1. Ձեր նպատակների հրապարակայնորեն հայտարարելը ավելի քիչ հավանական է դարձնում ձեր հաջողության հասնելը։
Այո, դա տեղի է ունենում շատ հաճախ, երբ դուք հրապարակայնորեն հայտարարում եք ձեր նպատակների մասին, հավանականությունը մեծ է, որ դուք չեք կարողանա հաջողության հասնել կամ իրականացնել նպատակները: Մարդկանց ասելը լիարժեքության վաղաժամ զգացում է առաջացնում: Թեև մարդ կարող է հպարտանալ՝ թույլ տալով մարդկանց իմանալ իր նպատակների մասին, բայց կարող է հետագայում վնասել իրեն:- Ուրիշի պատրաստած ուտելիքը շատ ավելի համեղ է, քան ձեր իսկ պատրաստածը։
Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կերակուր պատրաստելու համար երկար ժամանակ դրանով զբաղվելը այն ավելի քիչ գրավիչ է դարձնում ուտելիս: Այսպիսով, բավարարվածության ձգտումը նվազում է, հետևաբար, ուրիշի պատրաստած ուտելիքը շատ ավելի համեղ է թվում, քան ձեր պատրաստածը, նույնիսկ եթե օգտագործում եք նույն բաղադրատոմսը: - Դուք վերակառուցում եք ձեր հիշողությունները։
Մարդիկ հակված են ապրելու իրադարձությունների մասին իրենց հիշողությունները որպես տեսահոլովակներ: Սրա պատճառով մարդիկ կարծում են, որ հիշողությունները պահպանվում են ամբողջությամբ և երբեք չեն փոփոխվում, բայց դա այդպես չէ: Մեր հիշողությունները վերակառուցվում են ամեն անգամ դրանց մասին մտածելիս: - Մեկ բացասական բան կարող է վնասել առնվազն հինգ դրական հիշողություն։
Մեր ուղեղը լավի փոխարեն վատն է հիշում, որը հայտնի է որպես բացասական կողմնակալություն: Օրինակ՝ մարդ կարող է շարունակաբար մտածել վիրավորանքի մասին, հաճոյախոսության փոխարեն։ - Մարդու օրվա հագուստը կախված է նրա տրամարդրությունից։
Լավ հագնվելն օգնում է մեզ երջանիկ և կայուն մնալ: Խոսքը ոչ միայն գույների մասին է, որոնք մենք ընտրում ենք հագնելու, այլև ընդհանուր հագուստի մասին, որն ամենակարևորն է:
Թարգմանությունը՝ Աստղիկ Հակոբյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment