Գոյություն ունեն հազարավոր խորհուրդներ և հոգեբանական մեթոդիկաներ,
որպեսզի մարդ իրեն երջանիկ զգա և ուրախանա ամեն նոր օրվա համար: Իսկ ի՞նչ է
հանձնարարում մեզ մեր սեփական ուղեղը:
Adme.ru-ն հավաքել է այն նեյրոկենսաբանների մշակումները, ովքեր հստակ գիտեն՝ ինչու
և երբ է ուղեղը պարգևում մեզ լիարժեք բավարարվածության զգացում:
1.
Սովորել «շնորհակալություն» ասել
Ինչ է կատարվում. երբ մենք շնորհակալ ենք որևիցե մեկին կամ նույնիսկ ճակատագրին
ինչ-որ բանի համար, ապա կենտրոնանում ենք կյանքի դրական կողմերի վրա: Հաճելիի մասին
հիշողությունները գործարկում են գլխուղեղի առաջնային կեղևում սերոտոնինի արտադրումը: Այսպիսի մեթոդը հաճախակի օգտագործվում է ընկճախտի բուժման ընթացքում:
2.
Խնդիրները լուծել հենց որ դրանք ծագում են
Ինչ է կատարվում. ուղեղը 24 ժամ շարունակ փնտրում է մեզ անհանգստացնող յուրաքանչյուր խնդրի լուծումը: Դա շատ էներգիա է տանում, այդ պատճառով մենք տագնապում և նյարդայնանում ենք,
երբ ուղեղը հոգնել է,
բայց արդյունք չկա: Սակայն յուրաքանչյուր որոշման ընդունումը նա խրախուսում է նեյրոմեդիտորների չափաբաժնով, որոնք հանգստացնում են լիմբիկ համակարգը և օգնում մեզ կրկին աշխարհը տեսնել լավագույն կողմերով: Այդ պատճառով խնդիրները իրոք ավելի լավ է լուծել մեկը մյուսի հետևից:
3.
Ելք տալ կուտակված ամբողջ վատին
Ինչ է կատարվում. երբ մենք պարզապես տեսնում ենք ինչ-որ տհաճ բան, գործում է ուղեղի մի բաժին, իսկ երբ խոսում ենք նրա մասին, ինչ մեզ դուր չի գալիս՝ բոլորովին ուրիշ
բաժին: Երկրորդ դեպքում տհաճ զգացումները ավելի քիչ ազդեցություն են ունենում մարդու վրա: Այդ պատճառով օգտակար է ելք տալը այն ամենին, ինչ կուտակվել է. ուղեղը գործի կդնի սերոտոնինի արտադրումը և նույնիսկ դրական կողմեր կգտնի ցանկացած անախորժության մեջ:
4. Հպումներ և գրկախառնություններ
Ինչ է կատարվում. մարդու համար կարևոր է հասարակական փոխներգործությունը։ Հասարակական սատարումը,
մասնավորապես հպումներն ու գրկախառնություններն օգնում են մարդկանց ավելի
արագ ապաքինվելու հիվանդությունից: Եթե կյանքից
վերացվի շոշափողական շփումը, ուղեղը դա կընկալի այնպես, ինչպես ֆիզիկական ցավը. դրա համար
պատասխանատու են նույն գոտիները: Եվ արդյունքում սկսվում են պրոցեսներ, որոնք ազդում
են տրամադրության վրա և նպաստում են դեպրեսիայի զարգացմանը:
5. Սովորել, սովորել
և կրկին սովորել
Ինչ է կատարվում. ուղեղի համար նոր ինֆորմացիան նշանակում է շրջապատող միջավայրի
անընդհատ փոփոխություն: Այդ պատճառով նա աշխատում է հարմարվել, զարգանում է և պարգևատրում
է իրեն դոֆամինով՝ ուրախության հորմոնով, նոր ինֆորմացիան ստանալու և մշակելու համար:
Եթե ուզում եք երջանիկ լինել, մի վախեցեք նոր բան փորձելուց, իրավիճակը փոխելուց և սովորելուց
այն, ինչը դեռ չգիտեք:
6. Սպորտով զբաղվել
Ինչ է կատարվում. ֆիզիկական բեռնվածությունը սթրես է մարմնի համար: Սթրեսային բեռնվածության
ավարտից անմիջապես հետո էնդորֆինների արտանետում է կատարվում: Նրանք արտադրվում են
ուղեղի հիպոֆիզի կողմից որպես պարգևատրում և նման են օպիատների (օրինակ՝ մորֆին), որոնք
թուլացնում են ցավը և բարձրացնում տրամադրությունը: Կարիք չկա մարաթոններ վազելու. անգամ
սովորական զբոսանքը ի զորու է հրաշքներ գործելու: Իզուր չէ, որ
բազմաթիվ գրողներ և կոմպոզիտորներ համարում են այն ստեղծական պրոցեսի պարտադիր պայման:
7. Խորը քնել
Ինչ է կատարվում. քանի դեռ մենք քնում ենք մթության մեջ, արտանետվում է մելատոնին
հորմոնը: Նա դանդաղեցնում է օրգանիզմի բոլոր պրոեսները, օգնում է վերականգնվել ու բարձրացնում
է սերատոնինի պարունակությունը հիփոթալամուսում: Եթե ուղեղը արձանագրում է լուսավորության
փոփոխություն, գործի է դրվում սթրեսի հորմոնի արտադրությունը, որպեսզի արագ արթնացվի մարմինը:
Ուստի, կարևոր է քնել օրվա մեջ 6-8 ժամ բացառապես մութ սենյակում:
8. Միշտ սպասել որևիցե
հաճելի բանի
Ինչ է կատարվում. հաճելիին, օրինակ՝ ուտելիքին, սեքսին, սպասելու գործընթացը, նման
է նախնական թքարտադրության ռեֆլեքսին, որը բացահայտել է Պավլովը: Երբ ակնկալվում է
հաճելի իրադարձություն, մեր ուղեղը զգում է հատուկ հաճույք: Այդ պատճառով մենք այդքան
սիրում ենք ինչ-որ հատուկ պահից առաջ հաշվել ժամերն ու րոպեները, օրինակ՝ ծննդյան,
հարսանիքի օրը, ընկերոջ հետ հանդիպելը կամ աշխատանքային օրվա ավարտը:
Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի
0 մեկնաբանություն:
Post a Comment