Ես եմ պատասխանատու ինձ վնաս հասցնողներից պաշտպանվելու համար։ Ես պատասխանատու եմ ինձ հետ կատարվողի վրա ուշադրություն դարձնելու, և կատարվածի մեջ իմ բաժինը գնահատելու համար։
Ես պետք է գիտակցեմ այն արձագանքը, որ կունենա իմ արարքը։ Որպեսզի ինձ հետ կատարվի այն, ինչ կատարվում է, ես պետք է անեմ այն, ինչ անում եմ։ Չեմ ասում, որ կարող եմ կառավարել այն ամենը, ինչ կատարվում է ինձ հետ, ո՜չ, բայց ես պատասխանատու եմ այն ամենի համար, ինչ կատարվում է ինձ հետ, քանի որ ինչ-որ բանում, մի գուցե ինչ-որ մանրուքում, ես նպաստել եմ դրան։Ես չեմ կարող վերահսկել շրջապատի կարծիքը, բայց կարող եմ վերահսկել իմը։ Ես կարող եմ ազատ տնօրինել իմ արարքները։
Ե՜ս պետք է որոշեմ, թե ինչպես վարվեմ։ Իմ սահմանափակումներով, իմ հոգսերով, իմ անգրագիտությամբ, այն ամենով, ինչ սովորել եմ և գիտեմ։ Այս ամենը նկատի ունենալով՝ ես պետք է որոշեմ, թե ինչպես լավագույն վարվեմ։ Եվ պետք է վարվեմ հենց այդպես։
Պետք է ինքս ինձ ավելի լավ ճանաչեմ, որպեսզի իմանամ իմ ռեսուրսները:
Պետք է ինձ այնքան սիրեմ, որ ինքս ինձ արտոնություններ տամ և իմանամ, որ դա իմ որոշումն է:
Այդ ժամանակ ես ձեռք կբերեմ մի բան, որը գալիս է ինքնավարությամբ և ազատության հակառակ կողմն է՝ քաջությունը: Ես քաջություն կունենամ գործելու այնպես, ինչպես իմ գիտակցությունն է թելադրում և հատուցելու դրա համար:
Այդ ժամանակ ես կլինեմ ազատ, անգամ եթե մյուսներին դա դուր չգա։
Եվ եթե դու ինձ չսիրես այնպիսին, ինպիսին որ կամ:
Եվ եթե լքես ինձ:
Եվ եթե ամենաերկար ու ցուրտ ձմեռային գիշերով որոշես թողնել ինձ մենակ և հեռանալ…
Դուռը փակիր, լսո՞ւմ ես։ Որովհետև քամի է։
Փակիր դուռը։ Եթե դա է քո որոշումնը, փակիր դուռը։
Ես չեմ խնդրի քեզ մնալ գեթ մի րոպե քո կամքին հակառակ։ Խնդրում եմ, ոակիր դուռը, որովհետև ես այստեղ ապրում եմ, իսկ դրսում ցուրտ է
Եվ դա կլինի իմ որոշումը։
Դա ինձ դարձնում է անհատ, որ չի ենթարկվում մանիպուլյացիաների։ Քանի որ ինքնաբավ մարդուն մանիպուլյացիայի ենթարկելն անհնար է, և մենք գիտենք, որ ոչ ոք չի կարող նրանց կառավարել։ Քանի որ կայացած մարդուն կառավարել հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա դա ցանկանա, նա անկառավարելի է, և դուք չեք տնօրինում նրան։ Նա է ղեկավարում իրավիճակը և նա է ղեկավարում ինքն իրեն։
Դա նշանակում է հսկայական քայլ ձեր անձնական պատմության և ձեր զարգացման մեջ, դա ենթադրում է լրիվ այլ ապրելակերպ և գուցե ուրիշ մարդկանց ավելի խորը ճանաչում:
Եթե դուք իսկապես կայացած եք, եթե դուք թույլ չեք տալիս ձեզ կառավարել անգամ փոքր-ինչ, ապա հնարավոր է, որ որոշ մարդիկ հեռանան ձեր կյանքից… Հնարավոր է՝ ինչ-որ մեկը չցանկանա մնալ։ Դուք պետք է համաձայնեք այդ գինը վճարել։ Գինը, որը արտահայտվում է մեր մոտ շրջապատից որոշ անձանց հետ բաժանմամբ։
Եվ պատրաստվելում տոնելու նոր անձանց հայտվելը (հնարավոր է․․․)։
Թարգմանությունը՝ Արևիկ Արզումանյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment