Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, September 20, 2017

Հետաքրքիր փաստերի շարք

«Ի՞նչ եփենք» շոու՝ տիեզերքից

Ենթադրվում է, որ մարդու` համը զգալու կարողությունը նվազում է բարձրութան հետ, բայց չնայած դրան, միջազգային տիեզերական կայանում մի տիեզերագնաց իր սննդից արվեստի գործ ստացավ։
Եվոպական տիեզերական գործակալության անդամ Սամանթա Քրիստոֆորետտին միջազգային տիեզերական կայանում գտնվելու ժամանակ տեսագրել է մի խոհարարական շոու, որի ընթացքում ստեղծում է մի ճաշատեսակ։ Կատակով կարող ենք ասել, որ այդ կերակուրն այս աշխարհից չէ: Նա ճաշատեսակը պատրաստում է շամպինիոն սնկով, ոլոռով, ճտով, քրքումով և այլ համեմունքներով, և ցույց է տալիս պատրաստման եղանակը իրեն մատչելի գործիքներով, օրինակ՝ մթերք տաքացնող սարքով և մկրատով: Նա ասում է, որ իր պատրաստած ճաշատեսակը համեղ է, չնայած որ գտնվում է անկշռության մեջ: Այս բաղադրատոմսը տիեզերական էքսպերիմենտ է , որը կարելի է փորձել նաև տանը:

Թարգմանությունը՝ Սոնա Բեզիրգանյանի և Ադել Միքայելյանի

Դիանայի մահվան տարելիցը

Անցած չորեքշաբթի Արքայադուստր Դիանայի մահվան 19-րդ տարելիցն էր[1]։ Այս
հոդվածը հետադարձ հայացք է նրա կյանքի նշանավոր պահերին։ 1981 թվականին նա նշանվել է  Արքայազն Չարլզի հետ, այնուհետև նրանք ամուսնացել են Սբ. Փաուլի մայր տաճարում։ 1982 թվականին նրանց շատ սպասված առաջնեկը՝ արքայազն Վիլյամը, լույս աշխարհ եկավ, իսկ արդեն երկու տարի հետո ծնվեց արքայազն Հերրին։ Սակայն այս հեքիաթը երկար չտևեց։ 1992 թվականին Չարլզն ու Դիանան հայտարարեցին, որ բաժանվում են, և 1993 թվականին Դիանան հրաժարվեց իր հասարական պարտականություններից։ Ինչևէ, նա մեծ մարդասեր էր և բարեգործական նախագծերին ավելի շատ ժամանակ էր տրամադրում։ Նա այցելել է  Զիմբավեի «Կարմիր խաչ» և 1997 թվականին աշխարհի ուշադրությունն ուղղել դեպի Աֆրիկայի հանքերի խնդիրներին, երբ այցելեց Անգոլա։ Նույն տարվա օգոստոսի 31-ին, ժողովրդի արքայադուդստրը՝ Դիանան, և նրա զուգընկերը մահացան Փարիզում՝ ավտովթարից։ Մարդիկ նրա դին հետ բերեցին Միացյալ Թագավորություն և սեպտեմբերի 6-ին, Վեսթմինսթերյան Աբբայությունում կազմակերպեցին հուղարկավորության ծեսը։ Նրանք թաղեցին Դիանային իր ընտանիքի կալվածքներում՝ Արևելյան Միդլանդսում՝ Ալթորպում։

Թարգմանությունը՝ Արման Մարտիրոսյանի

Բիգ Բենը կանգնած է

Բիգ Բենը՝ աշխարհահռչակ ժամացույցը, որը տեղակայված է Լոնդոնի խորհրդարանի շենքերի մոտ, վերականգնման քառամյա աշխատանքների մեկնարկից առաջ վերջին անգամ զնգաց: Մինչ օրս զանագը զնգում է կարևոր իրադարձությունների ժամանակ, որոնցից են Ամանորը, Հիշատակության կիրակին[2] և այլն: Պատմության մեջ առաջին անգամը չէ, որ Մեծ զանգը դադարել է զնգալ։ 1983-1985թվականների ընթացքում, հետո նաև 2007-ին այն կանգնեցրել են՝ վերանորոգման աշխատանքների համար: Ժամապահը հավատացնում է, որ դա «պահպանման առանցքային նախագիծ է»՝ ավելացնելով, որ «Բիգ Բենը ժողովրդավարության միջազգային խորհրդանիշ է» է: Էլիզաբեթ աշտարակի վերականգնումը, որտեղ գտնվում է աշխարհահռչակ ժամացույցը, կարժենա 29 մլն ֆունտ ստերլինգ.
Թարգմանությունը՝  Սոնա Մայիլյանի

Շվեյցարական պանրի անցքերը

Շվեյցարական գյուղատնտեսական ինստիտուտը բացահայտել է շվեյցարական պանրի
վրա գտնվող անցքերի պատճառը` չոր խոտը:
Սովորաբար մարդիկ կաթը հավաքում են դույլերի մեջ և բաց երկնքի տակ, և սրանով պայմանավորված, չոր խոտի միկրոսկոպիկ մանր մասնիկներն ընկնում են կաթի մեջ։ Դրանք էլ անցքեր են ստեղծում հենց որ հեղուկը վերափոխվում է պանրի։ Մի շարք փորձերի ընթացքում, պանրագործական պրոցեսների ժամանակ, գիտնականները փորձեցին չոր խոտի տարբեր չափաբաժիններ ավելացնել կաթի մեջ: Նրանք պարզեցին, որ կարող են կարգավորել անցքերի քանակը:
Ուսումնասիրությունը տվեց նաև մի ուրիշ հարցի պատասխան. թե ինչու են վերջին հիսուն տարիների ընթացքում փոքրանում կամ անհետանում Էմենտալի նման պանիրների հայտնի անցքերը: Դրա պատճառն այն է, որ, պայմանավորված արդյունաբերական կաթնային համակարգերի օգտագործմամբ, կաթը ավելի մաքուր է դառնում:

Թարգմանությունը՝ Արտակ Նշանյանի

Նյութերի խորհրդատու՝ Իրինա Ապոյան


[1] Նյութը գրվել է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին։ Ծ.գ.՝ խմբագրի
[2] Նոյեմբերի 11-ին ամենամոտ կիրակին։ Այդ օրը հիշում են Համաշխարհային պատերազմների ժամանակ և դրանից հետո եղած բախումների հետևանքով սպանվածներին։ Ծ.գ.՝ խմբագրի

0 մեկնաբանություն:

Post a Comment