Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, January 3, 2023

Ամանորի մաղթանքներ



***
Թող գալիք տարվա յուրաքանչյուր նոր պահ երջանկություն, հաջողություն, հարմարավետություն և ջերմություն բերի ձեր տանը: Թող յուրաքանչյուր իրադարձություն լցված լինի ուրախ պահերով, աչքերի փայլով, սիրելիների ժպիտներով:



***
Շնորհավոր Նոր տարի։ Թող այս տարի դուք գտնեք միայն ուրախություն, առողջություն և հաջողություն: Թող դա լինի ցանկությունների և բոլոր ծրագրերի իրականացման տարի։ Թող այս տարի բոլորին հնարավորինս շատ ուրախ օրեր և ուրախ հանդիպումներ պարգևի:

***
Շնորհավոր Նոր տարի։ Մաղթում եմ, որ այս տարի բոլոր դրված նպատակներն իրականացվեն, խնդիրները լուծվեն, իսկ անակնկալները միայն հաճելի լինեն։ Թող այս տարին լինի ուրախ, անհոգ և բարեկեցիկ:

***
Նոր տարում ընդունված է պլաններ կազմել ու նպատակներ դնել։ Ցանկիս մեջ ես կցանկանայի ավելացնել երեք պարտադիր կետ՝ պահպանել այն ամենը, ինչ կա, ստանալ այն, ինչի մասին երազում եմ և ջնջել այն, ինչը բերում է տխրություն և թախիծ։

***
Մաղթում եմ, որ Նոր տարին բերի ոչ միայն երջանկություն, այլև վստահություն ապագայի հանդեպ, որպեսզի ամեն առավոտ սկսվի ուրախության և հաճույքի զգացումով: Մաղթում եմ, որ կյանքի յուրաքանչյուր ասպարեզ լիքը բաժակ լինի: Թող լցվեք նոր ձեռքբերումների ծարավով, էներգիայով և կյանքի անկեղծ ուրախությամբ, որն ինքնին անգին նվեր է:

***
Թող այս կախարդական Նոր տարին լի լինի ուրախությամբ, գեղեցիկ հրաշքներով և հիանալի տրամադրությամբ: Մաղթում եմ անկեղծ սեր, նվիրված բարեկամություն և շատ նոր հաջողություններ այս տարի: Թող երջանկությունը, առողջությունը և բարեկեցությունը միայն ավելանան:

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Էրիկա Կոստանդյանի


***
Նոր տարի՝ կյանքի նոր էջ: Այսպիսով, թող դրա վրա դատարկ տեղ չմնա, թող այն լցվի բազմաթիվ գույներով, վառ իրադարձություններով և արկածներով: Թող հաջողությունը և բարեկեցությունը ուղեկցեն ձեզ նոր տարում։ Վայելեք ձեր կյանքի յուրաքանչյուր պահը, եղեք ձեր սիրելիների հետ, շրջապատեք ձեզ և ձեր սիրելիներին ջերմությամբ և հոգատարությամբ, ջերմացրեք նրանց ձեր սիրով, և նրանք կջերմացնեն ձեզ փոխադարձ: Եղեք երջանիկ, Շնորհավոր Նոր տարի:

*** 
Շնորհավոր Նոր տարի։ Թող գալիք տարվա յուրաքանչյուր ամիս լինի վառ ու անմոռանալի։ Թող հրաշքները տեղի ունենան ավելի հաճախ, քան նրանց մասին երազում են: Թող իրադարձությունները լինեն նշանավոր և գեղեցիկ, իսկ կյանքը՝ բարեկեցիկ և երջանիկ:

***
Երկրի վրա խաղաղությունը կմնա, երբ մենք ապրենք Սուրբ Ծնունդը ամեն օր:

***
Այն, թե ինպես եք տոնել Սուրբ ծնունդը, շատ ավելի կարևոր է, քան այն, թե ինչքան եք տոնում։

***
Աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ իրերը հնարավոր չէ տեսնել և նույնիսկ դիպչել: Դրանք պետք է զգալ սրտով։ (Հելեն Քելլեր)

Աղբյուրը

Պարգմանությունը՝ Արեւիկ Արզումանյանի



0 մեկնաբանություն:

Post a Comment