Աղավնին սխալվեց:
Նա սխալվում էր։
Հյուսիս գնալու փոխարեն, հարավ գնաց:
Կարծում էր, որ ջուր է ցորենը։
Նա սխալվում էր։
Կարծում էր, որ երկինքն է ծովը,
Առավոտը՝ գիշերը:
Նա սխալվում էր։
Որ աստղերը ցող էին.
Տապը՝ ձյուն:
Նա սխալվում էր։
Որ կիսաշրջազգեստդ շապիկդ էր,
Սիրտդ՝ իր տունը:
Նա սխալվում էր։
Նա քնեց ափին.
Դու՝ ճյուղի վերևում։
Թարգմանությունը՝ Մանե Մազմանդյանի
Խորհրդատու՝ Ռուզան Սարգսյան
0 մեկնաբանություն:
Post a Comment