Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Saturday, April 11, 2020

Աուտիզմի նոր պատճառը

Աուտիզմի ռիսկի հավանական գործոնը գենետիկայով չի պայմանավորված: Պարզվել է, որ մեկ սպիտակուցի բացակայությունը խաթարում է ուղեղի զարգացումը վաղ փուլերում և առաջացնում է աուտիզմի սպեկտրի խանգարումների համար բնորոշ ախտանիշներ:
Ռութգերսի համալսարանի ամերիկացի հետազոտողները ապացուցել են, որ ներարգանդային և ուղեղի զարգացման սկզբնական փուլում գլխուղեղում p75NTR կոչվող սպիտակուցի բացակայությունը կարող է հանգեցնել աուտիզմի: Աշխատությունը հրապարակված է համալսարանի կայքում:

Գիտնականները բացատրում են, որ ուղեղի զարգացումը իրադարձությունների համակարգված շարք է, որը պետք է տեղի ունենա առանց ընդհատման: Առանց p75NTR տեղի են ունենում փոփոխություններ, որոնք խանգարում են այս գործընթացը:
Սպիտակուցի պակասը առաջացնում է ուղեղի ֆունկցիոնալ կապերի անհավասարակշռություն, ինչը կարող է հանգեցնել աուտիզմին բնորոշ ճանաչողական և վարքային խանգարումների:
Դիտարկելով մկներին՝ գիտնականները պարզել են, որ p75NTR-ի բացակայությունը հանգեցնում է ուղեղի բջիջների աննկարագրելի բարձրացմանը և տանում է ուղեղային խանգարումների, որոնք նկատվում են աուտիզմի խանգարումների տեսականիում: Այնուամենայնիվ, դեռ գիտնականները չեն կարողանում ճշգրիտ ձևակերպել ուղեղի զարգացման վրա նեյրոնների աճող քանակի բոլոր հետևանքները:
«Կարևոր է հասկանալ այն առանձնահատկությունները, որոնք կանոնակարգում են բնականոն զարգացումը: Հիմա մենք տեսնում ենք, թե դրանցից որ մեկը կարող է ազդել վարքի և ճանաչողական գործառույթների վրա», — եզրափակել են հեղինակները: Հետազոտությունները կշարունակվեն:
Աուտիզմի ոչ գենետիկական ևս մի պատճառ հայտնաբերել է ամերիկացի հետազոտողների խումբը։ Նրանք համարում են, որ աուտիզմը կարող է լինել աուտոիմունային հիվանդություն։
Աղբյուրը
Թարգմանությունը՝ Հասմիկ Հակոբյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment