Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Monday, December 26, 2016

Ֆիզիկոսները ստեղծել են ժամանակի բյուրեղ

Ամերիկացի ֆիզիկոս-փորձարարները ստեղծել են աշխարհում առաջին քվանտային բյուրեղը, որի գոյությունը ցույց է տալիս ժամանակային համաչափության խախտումը: Նախնական հետազոտությունների մասին հրապարակվել է arxiv.org կայքում, իսկ ավելի հստակ սրա մասին հաղորդում է MIT Technology Review-ի հրապարակումը:

Գիտնականների ստեղծված առարկան իրենից ներկայացնում է իտերբիական իոնների մի խումբ, որոնք տեղադրված են իրար հանդեպ օղակի տեսքով: Մինչև գերցածր ջերմաստիճանը սառեցված այդպիսի  համակարգը  անցել է  հնարավորինս նվազագույն էներգիայի վիճակի: Համաձայն տեսական հետազոտությունների՝ ժամանակի համաչափության խախտումը այդպիսի առարկայի օրինակով արտահայտվում է իր առանցքի շուրջը պտտվելով:

Գիտնականները իտերբիական իոնների հենց այսպիսի համակարգված շարժումն էլ տեսան: Ֆիզիկոսները նշում են, որ իրենց ստեղծած բյուրեղները կարող են կիրառություն գտնել քվանտային հիշողություն օգտագործող սարքերի մեջ, մասնավորապես՝ քվանտային համակարգիչներում:

Թարգմանությունը՝ Տիգրան Դանիելյանի

0 մեկնաբանություն:

Post a Comment