Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Friday, July 29, 2022

Ֆրեդերիկ Բիքներ*․ Գտնված




Գուցե ամեն ինչ կատարելապես անիմաստ է։
Գուցե ամեն ինչ անարտահայտելի իմաստալից է։
Եթե ցանկանում ես իմանալ, թե որն է, ուշադրություն դարձրու,
թե ինչ է նշանակում իսկապես լինել մարդ մի աշխարհում,
որտեղ ժամանակի կեսը մենք սիրում ենք
իսկ ժամանակի մյուս կեսը սարսափեցնում է մեզ․․․
Անվանդ անսպասելի ձայնը ինչ-որ մեկի շուրթերին։
Լավ երազը։ 
Տարօրինակ զուգադիպությունը։
Պահը, որ արցունքներ է բերում քո աչքերին։
Մարդը, որ կյանք է հաղորդում քո կյանքին։
Անգամ փոքրագույն իրադարձությունները մեծագույն հուշումներ են պարունակում։

***-

Ստեղծագործության հեղինակն է ամերիկացի գրող, վիպագիր, բանաստեղծ, ինքնակենսագիր, ակնարկագիր, քարոզիչ և աստվածաբան Ֆրեդերիկ Բիքները։ Նա ավելի քան երեսուն հրատարակված գրքերի հեղինակ է։ Հատկապես հայտնի է նրա դեբյուտային վեպը՝ «A Long Day’s Dying»-ը (հայերեն՝ «Երկար օրը մեռնում է» կամ «Երկար օրվա մեռնելը»), որը լույս է տեսել 1950 թվականին։ Նա վերջերս նշեց իր 96-ամյակը։

Հեղինակին ավելի լավ ճանաչելու համար կարող եք դիտել հետևյալ տեսանյութերը, որոնցից առաջինը հարցազրույց է, իսկ երկրորդում Բիքները զբաղված է քարոզով․




Թարգմանությունն ու ծանոթագրումը՝ Լուսի Ղարիբյանի
Բանաստեղծության բնագիրը



0 մեկնաբանություն:

Post a Comment