Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Sunday, December 11, 2016

Սիրահարվածության, սիրո և ամուսության hոգեբանությունը


Բորիս Շապիրոյի դասախոսությունները


Ինչո՞վ է տարբերվում սերը սիրահարվածությունից: Սիրուն վերաբերվող ի՞նչ առասպելներ կան մեր գիտակցության մեջ: Ինչ՞ է սիրահարվածության ծուղակը: Ինչո՞ւ չարժե շփոթել զոհաբերությունը սիրո հետ: Ինչպե՞ս է գործում փոխկախվածության հոգեբանությունը և հնարավո՞ր է արդյոք ազատվել սիրային կախվածությունից: Եվ ինչպե՞ս ընտրել այն մարդուն, ում հետ հնարավոր է անցկացնել կյանքը՝ ձեռք ձեռքի տված: Դիտում ենք Բորիս Շապիրոյի դասախոսությունները և հասկանում, թե ինչով է տարբերվում սիրահարվածության, սիրո և ամուսնության հոգեբանությունը:


Այսօր «Моноклер»-ում սերն է: Ով՞ չի ունեցել այդ զգացմունքը: Այն ծանոթ է բոլորին, յուրաքանչյուր ոք ունի իր պատկերացումն այդ առթիվ, սիրում եմ/ չեմ սիրում-ի, սիրում ես/ չես սիրում-ի իր չափանիշները: Բայց  հնարավո՞ր է՝ մեր պատկերացումը սիրո մասին պատրանք լինի: Հնարավո՞ր է՝ իրական սերը հավասարապես հեռու լինի ինչպես մարդուն տանջող ցավալի կրքից, այնպես էլ երանությունից ու երջանկությունից, որին նա այդքան ձգտում է, և որի մասին նույնպես քիչ բան գիտե: Այդ դեպքում ի՞նչը կարող ենք սեր անվանել: Ում ենք մենք սիրում, և ով է սիրում մեզ: Եվ, ամենակարևորը, այդ դեպքում ինչպե՞ս ընտրել այն մարդուն, ում հետ կանցնես կյանքի ճանապարհը ձեռք-ձեռքի: Բոլոր այս հարցերին երկու ցնցող դասախոսություններով պատասխանում է Մանկավարժության և սոցիալական գիտությունների ակադեմիայի անդամ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Բորիս Շապիրոն:

Արդյո՞ք սեր է…
Սիրո թեման աշխարհի չափ հին է և լայնորեն ներկայացված է համաշխարհային գրականության և արվեստի գործերի մեջ, սակայն իրական կյանքում դրա հետ կապված են շատ առասպելներ և թյուրըմբռնումներ: Եվ հաճախ մարդուն դժվար է լինում հասկանալ իր և ուրիշի զգացմունքները: Հենց այս պատճառով էլ սերը բազմաթիվ գիտական կարգերի, այդ թվում՝ հոգեբանության ուսումնասիրության առարկան է։

 Իր «Արդյո՞ք սեր է…» դասախոսության ընթացքում, որը տեղի է ունեցել «Բաց միջավայր»-ի շրջանակներում 2014թվի ապրիլի 16-ին Շանինկում, Բորիս Շապիրոն պատմել է սիրո հիմնական հոգեբանական տեսությունների մասին, թվարկել սիրո տեսակները և ցույց տվել սիրո տարբերությունը համակրանքից, ընկերությունից, հրապուրանքից, սիրահարվածությունից,  քննարկել  սիրահարվածության հիմնական ծուղակները, անդրադարձել սիրո և սեռերի,անպատասխան սիրո և սիրային կախվածության թեմաներին, ինչպես նաև մտքեր է արտահայտել այն մասին, թե ինչպես է սերը կապված երջանկության հետ, և արդյոք կարող է լինել երջանկություն առանց սիրո:



Ծանոթությունից ամուսնություն 
Այսօր ամուսնությունն ու ընտանիքը ենթարկվում են շատ լուրջ փոփոխությունների (միասեռ ամուսնություններ,ազատ հարաբերություններ, շվեդական ընտանիքներ և այլն): Անփոփոխ է մնում մեկը. մարդկանց մեծամասնությունը առաջվա նման հակված է ընտանիք կազմելուն: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, անհաջող ամուսնությունների պատճառը շատ հաճախ ընկած է կյանքի ընկերոջ ընտրության փուլում: «Ծանոթանալուց մինչև ամուսնություն» դասախոսության մեջ հոգեբան Բորիս Շապիրոն մտորում է, թե արդյոք ժամանակակից մարդուն հարկավոր է ընտանիք, բացատրում է, թե ինչն է մարդկանց մեջ ձգում միմյանց, պատմում «սիրահարվածության ծուղակների», նախաամուսնական շփման հոգեբանության մասին, «տեղեկատվական փոխանակումը» «տեղեկատվական խաբեությունից» գերադասելու կարևորության և ամուսնության որոշումն ընդունելու հաջողության և հնարավոր ռիսկերի գործոնների մասին:

0 մեկնաբանություն:

Post a Comment