Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, November 26, 2019

Օ՜, ջազ...

«Կարդում ենք ամերիկյան գրականություն» նախագիծ 

Բոբ Քաուֆման


Պարզապես ջազն էր սուլում
Մենք շտապեցինք և ծիծաղեցինք
Մենք հրեցինք և բռնեցինք
Մինչ ջազն էր սուլում գիշերում
Հանկարծ նրանք չափազանց զբաղված էին պարզ հնչյուն լսելու համար
Զբաղված էին այն մարդկանց բերանը հող լցնելով
Ովքեր զբաղված էին կենդանի հողի վրա մեռնելով
Զբաղված էին երեխաներին մեկուսացած փողոցներում սպանելու համար մեդալներ ստանալով

Մենք զբաղվածներս...

...Որ մի որձ վայրենի կվատներ թանկարժեք ժամանակը
Լսելով ջազ, այսքան կարևոր բաների հետ միաժամանակ
Բայց չէ՞ որ ամենապատշաճ մարդասպաններն էլ պետք է հանգստանան
Այդպիսով նրանք նստեցին մեր արյունոտ հագուստների վրա
Եվ լսեցին ջազ.... 
Մոլորված, ընկղմված մեր  մահվան երազներում։
         
Այժմ, այն սարսափելի պահերին , երբ մութ հիշողոթյուններն են գալիս
Գաղտնի պահերը, որոնք երբեք չենք հայտնում ոչ մեկին
Երբ մեղավոր, սողում ենք անցյալ
Մեզնից հեռանալով....

Նրանք լսեցին մի ծանոթ ձայն
Ջազը,  քերծելով, խորանալով, պտտվելով ջազը
Եվ լսիր,  և զգա և մեռիր....
Ծաղկաքաղ թարգմանեց Նանոր Հովհաննիսյանը

0 մեկնաբանություն:

Post a Comment