Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, November 28, 2019

Չարլզ Բուկովսկի Ինչպե՞ս է սիրտդ

Կարդում ե նք ամերիկյան գրականություն

Իմ ամենավատ ժամանակներում՝
այգու նստարաններին,
բանտերում
կամ անբարոյականների հետ ապրելիս,
ես միշտ զգացել եմ
ինչ-որ բավականություն,
որը չէի համարի ուրախություն,
ավելի շատ ներքին հավասարակշռություն,


որ կարգավորել է տեղի ունեցածը
և դա օգնել է գործարաններում
և երբ հարաբերություններն
աղջիկների հետ սխալ են ընթացել:
Դա օգնել է պատերազմներում
և վերապրուկներում.
ծառուղիները կռվում էին
հիվանդանոցների հետ:
Իմ ամենախենթ տեսակի բավականությունն էր
արթնանալ մի էժան սենյակում
անծանոթ քաղաքում և քաշել ստվերը ։
Ու քայլել գետնին,
դեպի կոտրված հայելիով հին պահարանը,
տեսնել ինձ տգեղ,
քմծիծաղելով ամենի վրա:
Ամենակարևորն այն է,
թե ինչքան լավ ես դու քայլում կրակի միջով:
Թարգմանությունը՝ Մարինե Գալստյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment