Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Tuesday, September 19, 2017

«Հնարավոր է երջանկություն գտնել նույնիսկ խավար ժամանակներում»

Ջոան Ռոուլինգ
Ջոան Ռոուլինգի աֆորիզմները նրա մասին, ինչը հույս և հենարան է դառնում ցանկացած իրավիճակում

Ջոան Ռոուլինգը Հարրի Փոթերի մասին գրքերի աշխարհահռչակ հեղինակն է: Այդ գրքերը դարձան ամենավաճառվող շարքը և ոչ պակաս հայտնի ֆիլմերի հիմքը: «Ես ունեի պաշտելի դստերս՝ Ջեսիկային, մի հին գրամեքենա և մի մեծ գաղափար, - գրել է Ռոուլինգը: - Շնորհիվ այս ամուր հիմքի կարողացա վերադասավորել իմ կյանքը»: Հինգ տարվա ընթացքում նա սոցիալական նպաստառուի կարգավիճակից տեղափոխվեց բազմամիլիոնատերերի շարքը: Նրա երազանքը իրականացավ՝ Ջոանն իրեն տրված տաղանդից ստացավ այն ամենը, ինչ հնարավոր էր: Առաջարկում ենք ձեզ այդ տաղանդավոր կնոջ աֆորիզմները: Դուք կհավանեք նրա ձևակերպումների ճշգրտությունը: 


  1. Չի կարելի կառչել երազանքներից և երազներից՝ մոռնալով իրականության մասին, մոռանալով քո կյանքի մասին:
  2. Գիտենալը, որ դու դարձել ես խելացի և ուժեղ ձախողումների արդյունքում, մեծացնում է դիմանալու քո ունակությունը:
  3. Մարդկության 99 %-ի սխալն այն է, որ ամաչել են լինել այն, ինչ կան և ստել են՝ ներկայացնելով իրենց որպես ուրիշ:
  4. Ես սովորական պեպենոտ սերտող էի: Ուղղակի գիրք կրծող: Եվ ես շատ երկար ժամանակ գրքերում ինձ նման հերոսուհու էի փնտրում: Իհարկե, ինչ-որ բան գտա, բայց … շատ քիչ են սովորական կանացի կերպարները, որոնք պարտավոր չեն սեքսուալ լինել հերոսուհի դառնալու համար: Եվ ստեղծելով Հերմիոնային՝ ես զգացի, որ ստեղծում եմ հերոսուհու, ով սեքսուալ չէ, բայց միևնույն ժամանակ միանգամայն ապասեքսուալ, տիպիկ «ակնոցավոր աղջիկ» էլ չէ: Հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ խոսում: Նա աղջիկ է, սովորական աղջիկ: Նրան դուր է գալիս Ռոնը, բայց մեծ հույսեր չունի: Իսկական աղջիկ: Բայց նա երբեք իրեն չի զրկում խելացիությունից: Երբեք չի փորձում դրսևորել իրեն հիմարի պես, կամ հիմար տեսք ունենալ: Չի փորձում Ռոնին հաճելի մի բան անել իրեն ստորացնելու կամ իր արժանապատվության հաշվին: Դրա համար էլ նրանք այդքան ուշ են միասին լինում, սա է կյանքի իրականությունը: Բայց ես հպարտանում եմ Հերմիոնայով: Նա այնպիսին է, ինպիսին կա: Եվ եթե սա լսում են այնպիսի աղջիկները, ինպիսին ես եմ, ապա, իհարկե, ես անչափ երջանիկ եմ: Ամբողջ իմաստը դա է:
  5. Գրել սովորելու համար պետք է շատ կարդալ. միայն դա է օգնում:
  6. Իրականությունը ֆոտոշոփով չես ուղղի:
  7. Կյանքը պարտավոր չէ հարմարավետ լինելու: Եվ դրանում եմ ես խաղաղություն գտնում և՛ ինձ համար, և՛ բոլորի, ովքեր շփոթված են:
  8. Դուք երբեք չեք ճանաչի ինքներդ ձեզ, ձեր հարաբերությունների ամրությունը, մինչև սև օրեր չապրեք: Այդ փորձը իսկական նվեր է:
  9. Եթե դուք չեք սիրում կարդալ, նշանակում է, որ դուք ուղղակի չեք գտել պետքակական գիրքը:
  10. Յուրաքանչյուր պատմություն ապրում է այնքան, քանի դեռ գոնե մեկը ուզում է դա լսել: Պատմությունները, որոնք ամենից շատ են մեզ դուր գալիս, հավերժ ապրում են մեր մեջ: Այնպես որ, անկախ նրանից, թե քանի անգամ նորից կկարդաք գիրքը կամ ֆիլմը կդիտեք, Հոգվարթսը միշտ ներկա կլինի, որպեսզի ձեզ տուն ընդունի:
  11. Ավելի շատ մեր ընտրությունը, քան թե մեր ունակություններն են ցույց տալիս մեր իրական բնույթը:
  12. Ամենուրեք քեզ հետ տանելու համար անցյալը շատ ծանր է դուրս գալիս։ Երբեմն արժե մոռանալ դա հանուն ապագայի:
  13. Մենք կախարդանքի կարիք չունենք, որպեսզի փոխենք այս աշխարհը. մեր մեջ կա այն ամենը , ինչ պետք է դրա համար: Մենք մտքով կարող ենք պատկերացնել լավագույնը
  14. Մեծ քաջություն է պետք թշամիներին դիմակայելու համար, բայց ավելի մեծն է պետք, որպեսզի ընկերներիդ դեմ գնաս:
  15. Երիտասարդները չեն հասկանա, թե ինչ են մտածում, զգում ծերերը: Բայց ծերերը մեղավոր են, եթե մոռանում են, թե ինչ է նշանակում երտասարդ լինել:
  16. Եթե ուզում ես մարդուն ավելի լավ ճանաչել, տես, թե ինչպես է նա վերաբերվում ոչ թե իրեն հավասարների, այլ իր ենթակաների հետ:
  17. Նույնիսկ մեզանից լավագույնները երբեմն ստիպված են իրենց խոսքերը հետ վերցնել:
  18. Զարմանալի է, թե որքան հեշտ կարող ենք խափանել հարաբերություններ պարզելը, եթե պնդենք ճշգրիտ ձևակերպումների վրա:
  19. Յուրաքանչյուրս համոզված է, որ ինքը կարող է ավելի կարևոր բան ասել, քան այն ամենը, ինչ մյուսը մտածում է:
  20. Գոյություն ունի ծնողներից նեղանալու վավերականության ժամկետ, այն բանի համար, որ նրանք, գուցե, ձեզ կյանքում սխալ են ուղղորդել: Դա այն պահն է, երբ դուք արդեն այնքան մեծ եք, որ կարող եք ինքներդ նստել ղեկին: Հենց այդ պահից պատասխանատվությունը ձեզ վրա կլինի:
  21. Երբ ես դադարեցի ձևացնել, որ ես ես չեմ , սկսեցի ուղղել իմ ամբողջ էներգիան միայն այն գործը կատարելու վրա, որը ինձ համար իրոք կարևոր է: Եթե ես փոշիացնեի ուժերս ուրիշ գործերի վրա, հազիվ թե վճռեի հաջողության հասնել այն ոլորտում, որին, ինչպես կարծում եմ, պատկանում եմ:
  22. Իրական գրողները նստում են տանը և գրում, ոչ թե հայտարարում են, թե ինչ են պատրաստվում գրել:
  23. Գուցե դուք երբեք չնահանջեիք այնտեղ, որտեղ նահանջել եմ ես: Այնուամենայնիվ, իմ անհաջողություններից որոշներն անխուսափելի էին: Անհնար է ապրել առանց սխալների: Նույնիսկ եթե չափազանգ զգույշ լինեք և երբեք ձախողում թույլ չտաք, հավատացեք, դուք լիաթոք չեք շնչում: Հենց դա էլ ձեր ամենամեծ սխալն է:
  24. Իմ անհաջողությունները սովորեցրեցին ճանաչել ինքս ինձ: Գուցե երբեք ես այդ մասին չիմանայի, եթե չընկեի: Ձախողումներս սովորեցրին ինձ լինել ուժեղ, կարգապահ և օգնեցին հասկանալու, որ ինձ շրջապատում են իրական ընկերներ: Եվ այս բացահայտումները շատ ավելի թանկ են, քան բոլոր զարդերը:
  25. Ձեր երևակայությունը օգնում է ձեզ տեսնելու այն, ինչը չեն նկատում ուրիշները, ինչը նշանակում է, որ այն բոլոր գյուտերի և նորարարությունների աղբյուրն է: Այդ ուժը օգնում է մեզ հուզելու այն մարդկանց, որոնց հետ մենք կյանքում երբեք չենք հանդիպի:
  26. Ընտրելով նեղ արահետ, դուք կարող եք ինքներդ ձեզ շրջանակի մեջ գցել և չափազանցնել վախերը: Ես կարծում եմ, որ բոլորս էլ կարողանում ենք չափազանցնել այն, ինչն իրականում այդքան էլ մեծ չէ: Եվ գուցե մեր վախերը բոլորովին անհիմն են:
  27. Մի քանի բաներից մեկը, որ ես իմացել եմ 18 տարեկանում, նկարագրել է հույն հեղինակ Պլուտարքոսը: Մենք արտաքին աշխարհում հասնում ենք ինչ-որ մի բանի միայն այն ժամանակ, երբ հասնում ենք դրան ներքին աշխարհում: Այս զարմանալի կանոնը կարող է ապացուցվել ում կողմից ասես և երբ ասես. ամեն օր դա հազարավոր մարդիկ ապացուցում են: Դա մասնավարապես ցույց է տալիս, որ մեր անխուսափելի կապը արտաքին աշխարհի հետ իրոք գոյություն ունի:
  28. Եթե դուք որոշեք օգտագործել ձեր ազդեցությունն ու կարգավիճակը, որպեսզի բարձրացնեք ոչ միայն ձեր ձայնը, այլև նրանց, ովքեր չունեն ձայն, եթե դուք ընտրում եք ոչ միայն ուժեղներին, այլև թույլներին, եթե դուք ընտրում եք հնարավորությունը պատկերացնելու նրանց կյանքը, ովքեր ոչինչ չունեն, ապա ձեզնով կհպարտանա ոչ միայն ձեր ընտանիքը, այլև հազարավոր, միլիոնավոր մարդիկ, որոնց իրականությունը դուք կարող եք փոխել:
  29. Մտքերով հասցված վերքերը ապաքինվում են մյուսներից շատ ավելի ուշ։
  30. Եթե ցավը կարճ ժամանակով խեղդես, այն կդառնա ավելի անտանելի, երբ նորից զգաս:
  31. Դու բոլորովին էլ վատ մարդ չես, դու լավ մարդ ես, ում հետ կատարվել են անհամար վատ բաներ, հասկանո՞ւմ ես: Բացի այդ՝ աշխարհը բաժանված չէ լավերի և վատերի: Յուրաքանչյուրի մեջ կա և՛պայծառ, և՛ մութ կողմ: Կարևորը այն է, թե որն ես ընտրել դու: Դա է ամենը որոշում :
  32. Հնարավոր է երջանկություն գտնել նույնիսկ մութ ժամանակներում, եթե չմոռանաս դիմել լույսին:
  33. Ձեզ պետք չէ որևէ կախարդանք աշխարհը փոխելու համար: Այն ամենը, ինչ պետք է աշխարհը ավելի լավը դարձնելու համար, արդեն կա ձեր մեջ: Դա այն է, ինչը ստիպում է ձգտել լավագույնին:
  34. Ես ցանկանում եմ մնալ հիշողություններում որպես մի կին, ով իրեն տրված տաղանդից ստացել է այն ամենը, ինչ հնարավոր էր:

Թարգմանությունը՝ Սաբինա Դավթյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment