Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, April 10, 2022

Իրական փաստերի վրա ստեղծված 7 ֆիլմ բիզնեսի մասին

 


Մոտիվացիան մի բան է, առանց որի ոչ մի գործարար չի կարող գոյատևել: Սկզբնական կապիտալի, հավատարիմ օգնականների կամ գաղափարների բացակայությունը ոչինչ չեն նշանակում, եթե դուք ցանկություն չունեք ձեր բիզնեսը զարգացնելու ձեր փոքր տիեզերքի մասշտաբներով:
Այս հոդվածում մենք ձեզ համար հավաքել ենք այն, ինչը կստիպի ձեզ վերջապես սկսել սեփական բիզնեսը և հասցնել այն տպավորիչ ավարտին (կամ հաջորդ դժվար, բայց արժեքավոր բիզնեսի սկիզբին)․ ձեռնարկատերերի հաջողության մասին լավագույն մոտիվացիոն ֆիլմերը՝ հիմնված իրական իրադարձությունների վրա։

Երջանկության հետևից
Քրիստոֆեր Գարդներն այսօր հաջողակ միլիոնատեր է, բայց նրա կարիերայի ձևավորումը աներևակայելի դժվար է եղել։ «Երջանկության հետևից»-ն ինքնակենսագրական ֆիլմ է, որը նկարագրում է միլիոնատիրոջ կյանքի ամենադժվար շրջանը։ 

Անհաջող նախագծի պատճառով նա կորցնում է ամեն ինչ՝ փող, աշխատանք և նույնիսկ բնակարանը։ Պարտքերի հետ մենակ մնալով, առանց տանիքի ու գրպանում մի կոպեկի, այս մարդը պայքարում է ոչ թե գեղեցիկ կյանքի, այլ կյանքի համար։ 

Նրա փոքրիկ որդին, որ հետն էր մնացել, խնդիրներ է ավելացնում: Ապագա միլիոնատերը ոչ միայն չի կարողանում վճարել ամենաէժան մանկապարտեզի, այլև փոքրիկ երեխայի սննդի ու կացարանի համար։ Քրիստոֆերը ստիպված է եղել գիշերել անօթևանների կացարանում, անցնել նվաստացումների միջով և փնտրել գոնե ինչ-որ աշխատանք։ Բոլոր դժվարություններից հետո նա կարողանում է դառնալ անշարժ գույքի գործակալ, իսկ հետո՝ հաջողակ ձեռնարկատեր։ 

Սիլիկոնային հովտի ծովահենները



Ֆիլմ համակարգչային արդյունաբերության երկու կայսրությունների՝ Microsoft-ի և Apple-ի առճակատման մասին։ Պատմություն երազողների, ցնորամիտների և նրանց մասին, ովքեր պատրաստ են ամեն ինչ զոհել հանուն երազանքի։
Երկու մեծ ընկերություններն էլ սկսեցին իրենց ճանապարհը նկուղային սենյակներում՝ առանց որևէ աջակցության և հաջողության հույսի։ Այսօր Microsoft-ը և Apple-ը փոխել են աշխարհը՝ դառնալով նրա անբաժանելի մասը։


Ջոբս․ Գայթակղության կայսրություն
Ինչպես նախորդ ֆիլմը, այնպես էլ այս ֆիլմը երազողի և խելագարի մասին է։ Գլխավոր դերակատար Էշթոն Քաթչերը հիանալի է գլուխ հանել  Սթիվ Ջոբսի յուրահատուկ անհատականությունը ներկայացնելու խնդրից:
Ֆիլմ, որը կարող է դրդել համառության և կամքի ուժի դրսևորման։ Ձեզ սպասում են վերելքներ ու վայրէջքներ, և այս ֆիլմի վրա ծախսած 2 ժամում դուք կիմանաք, թե որքան դժվար է անցել Apple-ի կայսրությունը կառուցած մարդու ճանապարհը։

Սոցիալական ցանց
Ֆեյսբուքի մասին չգիտի միայն այն մարդը, որը ինտերնետ չունի։ Մարկ Ցուկերբերգը`


երիտասարդ և նախաձեռնող տղան, կարողացավ զրոյից զարգացնել համաշխարհային ցանցը:
Կինոնկարը խորհուրդ է տրվում դիտել նրանց, ովքեր չունեն իրենց սեփական գաղափարը կյանքի կոչելու համարձակություն և մոտիվացիա, ինչպես նաև նրանց, ովքեր կասկածում են իրենց սեփական մտահղացման վրա և դա համարում են խելահեղ գաղափար։
Ֆիլմը մանրամասն կպատմի այն մասին, թե ինչ արժեցավ հաջողությունը Մարկի համար, ինչպես նաև, թե ինչ ճակատագիր էր սպասվում նման հաջողակ երիտասարդին։  


Ատլանտը պարզեց թևերը 
Ֆիլմ, որը կարող է սովորեցնել ձեզ վերլուծել ամեն ինչ մինչև ամենափոքր մանրամասնությունը, քանի որ բիզնեսի որոշ ոլորտներում ճիշտ է ենթադրել, թե ինչ է մեզ սպասվում ապագայում, դա կարող է թանկ արժենալ:
Փոքր և միջին բիզնեսը և դրանք վարելու կոշտ քաղաքականությունը. ահա թե ինչ է թաքնված այս զարմանահրաշ պատմության հետևում, որը համատեղում է ուժն ու մաքուր հաշվարկը:

Այստեղ ծխում են
Ինչպե՞ս ձեռք բերել ինքնավստահություն, սովորել, թե ինչպես համոզել և վաճառել ցանկացած բան: Մնում է դիտել «Այստեղ ծխում են» ֆիլմը։ Այս կատակերգությունը հիմնված է ծխելու հանրահռչակման ծաղկումը պատկերող ժամանակաշրջանի իրական իրադարձությունների վրա։


պատկերելով  շրջանը։
Նիք Նեյլորը լոբբիստ է, ով մահ է վաճառում։ Այո, այո, նա աշխատում է Ծխախոտի գիտահետազոտական ​​ինստիտուտում, և նրա խնդիրն է հանրության շրջանում հայտնի դառնալ՝ սեմինարներում, հեռուստատեսային գովազդներում և նույնիսկ դպրոցներում խոսելով ծխախոտի օգտակարության մասին։
Նիկը մահ է վաճառում, և սա նրա կոչումն է։ Կինոնկարից կիմանաք, որ բիզնեսում ամենակարևորը պերճախոս լինելու կարողությունն է, և որ յուրաքանչյուրն ունի իր սահմանը փողով լի մեծ գործ հետապնդելու հարցում։ 


Ուոլ Սթրիթի գայլը
Սենսացիոն պատկերը դեռ տեղ ունի այն մարդկանց սրտերում, որոնց հարազատ է բրոքերային թեման։ Լեոնարդո Դի Կապրիոն հիանալի աշխատանք է կատարել՝ ցույց տալով, թե որքան ագահ և եսասեր կարող է լինել մարդը՝ մեծ հաշիվ ստանալու համար։
Ֆիլմը հիմնված է ամերիկյան խոշորագույն բրոքերային տներից մեկի հիմնադիր Ջորդան Բելֆուրի հուշերի վրա։
Իհարկե, այս կինոնկարը չի կարող ընդունվել որպես գործողության կոչ, այնուամենայնիվ, դուք կարող եք դրանից մի քանի գործնական խորհուրդ սովորել. օրինակ՝ ինչպես օգտագործել հմայքը ձեր սեփական փոքր-ինչ եսասիրական շահերի համար:

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Միլենա Քամալյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment