Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, July 20, 2022

Ո՞վ է Յայոյ Կուսաման

 


Ո՞վ է նա
Յայոյ Կուսաման ճապոնացի նկարիչուհի է, որին երբեմն անվանում են «կետերի արքայադուստր»: 

Թեև նա ստեղծում է արվեստի շատ տարբեր տեսակներ՝ նկարներ, քանդակներ, ներկայացումներ և ինստալյացիաներ, դրանք ունեն մեկ ընդհանուր բան՝ կետեր:

Ինչո՞ւ կետեր


Յայոյ Կուսաման պատմում է, որ ինքը վաղ մանկությունում տեսիլք է ունեցել, որը սարսափեցրել է իրեն: Նա ծաղիկներով դաշտում է եղել, և բոլոր բույսերը սկսել են խոսել իր հետ: 
Ծաղիկների գլուխները նման են եղել պտերի, որոնք տարածվում էին այնքան, ինչքան հնարավոր էր տեսնել, և ինքը զգում էր, թե ինչպես է անհետանում, կամ, ինչպես ինքն է ասում, «ինքնաջնջվում» անվերջ կետերի այս դաշտում: Այս տարօրինակ փորձառությունը ազդեցություն է թողել նրա հետագա աշխատանքների մեծ մասի վրա: 
Իր նկարներին, գծագրերին, առարկաներին և հագուստներին կրկնվող նշաններ և կետեր ավելացնելով՝ նա զգում է, որ ինքն ստիպում է այդ առարկաներին (և իրեն) հալվել և դառնալ մեծ տիեզերքի մի մասը։

«Մեր Երկիրը ընդամենը մի պուտ է տիեզերքի միլիոնավոր աստղերի մեջ։ Պտերը ճանապարհ են դեպի անսահմանություն: Երբ մենք պտերով ջնջում ենք բնությունը և մեր մարմինները , դառնում ենք մեր միջավայրի համասեռության մի մասը»,- ասել է նա:

 Յայոյը նաև ստեղծում է պտավոր սենյակներ, որպեսզի հաճախորդները նույնպես կարողանանք ունենալ ինքնաոչնչացման զգացումը: Նա այս սենյակներն անվանում է իր «Infinity Rooms» (անվերջության սենյակներ) և ստեղծում դրանք՝ տեղադրելով հարյուրավոր վառվող գունավոր LED լույսեր հայելապատ սենյակներում: Մութ սենյակում լույսի գնդերը անվերջ արտացոլվում են հայելիների մեջ՝ ստիպելով քեզ զգալ, որ դու գտնվում ես անվերջ տարածության մեջ: Կետերը շրջապատում և կլանում են քեզ… շատ դժվար է ասել, թե որտեղ է ավարտվում և որտեղ է սկսվում սենյակը:

Ինչպե՞ս ամենինչ սկսվեց

Յայոյը ծնվել է Ճապոնիայում 1929 թվականին: Նա վաղ տարիքից տարված էր նկարչությամբ, և չնայած ծնողները չէին ցանկանում, որ նա նկարիչ դառնա, աղջիկը վճռական էր տրամադրված: 
Երբ մայրը պատռում էր նրա նկարները, նա ավելի շատ էր նկարում: Երբ նա չէր կարող իրեն թույլ տալ նկարչական նյութեր գնել, օգտագործում էր ցեխ և հին պարկեր՝ արվեստ ստեղծելու համար:

Սա նրա մոր դիմանկարն է, որը Կուսաման նկարել է 10 տարեկանում։

Ի վերջո Յայոյ Կուսաման համոզեց իր ծնողներին թույլ տալ իրեն գնալ արվեստի դպրոց և սովորել նկարչություն: 

1950-ականների վերջին նա տեղափոխվեց Նյու Յորք, քանի որ համարում էր, որ այնտեղ են ստեղծվում իր ժամանակի արվեստի լավագույն գործերը։


Հավանաբար շատ վախեցնող է եղել միայնակ ժամանելը Նյու Յորքի պես մեծ քաղաք, այն էլ երբ դրա մշակույթը այդքան տարբերվում էր իր ունեցածից: Բայց նա վճռել էր նվաճել Նյու Յորքը:

Իր բազմաթիվ ցուցահանդեսներից առաջինը Նյու Յորքում նա ունեցավ 1959 թվականին: Նա հանդիպեց կարևոր արվեստագետների  և ոգեշնչվեց նրանցից, այդ թվում՝ Դոնալդ Ջադից, Էնդի Ուորհոլից և Ջոզեֆ Քորնելից։ Նա մեծ ազդեցություն ունեցավ նաև փոփ-արթի և մինիմալիզմի ճյուղերի զարգացման վրա, եղավ առաջիններից, որ փորձարկումներ կատարեց պերֆորմանս և էքշն արվեստի մեջ։  

Բացի նկարչության ռահվիրա լինելուց, Յայոյ Կուսաման իր ստեղծագործական գործունեությունը ներդրեց  արվեստի այլ ոլորտների մեջ, ներառյալ երաժշտությունը, դիզայնը, գրչությունը և նորաձևությունը:

Բնագիրը

Թարգմանությունը՝ Էվա Սադոյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment