Չինաստանում կառուցում են հսկայական մարզադաշտ
Քանի որ Չինաստանի քաղաքացիներն աստիճանաբար սկսում են վերադառնալ աշխատանքի, Չինաստանի Ֆուտբոլի ասոցացիայի Guanzhou Evergrande թիմը սկսել է 1.7 միլիարդ դոլարանոց ծրագիր և մտադիր է կառուցել ֆուտբոլի՝ մոլորակի ամենամեծ մարզադաշտը: Ենթադրվում է, որ այն պատրաստ կլինի 2022 թվականին՝ հաշվի առնելով կառավարության՝ զանգվածային հավաքույթները վերականգնելուն տրամադրվածությունը:
Կարևոր փաստեր
Հինգշաբթի օրը՝ ապրիլի 16-ին Չինաստանի ֆուտբոլի ասոցացիայի չինական սուպեր լիգայի Guangzhou Evergrandeթիմը սկսեց իր՝ ջրաշուշանի տեսք ունեցող 1.7 միլիարդ դոլարանոց «Flower City» (Ծաղկի քաղաք) մարզադաշտի կառուցումը, որը լինելու է ֆուտբոլի՝ մոլորակի ամենամեծ մարզադաշտը՝ 100.000 նստատեղով, 16 VVIP մասնավոր տեղերով, 152 VIP տեղերով, FIFA տարածքով և ավելին:
Չինական սուպեր լիգան պետք է սկսեր իր սեզոնը փետրվարի 22-ին, սակայն համաճարակի պատճառով լիգան և FIFA-ն ներկայիս պահին անորոշ ժամանակով դադարեցված են:
Մեգա մարզադաշտը պետք է պատրաստ լինի 2022-ին, որպեսզի այնտեղ անցկացվի 2023 թվականի Ասիական Գավաթը: Դա նշան է, որ լիգան և Չինաստանը կանխատեսում են, որ մասսայական հավաքույթներն ու սպորտային իրադարձությունները այդ ժամանակ արդեն շարունակվելու են առանց սոցիալական հեռավորության սահմանափակումների:
Guangzhou Evergrande-ը պատկանում է Evergrande-ին՝ Չինաստանում անշարժ գույքի ամենամեծ կազմակերպությանը՝ 2019-ին 65 միլիարդ դոլար եկամտով:
Մեջբերում
«Evergrande ստադիոնը դառնալու է նոր աշխարհի չափանիշներով տարածք, ինչպես Սիդնեյի Օպերայի տունը, կամ Դուբայի Բուրջ Խալիֆան, և աշխարհում՝ չինական ֆուտբոլի կարևոր խորհրդանիշ», – ասել է Evergrande–ի նախագահ Քսիա Հաիջունը:
Վուհանը՝ Չինաստանի կորոնավիրուսի էպիկենտրոնը, 2 ամիս արգելափակումից հետո՝ մարտի 23-ից քաղաքացիներին թույլ է տվել դուրս գալ տներից, քանի որ երկիրը սկսում է
վերականգնել սոցիալական կյանքը, երբ քաղաքացիները գնում են գնումների, նոր սանրվածքներ են անում, վերադառնում են աշխատանքի: Չնայած Guangzhou–ն համարյա չի ազդվել առաջին COVID-19–ի տարածումից, օտար այցելուների կողմից բերվող հնարավոր «երկրորդ հոսքի» վախը ստիպել է քաղաքում սահմանափակում դնել: Աֆրիկայից եկած բոլոր մարդիկ պարտավոր են 14 օր մեկուսացվել, ինչը ցույց է տալիս, որ Կորոնավիրուսից վախը դեռ առկա է: Ներկայիս պահին Guangzhou Evergrande թիմը 58500 տեղանոց Տիանհե մարզադաշտը «տուն» է համարում, որը 2019 թվականին ամեն խաղին միջինում 46000 երկրպագու է գրավել:
Tangenty
Երբ Չինաստանի սուպեր լիգայի Wuhan Zall թիմի խաղացողները գարնանային մարզումների համար հունվարին լքեցին իրենց քաղաքը և գնացին Իսպանիա, նրանք արտասահմանում 104 օր մնալու նպատակ չունեին: Սակայն երբ իրադարձությունները Վուհանում զարգացան, թիմը որոշեց մնալ Malaga մարզական ճամբարում, մինչ Վուհանում արտակարգ դրություն էր, ու չէր թույլատրվում այնտեղ մտնել կամ դուրս գալ, ինչի պատճառով մի քանի ամիս մնաց դրսում: Ֆուտբոլիստները Շենզեն վերադարձան մարտի 13-ին, 3 շաբաթ մեկուսացված մնացին և դրսում 104 օր մնալուց հետո՝ ապրիլի 18-ին, վերջապես միավորվեցին իրենց ընտանիքների և երկրպագուների հետ:
ԱղբյուրԹարգմանությունը՝ Գևորգ Հովհաննիսյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան
0 մեկնաբանություն:
Post a Comment